Jump to content

«Քեթի Աքեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 20. Տող 20.
[[Կատեգորիա:Ամերիկացի ֆեմինիստներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի ֆեմինիստներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հրեա ֆեմինիստներ]]

11:37, 21 Ապրիլի 2020-ի տարբերակ

Քեթի Աքեր
256 × 350px
Ծնվել էապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1997(1997-11-30)[5][6][2][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր, կոմիքսների սցենարիստ, performance artist, արձակագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի քաղաքային համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Բրանդեյսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBlood and Guts in High School?

Քեթի Աքեր (անգլ.՝ Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (անգլ.՝ Karen Lehmann), ապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 1997(1997-11-30)[5][6][2][…], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից մեկը:

Կենսագրություն

Քեթի Աքերի «Բղջախոհություն» վեպի հայերեն հրատարակության կազմը։ Կազմի ձևավորումը` Սամվել Սաղաթելյանի

Ծնվել է 1947 թվականի ապրիլի 18-ին Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում՝ հրեական ունևոր ընտանիքում։ Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը առավել հայտնի դարձավ «Նյու Յորքը 1979 թվականին» պատմվածքի համար՝ արժանանալով «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին: Սակայն քննադատական ուշադրության է արժանացել 1982 թվականին լույս տեսած «Մեծ հույսեր» վեպի շնորհիվ: Երբեմն Աքերը հանդես է եկել նաև զանցանքային արձակի (transgressive fiction) ուղղության մեջ: Նրա երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում էին հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, նիհիլիզմի հետևորդներ էին ու կոտրում էին տաբուները: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով լեցուն նկարագրություններով: Նրա միջազգային լայն ճանաչում ունեցող ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպում (1984 թվական), Աքերն արծարծել է այնպիսի տաբուավորված և հակասական թեմաներ, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն: «Մեծ հույսեր»-ի նման այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով: «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպը արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Արևմտյան Գերմանիայի դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացության մեջ նշվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար»: Աքերը 1991 թվականին հրատարակել է իր «Հաննիբալ Լեքթեր, հայր իմ» ժողովածուն:

Քեթի Աքերի «Բղջախոհություն» վիպակը Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ հայերեն հրատարակել է Ինքնագիր գրական ակումբը 2015 թվականին:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119373610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Kathy Acker (նիդերլ.)