Jump to content

Տերմինատոր։ Փրկիչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերմինատոր։ Փրկիչը
անգլ.՝ Terminator Salvation
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[4][2][3][…], հետապոկալիպսիսյան ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
Թեմաանդրոիդ և կիբերնետիկ ապստամբություն
Թվականմայիսի 21, 2009[5], հունիսի 3, 2009[6] և հունիսի 4, 2009[7][8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄակջի[2][9][10]
ՊրոդյուսերՄորից Բորման
Սցենարի հեղինակJohn Brancato?, Մայքլ Ֆերրիս, Ջոնաթան Նոլան և Փոլ Հագիս
ԴերակատարներՔրիստիան Բեյլ[3][9][10][…], Սեմ Ուորթինգտոն[3][9][11][…], Անտոն Ելչին[3][9][11][…], Բրայս Դալաս Հովարդ[9][11], Մուն Բլադգուդ[11], Common[11], Հելենա Բոնեմ Քարթեր[11], Ջեյն Ալեքսանդր[11], Ռոլանդ Կիքինջեր[11], Բրայան Սթիլ[11], Մայքլ Այրոնսայդ[11], Greg Serano?[11], Լինդա Հեմիլթոն[11], Թերի Քրյուզ[11], Jadagrace?[12], Իվան Գ'Վերա[12], Մայքլ Պապաջոն[12], Քրիս Բրաունինգ[12], Թրևա Էթիեն[12], Իսահակ Քափի[12] և Po Chan?
ՕպերատորՇեյն Հարլբաթ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՔոնրադ Բաֆ IV
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Նյու Մեքսիկո
ԿինոընկերությունThe Halcyon Company? և Wonderland Sound and Vision
Տևողություն115 րոպե
Բյուջե200 000 000 $[5]
Շահույթ371 353 001 $[5] և 125 322 469 $[13]
ՆախորդՏերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը
ՀաջորդՏերմինատոր: Գենեզիս
Պաշտոնական կայքէջ
 Terminator Salvation Վիքիպահեստում

«Տերմինատոր։ Փրկիչը» (անգլ.՝ Terminator Salvation-Տերմինատոր. Փրկություն»)[Ն 1], ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր ՄակՋիի կողմից։ «Տերմինատոր» կինոֆիլմի չորրորդ սերիան է և առաջինը, որտեղ գործողությունները տեղի են ունենում ավտոմեքենաների կռվի ժամանակ։ Ֆիլմը ԱՄՆ-ում էկրանավորվել է 2009 թվականի մայիսի 21-ին[14]։ Ջոն Քոնորի դերում հանդես է եկել Քրիստիան Բեյլը։

Ֆիլմի գործողությունները սկսվում են 2003 թվականից։ Մահապատժի դատապարտված բանտարկյալ Մարկուս Ռայթը «Քիբերդայն Սիսթեմս» ընկերության քաղցկեղով հիվանդ աշխատակցուհու՝ դոկտոր Սերենոյ Կոգանի հետ ստորագրում է մահացու պայմանագիր, ըստ որի՝ իր դին հանձնվելու է ընկերության տնօրինությանը։ Քիմիական ներարկմաբ դատավճիռը կայանում է։

Հաջորդ տեսարանում էկրանին հայտնվում են տիտրեր՝ կրկնվելով և լրացնելով առաջին ֆիլմը։ Հետապոկալիպսյան 2018 թվականին Ջոն Քոնորը՝ դիմադրության առաջնորդներից մեկը, դիմակայում է էլեկտրոնային Սկայնետի ուղեղին և տերմինատորների բանակին։ Դիմադրության զինվորներից Քոնորը աստիճանաբար դառնում է գլխավոր հրամանատար, չնայած նա ընդամենը Հակամարտության ջոկատը գլխավորող հրամանատարներից մեկն էր։ Հետախուզության ջոկատի կազմում Քոնորը մասնակցում է Սկայնետի բազաներից մեկի վրա հարձակմանը, որը կազմակերպվել էր Հակամարտության գլխավոր շտաբի կողմից։ Բազայի համակարգչում Ջոնը հայտնաբերում է T-800 տերմինատորների նոր սերիայի նախապատկեր-գծագրերը։ Ջոկատի հրամանատարի հրամանով Քոնորը դուրս է գալիս, որպեսզի իմանա՝ ինչու կապ չկա պաշտպանող օղակի հետ, և տեսնում է Սկայնետի թռչող «որսորդին», ինչպես և ջոկատի սպանված անդամներին։ Նա վազում է դեպի ուղղաթիռը՝ հետևելու օդաչուին, սակայն նա ևս սպանված էր։ Դեռ օդ չբարձրացած՝ ուղղաթիռը վնասվում է հարվածային ալիքից և վթարվում։ Ուղղաթիռի մնացորդներից դուրս եկած Քոնորը տեսնում է բազայի վրա բաձրացող «սունկը», որն առաջացել էր ատոմային պայթյունից։ Այդ պահին Ջոնի ուսերից բռնում և մի կողմ է հրում T-600 սերիայի տերմինատորը, որը մնացել էր առանց ոտքերի։ Տապալված ուղղաթիռի խոշոր տրամաչափի գնդացրով Ջոնը կրակում է մեքենայի վրա։ Հաջորդ տեսարանում ցուցադրվում է նույն վայրը, միայն թե գիշերով։ Բազայի ավերակներից դուրս է սողում Մարկուս Ռայթը։ Նա վերցնում է Հակամարտության ջոկատի սպանված զինվորներից մեկի հագուստը։

Ջոն Քոնորը առանց հրամանատարության թույլտվության ներթափանցում է սուզանավի վրա գտնվող Հակամարտության շտաբ։ Շտաբի ղեկավար գեներալ Էշդաունը պատմում է նրան, որ Սկայնետի բազայի հարձակման շնորհիվ Հակամարտության ուժերը հայտնաբերել են Սկայնետի ապաակտիվացման կոդը, որը թեորեապես պետք է գործի ցանկացած մեքենայի պարագայում։ Քոնորն իր օգնությունն է առաջարկում ազդանշանի գործողության ստուգման գործում։ Գեներալ Լոսենկոն հաղորդում է, որ հաջողության դեպքում մոտակա ժամանակներում Հակամարտության ուժերի կողմից մասսայական հարձակում կկազմակերպվի Սկայնետի դեմ, որի ոչնչացման ցուցակի առաջին տեղում ամբողջ Հակամարտության շտաբն է։ Ցուցակի երկրորդ տողում հենց իր՝ Ջոնի անունն է։ Քոնորի այն հարցին, թե ով է առաջինը, ռուս գեներալը պատասխանում է. «Ինչ-որ քաղաքացիական... Կայլ Ռիզ»։

Այդ ընթացքում Մարկուսը հասնում է Լոս Անջելեսի ավերակներին։ Հեռվից նա T-600-ին նմանեցնում է մարդու և կանչում է նրան։ Տերմինատորը Մարկուսի ուղղությամբ գնդացրային կրակ է բացում։ Նրան փրկում է դիմակով դեռահասը։ Պարզվում է, որ դա Կայլ Ռիզն է, որը Կրոխա անունով համր աղջկա հետ ոչնչացնում է տերմինատորին՝ նրա վրա ծանրություն գցելով։ Մարկուսը Կայլից իմանում է, թե ինչ է կատարվել աշխարհում իր բացակայության ընթացքում։

Իր տեխնիկական թիմի շտաբում Քոնորը ջրային ռոբոտի վրա ազդանշան է փորձարկում։ Փորձը հաջող է ընթանում, և նա որոշում է փորձարկել ազդանշանը սպանություն կատարող թռչող «որսորդի» վրա։ Ջոնը ռադիոուղերձ է ձայնագրում՝ հույսով, որ նրան կլսի իր ապագա հայրը։ Մարկուսը վերանորոգում է Կայլի հին ռադիոն, և նրանք միասին լսում են Քոնորի ուղերձը։ Դրանից հետո նրանք որոշում են մեքենայով ուղևորվել Հակամարտության ջոկատը փնտրելու։ Նորոգելով հին ջիփը՝ Մարկուսն իր երկու ուղեկիցների հետ ճանապարհ է ընկնում։ Լիցքավորման կայանում կանգնելով՝ նրանք ողջ մնացած մարդիկ են գտնում, որոնց հետ պայքար է սկսվում պաշարներին տիրելու համար։ Կռիվն ընդհատում է «հնձվորը», ով ավերում է լիցքավորման կայանը և հափշտակում մարդկանց։ Մարկուսը, պայթեցնելով մեքենայի մոտ գտնվող բենզինով լի ցիստեռնը, փորձում է հեռանալ բեռնատարով, սակայն ՕՈՒ-ն ավերում է կամուրջը։ Կայլն ու Կրոխան դուրս են ընկնում բեռնատարից, բայց նրանց բռնում է օդանավով հնձվորը և փակում մեկուսախցում, որ տանի։ Մարկուսը ցատկում է նրանց հետևից և փորձում ազատել, բայց ընկնում է կիրճը։ Օդում հայտնվում են Հակամարտության ուժերի կործանիչները, սակայն ՕՈՒ-ին հաջողվում է նրանց հեռացնել փոխադրական օդանավից։ Կործանիչներից մեկը վնասվում է, և օդաչուն կատապուլտվում է։ Փրկված Մարկուսը շատ չանցած հայտնաբերում է ճոպաններից կախված օդաչուին։ Պարզվում է, որ օդաչուն Բլեր անունով մի աղջիկ է, որը համաձայնում է Մարկուսին հասցնել Քոնորի Հակամարտության շտաբ։

Ջոնը և Բարնսը ազդանշանը փորձարկում են ՕՈՒ-ի վրա։ Ազդանշանը դարձյալ գործում է, և նա հեշտությամբ ոչնչացնում է մեքենան։ Քոնորը Էշդաունին հաղորդում է արդյունքները, և վերջինս հրամայում է պատրաստվել լայնամասշտաբ հարձակման։ Քոնորի՝ ռոբոտացման կենտրոնից գերիների տարհանման անհանգստությանը գեներալը պատասխանում է մերժումով։

Քոնորի տեխնիկական թիմի բազան պատված է մագնիսային ականներով։ Սովորական մարդը հեշտությամբ կանցնի արգելափակոցները, ինչը և անում է Բլերը։ Մարկուսը հետևում է նրան, սակայն ճանապարհի կեսին նրա ոտքին է կպչում մագնիսային ականը և պայթում։ Մարկուսին հասցնում են բազա։ Քեյթ Քոնորը, Ռայթի կրծքից պատռելով հագուստը, անմիջապես հրամայում է «քանդել» նրան։

Մարկուսը ուշքի է գալիս և տեսնում, որ շղթայակապ կախված է փոսի վրա։ Նրա դիմաց կանգնած է Ջոն Քոնորը։ Պարզվում է, որ Մարկուսը Ջոնին կատարելապես անհայտ տեխնոլոգիայով պատրաստված ռոբոտ է, թեև ինքն էլ դա չգիտեր։ Տերմինատորից Մարկուսը տարբերվում էր կենդանի ուղեղի, թվային ինտերֆեյսի և հզոր մարդկային սրտի առկայությամբ։ Ռայթը հաղորդում է Քոնորին, որ ինքը մարդ է եղել, սակայն Քոնորը չի հավատում։ Քոնորից ծանոթ անուն լսելով՝ Մարկուսն ասում է, որ Կայլ Ռիզը գերի է Սկայնետի մոտ։

Ջոնը լսում է իր մոր՝ Սառա Քոնորի ձայնագրությունները։ Դրանցից և ոչ մեկում նա որևէ հիշատակություն չի գտնում մարդկանցից պատրաստված ռոբոտների մասին։ Այդ ժամանակ Բլերը չի հավատում, որ Մարկուս Ռայթը Սկայնետի պատվիրակն է։ Նա խաբեությամբ պահակակետից շեղում է Բարնսի ուշադրությունը և ազատում Մարկուսին։ Բազայում տագնապ է հայտարարվում, և սկսում են հետապնդել նրանց։ Բլերի շնորհիվ Մարկուսին հաջողվում է կորչել տեսադաշտից։ Քոնորը նրան հետապնդում է ուղղաթիռով, բայց ջրից նրանց վրա հարձակվում են ջրային ռոբոտները։ Մարկուսը Քոնորին փրկում է ռոբոտներից մեկից, որոնք չեն վնասում Մարկուսին՝ համարելով նրան յուրային։ Մարկուսը խնդրում է վստահել իրեն և թույլ տալ ուղևորվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող Սկայնետի ռոբոտացման կենտրոն՝ փրկելու Կայլ Ռիզին, և իմանալու՝ ինչ են արել նրան։ Քոնորը նրան կապի միջոց է տալիս։ Ջոնը ռադիոյի եթերով խնդրում է չենթարկվել գլխավոր շտաբի հրամանին և չհարձակվել Սկայնետի վրա մինչև իր հրամանը։ Հետո Ջոնը մոտոտերմինատորի է բռնում և վերածրագրավորելով նրան վերադառնալ բազա՝ ուղևորվում է Սան Ֆրանցիսկո։ Մարկուս Ռայթը, հասնելով Սկայնետի հսկվող տարածք, հանգիստ ներս է մտնում։ Մարկուսը հասնում է գլխավոր համակարգչին և համապատասխանեցնում է իր կենտրոնական մշակիչը Սկայնետի համակարգի հետ։ Ջոնի համար անջատելով պաշտպանական համակարգերը, նա նաև Կայլ Ռիզի հետ կոորդինատներ է հաղորդում։ Զուգահեռաբար նա իմանում է Սկայնետի ամբողջ համակարգի մասին։ Ջոնը թափանցում է Սկայնետի կենտրոնական տարածք և անցնում մարդկային հումքի պահպանության հսկվող տարածք։ Մարկուսը ևս ուշքի է գալիս նույն՝ Սկայնետի կենտրոնում, բայց ամբողջությամբ վերականգնված մաշկով։ Էկրանի վրա հայտնվում է Սերենա Կոգանի հայացքը, ում կերպարով Սկայնետը հաղորդակցվում է Մարկուսի հետ։ Համակարգը Մարկուսին բացահայտում է իր ստեղծման գաղտնիքը և նպատակները։ Մարկուս Ռայթը մեքենաների և մարդու՝ իր տեսակի մեջ միակ հիբրիդը, գործում է այնպես, ինչպես պետք էր Սկայնետին, և Ջոն Քոնորին ուղիղ թակարդի մեջ է բերում։ Անջատման ազդանշանը իրականում կեղծ էր, իսկ Հակամարտության հրամանատարությունն այն որպես իրական էր ընդունել։ Հաղորդիչներն իրականում մոտակա մեքենաներին հաղորդում են ընթացիկ կոորդինատները։ Էշդաունը և Լոզենկոն իրենց կյանքի վերջին րոպեին հասկանում են, թե ինչ սխալ են գործել։ Սուզանավը ոչնչացվում է տորպեդակիր ինքնաթիռի կողմից։

Ջոնը Կայլի հետ հասնում է պահավանդակին։ Միայն թե այնտեղից հայտնվում է առաջին նախատիպը՝ T-800-ը։ Մարկուսը հրաժարվում է ընդունել, որ ինքը մեքենա է, ջարդում է համակարգչի էկրանը և շտապում օգնելու Ջոն Քոնորին։

Պայքարի ընթացքում Ջոնին միայն հաջողվում է վերացնել տերմինատորի մաշկային ծածկույթը։ Այդ ընթացքում Կայլը ինքնուրույն դուրս է գալիս կալանքից. առաջին անգամ առերես հանդիպում են հայր ու որդի։ T-800-ից փախչելով՝ նրանք հայտնվում են 800 սերիայի հավաքման տեղամասում։ Ջոնը Կայլին և Կրոխին օգնում է փախչել և ականապատում է տերմինատորների սնուցման աղբյուրները։ Ջոնին օգնության է գալիս Մարկուսը։ Նրանց պայքարի վերջում T-800-ին հաջողվում է կանգնեցնել Մարկուսի սիրտը՝ ուղիղ հարվածելով նրա՝ այդ միակ խոցելի տեղին։ Քոնորը մարտի է բռնվում T-800-ի հետ։ Նրան հաջողվում է տերմինատորի վրա հալված մետաղ թափել։ T-800-ը կանգ է առնում՝ Ջոնի երեսին թողնելով սոսկալի վերքեր։ Քոնորը սկսում է կենդանացնել Մարկուսին, քանի դեռ T-800-ը չէր ազատվել հալված մետաղից։ Ջոնին 2 բարձրավոլտ մալուխներով հաջողվում է կենդանացնել Մարկուսի սիրտը, բայց այդ պահին ազատված տերմինատորը նրա կուրծքը խոցում է պողպատյա ամրանով։ Մարկուսն անմիջապես բարձրանում և Քոնորի կրծքից հանում է ամրանը ու հենց դրանով էլ պոկում T-800-ի գլուխը։

Մարկուսը և Ջոնը ուղղաթիռով թռչում են՝ պայթեցնելով Սկայնետ բազան և ոչնչացնելով նոր սերնդի բոլոր պատրաստված տերմինատորներին։ Բայց Ջոնը ծանր վիրավոր էր և դատապարտված էր մահվան։ Մարկուս Ռայթը զոհում է իր սիրտը Ջոնի փրկության համար։ Այդ ճակատամարտը շահեցին, սակայն պատերազմը դեռ շարունակվում է...

Գոյություն ունի ֆիլմի՝ Ալան Դին Ֆոստերի կողմից գրված պաշտոնական սցենարը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերից լուրեր էին շրջում, թե ֆիլմում մասնակցություն կունենա Քրիստիան Բեյլը։ Դրանք հաստատվեցին դեկտեմբերի սկզբում։ Դերասանը խաղում է Ջոն Քոնորի դերը։ 2008 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ ֆիլմում մասնակցություն կունենա Սեմ Ուորթինգտոնը։ Վերջինս Քեմերոն Ջեյմսի երաշխավորության շնորհիվ ստացավ գլխավոր կերպարներից մեկի՝ Մարկուս Ռայթի դերը։ Ֆիլմը ցանկանում էին անվանել Terminator Salvation: The Future Begins[15]:

Ֆիլմի նկարահանումներն սկսեցին 2008 թվականի մայիսի 5-ից Նյու Մեքսիկո նահանգում և ավարտվեցին նույն տարվա սեպտեմբերին[16]։ Նկարահանումներ ընթացան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։

2009 թվականի մարտին ֆիլմի շնորհանդեսի նախատեսված ավարտից ոչ շատ շուտ Warner Bros. կինոընկերությունը հայտարարում է ֆիլմի վերջաբանը ամբողջովին փոխելու իր որոշման մասին։ Դա արվել էր այն բանից հետո, երբ համացանցում էին հայտնվել ֆիլմի եզրափակիչ հատվածները. Ջոն Քոնորի մահից հետո Հակամարտության ղեկավարները որոշում են ստեղծել արտաքնապես նրան նման մի ռոբոտ[17]։

Ֆիլմի հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր. ՄակՋի
  • Պրոդյուսերներ. Դերեկ Անդերսոն, Մորից Բորման, Վիկտոր Կուբիչեկ, Ջեֆրի Սիլվեր
  • Սցենարիստներ. Ջոն Բրանկատո, Մայքլ Ֆերրիս
  • Օպերատոր. Շեյն Հյորլբատ

Կտրված դրվագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ֆիլմի ռեժիսորական վարկածը, որի մեջ մտել են մի քանի պահեր, երկխոսություններ և աննշան տեսահատվածներ, որոնք ցույց չեն տրվել կինոթատրոններում։ Ռեժիսորական վարկածում մտած հատվածների ընդհանուր տևողությունը 5 րոպե է։

Դրվագներ, որոնք ավելացվել են ռեժիսորական վարկածում.

  • Ֆիլմի սկզբում, երբ Ջոն Քոնորը և նրա ջոկատը անցնում են Սկայնետի ընդհատակյա բազան և գնում ջրով լի թունելով, նրանց հետևից ջրից բարձրանում է T-1-ը։ Զինվորներն արագ ոչնչացնում են ռոբոտին և առաջ շարժվում։
  • Նաև ֆիլմի սկզբում ընդհատակյա բազայում Ջոն Քոնորը տեսնում է սեղանների վրա դրված մարդկային մարմիններ, որոնց մեջ էր նաև Մարկուս Ռայթը։
  • Տեսարանը, երբ գեներալ Էշդաունը կշտամբում է սուզանավ եկած Քոնորին։ Էշդաունը ատրճանակը դնում է նրա քունքին՝ ասելով. «Եկեք պարզաբանենք մի հանգամանք։ Ես չեմ հավատում ճակատագրին։ Ոչ ոք չի կարող մի ակնթարթում փոխել ապագան»։
  • Հայտնի դրվագը, որտեղ Բլեր Ուիլյամսը կանգնած է անձրևի տակ և լվանում է կրծքի վերքը։ ՄակՋին բացատրեց, որ այդ դրվագը հանել է այն պատճառով, որ աննշան և անիմաստ է։
  • Մարկուսը պտուտակահանը խրում է կողոպտիչներից մեկի ուսը, բայց վերջինիս հաջողվում է հանել այն։
  • Մարկուսը կողոպտչին օգտագործում է որպես վահան, երբ նրա վրա կրակում է մեկ այլ կողոպտիչ։
  • Մարկուսը ծեծում է մյուս կողոպտչին։
  • T-600-ը սպանում է գերուն, ով փորձում էր փախչել։
  • Երբ Մարկուսը և Բլերը նստած էին խարույկի մոտ, Բլերն ասում է. «Մտածու՞մ ես անցյալիդ մասին։ Գիտես, ես մի բան հասկացա, Մարկուս։ Կարելի է կենտրոնանալ մի բանի վրա, ինչ կորցրել ես, թե պայքարել այն բանի համար, ինչը մնացել է»։
  • Սկայնետի կենտրոնի վրա հարձակումը հետաձգելու կոչի ընթացքում, որով նա դիմում էր հակամարտության խմբավորումներին, Քոնորն իր մենախոսության մեջ ասում է. «Ես ճանաչում էի մի կնոջ, ով ասում էր, թե մարդիկ պետք է վախենան ապագայից, թե ամեն ինչ վերջ կունենա, թե ամեն ինչ կորչելու է։ Ոչ ոք չէր ուզում լսել ճշմարտությունը։ Հասարակությունը մեկուսացավ նրանից։ Այդ կինը Սառա Քոնորն էր՝ իմ մայրը։ Հիմա մենք գիտենք. այն, ինչի մասին նա նախազգուշացնում էր, իրականացավ»։

Առավել մանրամասն ռեժիսորական վարկածում չօգտագործված կադրերի մասին. Movie-Censorship.com:

Ֆիլմում չընդգրկված մասեր[18]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քոնորի և Ջերիկոյի երկխոսությունը, այն բանից առաջ, երբ Քոնորը ամրացնում է իր պարանը և թռչում փոսը։
  • Զինվորների միջև կարճ խոսակցությունը ջրով լի թունելում, մինչև T-1-ի հարձակումը։
  • Կադր, զինվորներով լի բունկերում այն բանից առաջ, երբ Սկայնետը պայթեցնում է այդ վայրը։
  • Օսպրին ուղղում է Քոնորին վերադարձի զոնայում, վերջինս ողջունում է զինվորներին։
  • Գեներալ Էշդաունի հետ խոսակցության ժամանակ Հակամարտության սուզանավում Քոնորը պատմում է նրան, որ Սկայնետը գերում է մարդկանց որպես օրգանական հումք՝ ապագա T-800 տերմինատորների ստեղծման համար։ Էշդաունը չի հավատում նրան, նաև Սառա Քոնորի սպանության նպատակով անցյալ ուղարկված տերմինատորի մասին պատմություններին։
  • Կրկին շտաբում. Ջոնն ու Քեյթը, անկողնում պառկած, խոսում են Կայլի և գալիք T-800-ների մասին։
  • Կտրված է Գրիֆիտի դիտանոցում Կայլի և Մարկուսի միջև երկխոսության մի մասը։
  • Բլերի և Մարկուսի միջև օդափոխիչ հանքահորում փոքրիկ խոսակցությունը, այն բանից առաջ, երբ նա ջարդում է կափարիչը։
  • Էշդաունի հետ ռադիոյով խոսակցությունից հետո ավիաբազայում Քոնորը Բարնսին C4 է տալիս, հաղորդակցության աշտարակները պայթեցնելու համար։ Քոնորը անցնում է կարճալիքային հաղորդչի մոտ և դիմում Հակամարտության ուժերին։
  • Մարկուս Ռայթի՝ Սկայնետ կենտրոն ներթափանցման պահը։ Մարկուսը շրջանցում է T-600 ժամապահին և ցանկանում ժամանակավորապես թաքնվել ավերված եկեղեցում, բայց այնտեղ է ներխուժում Սկայնետի ահռելի թրթուրավոր մեքենան։
  • Քանի դեռ Ջոն Քոնորը ընթանում էր Մոտոտերմինատորով, պարզվում է, որ կամուրջը պայթեցված է և «կատվի» օգնությամբ Ջոնը հասնում է մյուս կողմը։
  • Երբ T-800 նախատիպը հետապնդում է Ջոնին, Կայլին, Կրոխին և կիսում է ճանապարհին կանգնած վիրավոր T-600-ին, նա կռանում և բարձրացնում է տերմինատորի գնդացիրը, որպեսզի կրակ բացի։
  • T-800-ի արտադրամասից դուրս գալով՝ Կայլ Ռիզը և Կրոխան այլ գերիների հետ միասին փողոց են դուրս գալիս՝ կրկին անցնելով բաշխման սրահով։ Փախուստի ժամանակ մարդկանց ամբոխը ոչնչացնում է T-1 և T-600 ռոբոտներին։
  • Ֆիլմի վերջում Կայլ Ռիզը թաղում է իրեն զոհած Մարկուս Ռայթին։ Հուղարկավորությունից հետո նա Ջոն Քոնորի տված բաճկոնի գրպանում պատահաբար գտնում է Սառա Քոնորի լուսանկարը։ Այդ նկարի մասին նա կպատմի Սառային, երբ հայտնվի 1984 թվականում, որպեսզի փրկի նրան T-800-ից, որը զուգահեռաբար ժամանել էր Կայլի հետ։

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կինոպարգև «Սատուռն» (2010). անվանակարգ - լավագույն գրիմ։
  • Satellite Awards (2009). անվանակարգ - լավագույն ձայն։
  • Teen Choice Awards (2009). անվանակարգ - լավագույն տղամարդկային դեր Action Adventure ժանրում (Քրիստիան Բեյլ), լավագույն կանացի դեր Action Adventure ժանրում (Բրայս Դալլաս Հովարդ), Choice Movie Fresh Face Male: Action Adventure (Սեմ Ուորթինգտոն), լավագույն ֆիլմ Action Adventure ժանրում, լավագույն ամառային ֆիլմ Action Adventure ժանրում։
  • Visual Effects Society Awards (2010). անվանակարգ - տարվա լավագույն վիզուալ էֆեկտներ, մոդելների արժեթղթեր և մանրանկար նկարչական անիմացիոն ֆիլմում։
  • Scream Awards. անվանակարգ - լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն ֆանտաստիկ կանացի դեր (Մուն Բլադգուդ), լավագույն կամեո (Առնոլդ Շվարցնեգեր և Հելենա Բոնեմ Քարթեր), լավագույն սիկվել, լավագույն FX:

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 թվականի հուլիսին, Տոնի Բլերի՝ Կալիֆորնիա այցելության ժամանակ, նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Մեծ Բրիտանիայի վարչապետին առաջարկեց խաղալ տերմինատորի մասին պատմող չորրորդ ֆիլմում[19]։
  • Մարիո Կասսարը և Էնդրյու Վայնան 2007 թվականի մայիսին ֆրանչայզային բոլոր իրավունքները վաճառեցին կինոբիզնեսի ասպարեզում սկսնակ The Halcyon ընկերությանը. անհատ ձեռներեցներ Վիկտոր Կուբիչեկին և Դերեկ Անդերսոնին։
  • Թեև Առնոլդ Շվարցենեգերի փոխարեն ֆիլմում նկարահանվել է այլ բոդիբիլդեր՝ Ռոլանդ Կիկինջերը[20], նրա վրա դրված է 37-ամյա Շվարցենեգերի թվայնացված դեմքը[21]։
  • Ջոն Քոնորին չեզոքացնելու մասին արտահայտությունը, որը Սկայնետը արտասանում է վերջում, վարձույթում հստակ չէ թարգմանված. «Դու, Մարկուս, դու կատարեցիր այն, ինչ Սկայնետին չհաջողվեց 44 տարում»։ Հենց այդ արտահայտությունը կա սցենարի մեջ («…Skynet failed to do for forty-four years»)։ Նկատի է առնված, որ հակամարտությունն սկսվում է 1984 թվականից, երբ առաջին տերմինատորը փորձում է սպանել Սառա Քոնորին և ավարտվում է 2029-ին, երբ Քոնորն ուղարկում է Կայլ Ռիզին 1984 թվական։ Միայն թե ֆիլմում այդ արտահայտությունը հնչում է հետևյալ կերպ. «you did what SkyNet has failed to do for so many years»:
  • Ֆիլմի հատուկ էֆեկտների հիմնական մասն իրականացվել է բնական նկարահանումների միջոցով։ Թվային տեխնոլոգիաներ օգտագործվել են միայն այնտեղ, որտեղ անհնար էր նկարահանել բնության մեջ։
  • Ռեժիսոր ՄակՋին ցանկանում էր ցույց տալ աշխարհը ատոմային աղետից մի քանի տարի անց, երբ գրեթե ոչնչացված մթնոլորտը գործնականում չի ցրում արևի ճառագայթները և բոլոր գույները խունացած և գունաթափ են։ Դրա համար օպերատորը կիրառել է տեխնոլոգիաներ, որով սևանկարը պարունակում է սովորականից շատ արծաթ, ինչն ապահովում է գույնի հակադիր ստվերներ և լուսավորություններ։ Բացի այդ ժապավենը միտումնավոր «հնացրել» են՝ թողնելով արևի տակ, որպեսզի ազդեն ժապավենի գունահաղորդման վրա[22]։.
  • Տիտրերում գործածվում են լեզվի ինտերֆեյս Lisp, որը օգտագործվում է արհեստական ինտելեկտ համակարգեր ստեղծելու համար[23]։
  • Մարկուս Ռայթի և Սկայնետի հանդիպումը ճերմակ կոստյումով Պրեստոնի և հոր՝ փոխվարչապետ ԴյուՊոնի հանդիպման հղումն է Էքվիլիբրիում ֆիլմից, որտեղ Պրեստոնի դերը խաղացել էր Բեյլը։

Շնորհանդեսը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

[24]

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր՝ Դենի Էլֆման։ Էլֆմանը իր պարտիտուրայում օգտագործել է Բրեդ Ֆիդելի գրած «Տերմինատորի» յուրահատուկ թեմաները։

Ֆիլմում հնչած երաժշտության պաշտոնական ցանկ։

  1. Opening
  2. All is Lost
  3. Broadcast
  4. The Harvester Returns
  5. Fireside
  6. No Plan
  7. Reveal/The Escape
  8. Hydrobot Attack
  9. Farewell
  10. Marcus Enters Skynet
  11. A Solution
  12. Serena
  13. Final Confrontation
  14. Salvation
  15. Rooster - Alice in Chains
  1. Ֆիլմի աշխատանքային անունը եղել է«Terminator Salvation: The Future Begins»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/2009/05/21/movies/21term.html?partner=Rotten%2520Tomatoes&ei=5083
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0438488/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.metacritic.com/movie/terminator-salvation
  4. http://fdb.pl/film/3379-terminator-ocalenie
  5. 5,0 5,1 5,2 http://www.boxofficemojo.com/movies/?id=terminatorsalvation.htm
  6. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=68152&type=MOVIE&iv=Basic
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=57405.html
  10. 10,0 10,1 https://www.filmaffinity.com/en/film517417.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 http://www.imdb.com/title/tt0438488/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. Box Office Mojo — 1999.
  14. Мировые даты премьер
  15. Четвёртая часть «Терминатора» стала безымянной Lenta.ru
  16. Премьера картины «Терминатор: Да придет спаситель» состоится в мае 2009 года. Lenta.ru
  17. Warner Bros. изменила концовку «Терминатора-4». Bigmir.net
  18. «The Terminator Files Forum • View topic - Terminator Salvation - Deleted Scenes / Alternate Scenes». www.terminatorfiles.net. Արխիվացված է օրիգինալից 2009-05-30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. Арнольд Шварценеггер предложил Тони Блэру сыграть в «Терминаторе-4». NEWSru.com
  20. «Терминатор 4: Да придёт спаситель!» - Шварценеггер не вернулся(ռուս.) Официальный сайт Санкт-Петербургского издания газеты «Аргументы и Факты» | Spb.aif.ru(ռուս.)
  21. Отрезок фильма «Терминатор: Да придёт спаситель»
  22. «Спецэффекты „Терминатора 4“: Не цифрой единой»(ռուս.) «Мир 3D» Արխիվացված 2011-11-14 Wayback Machine
  23. Первые шаги в GNU Common Lisp Արխիվացված 2010-10-06 Wayback Machine(ռուս.)
  24. IMDB - releaseinfo

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերմինատոր։ Փրկիչը» հոդվածին։