Jump to content

Տեստոստերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեստոստերոն
Պատկեր:Testosteron 3d.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(8R,9S,10R,13S,14S,17S) - 17-հիդրօքսի-10,13-դիմեթիլ- 1,2,6,7,8,9,11,12,14,15,16,17- դոդեկահիդրոցիկլոպենտա[a]ֆենանտրեն -3-ոն
Քիմիական բանաձևC19H28O2
Մոլային զանգված4,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան155 °C °C
Դասակարգում
CAS համար58-22-0
PubChem6013
EINECS համար200-370-5
SMILESCC12CCC3C(C1CCC2O)CCC4=CC(=O)CCC34C
ЕС200-370-5
ChEBI5791
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Տեստոստերոն Մարդու և բարձրակարգ ողնաշարավորների արական սեռական հորմոն։ Արտադրվում է հիմնականում սերմնարաններում։ Քիմիական կառուցվածքով ստերոիդ է։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 155°С, ջրում վատ է լուծվում, օրգանական լուծիչներում՝ լավ (առաջին անգամ բյուրեղային վիճակում ստացվել է 1935 թվականին, ցուլի ամորձիներիցՏղամարդու արյան մեջ տեստոստերոնի բնականոն քանակությունը 0,5—0,6 մկգ 100 մչ է, կանանցը՝ 0,12 մկգ/ 100 մչ։ Հասուն տղամարդու օրգանիզմում օրական արտադրվում է 15 մգ տեստոստերոն։ Տեստոստերոնը խթանում է արական սեռական օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը։ Բժշկության մեջ տեստոստերոնը օգտագործվում է տղամարդկանց սեռական գեղձերի ֆունկցիայի անբավարարության, կանանց դաշտանադադարի (կլիմաքս) խանգարումների դեպքում և որոշ ուռուցքների բուժման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

[[Կատեգորիա:Մարդ]]

  1. 1,0 1,1 testosterone