Վրեժ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վրեժ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 21, 2021[1] (70 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոօպերատոր, ռեժիսոր, սցենարիստ |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի դափնեկիր |
IMDb | ID ID 0678139 |
Վրեժ Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 19, 1951, Երևան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 21, 2021[1]), հայ կինոօպերատոր, կինոռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2], ՀՀ Նախագահի մրցանակի մրցանակակիր։
Կենսագրություն
Վրեժ Պետրոսյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1957-1967 թվականներին սովորել է Երևանի N108 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական բաժինը, Վադիմ Յուսովի արվեստանոցը։ 1976 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում։ Որպես բեմադրող օպերատոր և ռեժիսոր նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային կինոմրցանակների։ 2001 թվականից դասավանդում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում, արվեստանոցի ղեկավար է, պրոֆեսոր։
Ֆիլմագրություն
- «Դուք ումն եք, ծերուկ» - բեմադրող-օպերատոր, 1983 թվական, Մոսկվա, Գորկու անվան կ/ս, ռեժ. Վ. Պիչուլ
- «Ոսկին և հողը» - բեմադրող-օպերատոր, 1984 թվական, Հայֆիլմ, ռեժ. Ա. Մանարյան
- «Կապիտան Առաքել» - բեմադրող-օպերատոր, 1985 թվական, Հայֆիլմ, ռեժ. Ա. Մանարյան
- «Ապրիլ» - բեմադրող-օպերատոր, 1985 թվական, Հայֆիլմ, ռեժ. Վ. Չալդրանյան
- «1954 թվականի ձմեռը» - բեմադրող-օպերատոր, 1985 թվական, Հայֆիլմ, ռեժ. Վ. Մելքոնյան
- «Ադամամութ» (Եվ կրկնվում է ամեն ինչ) - բեմադրող-օպերատոր, 1989 թվական, Հայֆիլմ, ռեժ. Բ. Հովհաննիսյան
- «Քամին ունայնության» - բեմադրող-օպերատոր, 1991 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
- «Ձայն բարբարոյ...» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 1991 թվական, Հայֆիլմ, ռեժ. Վ. Չալդրանյան
- «Արարատյան կայարան» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 1994 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
- «Անապատի լռության մշտարթուն արձագանքները» - հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 1994 թվական, Հայֆիլմ, Հայ Դատ (Սիրիա)
- «Ղարաբաղյան անավարտ օրագիր» - բեմադրող-օպերատոր, 1995 թվական, Հայֆիլմ, Ալմա-Մաթեր
- «Անվերջ ձգվող դասամիջոց» - սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, բեմադրող-օպերատոր, 1996 թվական, Հայֆիլմ, Ալմա-Մաթեր
- «Հայերի դանիացի մայրը՝ Քարեն Եփփե» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 1996 թվական, Հայֆիլմ, Դանիայի Հեռուստատեսություն, Վ. Պետրոսյան, Գ. Հայրապետով
- «Ես ապրում եմ ողջերի հետ» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2004 թվական, ՀԱՅԿ կ/ս
- «Պոետի վերադարձը» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 2005 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
- «Ֆրիդ» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2006 թվական, Լաթար ստուդիա, Վ. Պետրոսյան
- «Լույսի հետք» - սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, բեմադրող-օպերատոր, 2006 թվական, Հայֆիլմ
- «Սահման» - բեմադրող-օպերատոր, 2009 թվական, Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
- «Ապրելու առաքելություն» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2011 թվական, Վ. Պետրոսյան, ՀԱՅԿ կ/ս
- «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» բեմադրող-օպերատոր, 2014 թվական, ՀՀԱԿ, Ոսկե Ծիրան, ռեժ. Հ. Խաչատրյան
- «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2014 թվական, ՀԱՅԿ կ/ս
- «Պոեմ միայնակ գայլի մասին» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2016 թվական, Վ. Պետրոսյան
Մրցանակներ
- «Ադամամութ» (Եվ կրկնվելու է ամեն ինչ) մրցույթի մասնակից, 1-ին Խորհրդային կինոփառատոնը օպերատորական աշխատանքի համար, Սվերդլովսկ ՌԴ, 1990
- «Ձայն բարբարոյ...» Մրցանակ «Ոսկե արծիվ» լավագույն պատկերաշարի համար, ՄԿՓ Թբիլիսի 1993
- «Անվերջ ձգվող դասամիջոց», Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ - Վահագնի, ՀԿՓ 2001
- «Ես ապրում եմ ողջերի հետ», Դիպլոմ ՄԿՓ Թեհրան, 2004 թվական, Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2004
- «Ֆրիդ» Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2005
- «Լույսի հետք»
- Մրցանակ «Լավագույն կինոօպերատորական աշխատանք», ՄԿՓ Նաուսսա, Հունաստան, 2007
- Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2006
- Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Կինոշոկ», Անապա, ՌԴ 2006
- «Սահման» Հավակնորդ «Լավագույն օպերատորական աշխատանք», ՄԿՓ Հյուստոն, ԱՄՆ 2009
- «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» Մրցանակ «Իկոնա» Պատմական և ռազմական ֆիլմերի ՄԿՓ, Վարշավա, Լեհաստան, 2015
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
- Դեկտեմբերի 21 մահեր
- 2021 մահեր
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ օպերատորներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայ սցենարիստներ
- Հայ կինոօպերատորներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ մանկավարժներ