Jump to content

Վագրաձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վագերաձի, (զեբր), միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուն կենդանիների խումբ։ Մարմնի երկարությունը 200-240 սմ է, պոչինը՝ 45-57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120- 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաղորդող մուգ և բաց գույնի շերտերով։ Բաշը կարճ է, ուղղաձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կառուցվածքի ու շերտավորության տարբերում են վագերաձիերի 3 տեսակ։ Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում։ Հանդիպում են հոտերով։ Շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բուսական կերով։ Հղիությունը տևում է 346-390 օր։ Ծնում են 1-2 ձագ։ Արհեստական պայմաններում լավ են բազմանում։ Կլիմայավարժեցվել են նաղկին ԽՍՀՄ երկրներում՝ Ասկանիա-Նովայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։