Պեդրո Ֆրանսիսկո Դուկե
Պեդրո Ֆրանսիսկո Դուկե իսպ.՝ Pedro Duque | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան (1986)[2] |
Մասնագիտություն | ճարտարագետ, տիեզերագնաց և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Deimos Imaging?[3] և Եվրոպական տիեզերական գործակալություն[4] |
Ամուսին | Consuelo Femenía? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Science, Innovation and Universities?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Academy of Engineering of Spain?[12] և Տիեզերագնացության միջազգային ակադեմիա[13] |
Կայք | pedroduque.es |
Pedro Duque Վիքիպահեստում |
Պեդրո Ֆրանսիսկո Դուկե (իսպ.՝ Pedro Francisco Duque, մարտի 14, 1963[1], Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի առաջին տիեզերագնացը, քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 6-ից գիտության, նորարարության ու բարձրագույն կրթության նախարար Պեդրո Սանչեսի սոցիալիստական կառավարությունում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (մարտ, 1995)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1963 թվականի մարտի 14-ին Մադրիդում։ Եղել է ինժեներ հողագործի զավակ։ Հայրը օդային շարժման կարգավար է եղել, մայրը` տնային տնտեսուհի Բադախոսից։ 1986 թվականին ավարտել է Մադրիդի պոլիտեխիկական համալսարանին կից Ավիաինժեներիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը (իսպ.՝ Escuela Técnica Superior de Ingenieros Aeronáuticos — ETSIA): 1986 թվականի վերջից աշխատել է «Տիեզերական օբյեկտների կառավարման եվրոպական կենտրոնում»` բալիստիկ հաշվարկերի բաժանմունքում։ 1986-1992 թվականներին զբաղվել է մոդելների մշակմամբ, տիեզերանավերի ուղեծրի որոշման ալգորիթմների ու ծրագրային ապահովության աշխատանքներով, ընդգրկվել է նաև եվրոպական արհեստական ERS-1 և EURECA արբանյակների թռիչքների կառավարման խմբում։
Նշանակվել է «Օգտատերերի սպասարկման ու կառավարման իսպանական կենտրոնի» (Spanish User Support and Operations Centre) ղեկավար, որը հիմնադրել էին Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանը (Instituto da Riva/Universidad Politécnica de Madrid — IDR/UPM) և Դա Ռիվա ինստիտուտը։ Տիեզերագնացների խմբից պաշտոնաթող լինելուց հետո գլխավորել է Deimos Imaging SL ընկերությունը, որը զբաղվում էր արբանյակների մշակմամբ։
Թռիչքներ տիեզերք
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին ESA-2 ազգային ընտրության արդունքում Պեդրո Ֆրանսիսկո Դուկեն ընտրվել է Իսպանիայի հինգ թեկնածուների մեջ Եվրոպական տիեզերական գործակալության ջոկատի համար տիեզերագնացների ընտրության համար։ 1992 թվականի մայիսի 25-ին գործակալությունում հաշվառվել է որպես տիեզերագնաց-հետազոտող։
1992 թվականի հունիս-հուլիս ամիսներին ճանաչողական նախապատրասություն է անցկացրել Եվրոպական տիեզերագնացների կենտրոնում (European Astronauts Centre — EAC) (Քյոլն)։ 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեկամսյա նախապատրաստություն է անցկացել Տիեզերագնացների պատրաստման` Յու. Գագարինի անվան կենտրոնում։ 1993 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ընդհանուր տիեզերական պատրաստություն է անցել Եվրոպական տիեզերագնացների կենտրոնում, ստացել է տիեզերագնաց-հետազոտողի որակավորում «Սոյուզ ՏՄ» տիեզերանավերով և «Միր» ուղեծրային կայանի թռիչքի համար։ 1995 թվականի հունվարին լրացուցիչ պատրաստություն է անցկացել Միր կայանով թռիչքների համար։ 1996 թվականի հունվարից Հյուսթոնում վերապատրաստվել է թռիչքի մասնագետի որակավորում ստանալու նպատակով։
1998 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը Discovery STS-95 շաթլում հանդես է եկել որպես թռիչքի մասնագետ։ Թռիչքի տևողությունը կազմել է 21 ժամ 43 րոպե 57 վայրկյան։
2003 թվականի հոկտեմբերի 18-ից 28-ը եղել է Միջազգային տիեզերակայանի «Սոյուզ ՏՄԱ-3» տիեզերանավում։ Մեկնարկել է որպես 2-րդ բորտինժեներ Ալեքսանդր Կալերիի և Մայքլ Ֆոուլի հետ։
Համալսարան և բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին նա սկսել է աշխատել Տիեզերագնացության ինժեներիայի դպրոցում որպես իսպանական USOC-ի ղեկավար, միաժամանակ դասախոսություններ է կարդացել ուսանողների համար տիեզերագիտության ու թռիչքների թեմայով[14]։
2006 թվականին նշանակվել է մասնավոր Deimos Imaging ընկերության գործադիր տնօրեն։ Այդ նույն ընկերությունը 2009 թվականին ուղեծիր է դուրս բերել իսպանական առաջին արբանյակը Երկիրը դիտարկելու նպատակով։ 2011 թվականին նշանակվել է նույն ըկերության գլխավոր տնօրեն։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերագնացությունից հեռանալուց հետո զբաղվել է քաղաքականությամբ։ 2018 թվականի հունիսի սկզբին իսպանական նոր կառավարությունում` Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, զբաղեցրել է գիտության, նորարարության ու բարձրագույն կրթության նախարարի պաշտոն[15]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռազմա-օդային ծառայությունների մեծ խաչ (իսպ.՝ Gran Cruz al Merito Aeronautico, փետրվար 1999)
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 1994)[16]
- «Տիեզերքի նվաճման ծառայությունների համար» (12 ապրիլի, 2011) — տիեզերագնացության ոլորտում միջազգային զարգացման մեծ ներդրումների համար[17]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=205&idLegislatura=13
- ↑ https://www.upm.es/e-politecnica/?p=9535
- ↑ http://www.boe.es/borme/dias/2010/02/15/pdfs/BORME-A-2010-30-47.pdf
- ↑ https://www.esa.int/esl/ESA_in_your_country/Spain/Pedro_Duque3
- ↑ http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/1999-pedro-duque-john-glenn-chiaki-mukai-y-valery-polyakov.html?texto=acta&especifica=0
- ↑ http://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-1999-572
- ↑ http://www.raing.es/sites/default/files/UNED%20_%20COMUNICACI%C3%93N%20Pedro%20Duque%20Honoris%20Causa.pdf
- ↑ https://news.ual.es/rectorado/la-ual-ha-investido-doctor-honoris-causa-al-primer-astronauta-espanol-pedro-duque/
- ↑ http://cms.ual.es/UAL/universidad/organosgobierno/rectorado/pagina/HONORISCAUSA
- ↑ https://www.upv.es/organizacion/la-institucion/honoris-causa/pedro-duque-duque/laudatio-es.html
- ↑ https://universidadeuropea.es/conoce-ue/quienes-somos/honoris-causa/doctor-honoris-causa-a-pedro-duque
- ↑ https://www.raing.es/academicos/correspondientes/
- ↑ http://iaaspace.org/wp-content/uploads/2020/04/ne2019cmwashington-1024x683.jpg
- ↑ «El Astronauta e Ingeniero Aeronáutico Pedro Duque "ficha" por su Escuela». Escuela Técnica Superior de Ingenieros Aeronaúticos (իսպաներեն). Universidad Politécnica de Madrid. 2004 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Astronaut Pedro Duque appointed to Spain's new Cabinet» (անգլերեն). 2018 թ․ հունիսի 6.
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.11.1994 г. № 2107
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պեդրո Ֆրանսիսկո Դուկեն «Տիեզերական հանրագիտարան ASTROnote» կայքում
- Ռուսաստանի Դաշնությունը իսպանացի տիեզերագնավցի համար զեղչեր է սահմանել, РИА Новости
- «Գիտության տեղեկագիր», «Սրբազան նավ» և «Սոյուզ» առաց շաթլի։ Չիացու փոխարեն տիեզերանավում տեղ կզբաղեցնեն ռուս, ամերիկացի ու իսպանացի տիեզերագնացները Արխիվացված 2005-11-26 Wayback Machine
- Currículum Vitae de Pedro Duque Արխիվացված 2011-06-10 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ֆրանսիսկո Դուկե» հոդվածին։ |
|