Jump to content

Միքայել Մինասյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Մինասյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1927(1927-11-05)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 11, 2013(2013-03-11) (85 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա, պատմաբան և տնտեսագետ

Միքայել Մկրտչի Մինասյան (նոյեմբերի 5, 1927(1927-11-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2013(2013-03-11)), հայ փիլիսոփա, միջազգայնագետ-պատմաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1985):

Արա և Արմեն Մինասյանների հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մինասյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրիում։ 1949-1950 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և տնտեսագիտության ֆակուլտետները։ Ակտիվ գործունեություն է իրականացրել կուսակցական, հասարակական, քաղաքական աշխատանքներում, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ։ ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեում ղեկավարել և համակարգել է գիտության, կրթության, մշակույթի բնագավառների հիմնարկների աշխատանքը։ Ղեկավարել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնը, մասնակցել Երևանի գիտության, բարձրագույն և միջնակարգ կրթության ղեկավարմանը։ Երկար տարիներ ղեկավարել է Երևանի գիտական և արդյունաբերական կենտրոն հանդիսացող 26 կոմիսարների անվան շրջանը[1]։

Հեղինակ է 10 մենագրությունների, 70 գիտական հոդվածների և քաղաքագիտական թեմաներով բազմաթիվ գրքերի։

  • Արտադրական կոլեկտիվի զարգացման դիալեկտիկան արդի պայմաններում, Երևան, 1980։
  • Կառավարման կատարելագործման դիալեկտիկան արդի պայմաններում, Երևան, 1990։
  • «Քաղաքական գործունեություն և անհատ»
  • «Քաղաքական լիդեր», Պատմաքաղաքագիտական-հրապարակախոսական մտորումներ։ Երևան, Գիտություն, 2000, 543 էջ[2]։
  • «Քաղաքական էլիտա», Սոցիալ քաղաքագիտական, բարոյագիտական-հրապարակախոսական մտորումներ։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, 496 էջ[3]։
  • «Ժամանակը, մարդը և նրա գործը», Երևան, 2002։
  • «Քաղաքական կուլտուրա», Երևան, 1997։

Կինը՝ Նինել Մինասյանը, աշխատել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնում։ Եղել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Որդին՝ Արա Մինասյան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենն է, թոռը՝ Միքայել Արայի Մինասյանը մեդիամագնատ, դեսպան, բիզնեսմեն, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Մինասյանի ընտանիքի ջանքերով ստեղծվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը կրթամշակութային հիմնադրամը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մահացել է անվանի գիտնական Միքայել Մինասյանը
  2. Մինասյան, Միքայել Մկրտչի (2000). Քաղաքական լիդեր։ Պատմաքաղաքագիտական-հրապարակախոսական մտորումներ. Գիտություն. ISBN 9785808004627.
  3. Մինասյան, Միքայել Մկրտչի (2005). Քաղաքական էլիտա։ Սոցիալ քաղաքագիտական, բարոյագիտական-հրապարակախոսական մտորումներ. Երևանի համալսարանի հրատարակչություն. ISBN 9785808406261.
  4. ««Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը». Միքայել Մինասյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]