Մարիա Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1921[1] |
Ծննդավայր | Գեորգիևսկ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ[1] |
Վախճանվել է | հուլիսի 12, 2002 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի բժշկական համալսարան (1942)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Առողջապահություն (հանդես) և Գրական թերթ |
Մարիա Հակոբյան Վիքիդարանում |
Մարիա Տիգրանի Հակոբյան (սեպտեմբերի 19, 1921[1], Գեորգիևսկ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ[1] - հուլիսի 12, 2002, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1964 թվականից)։
Եղել է բանաստեղծ Համո Սահյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Հակոբյանը ծնվել է 1921 թվականին ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում։ Նրա մշեցի ծնողներն այստեղ էին գաղթել 1915 թվականին։ 1928-1930 թվականներին սովորել է տեղի հայկական դպրոցում։ 1930 թվականին ընտանիքով փոխադրվել է Բաքու։ 1938 թվականին ավարտել է Բաքվի 39-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ 1942 թվականին ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1951 թվականին փոխադրվել է Երևան և մի քանի տարի աշխատել հանրապետական մամուլում։ 1956-1962 թվականներին եղել է «Առողջապահություն» ամսագրի բաժնի վարիչը, 1962-1970 թվականներին՝ «Պիոներ» ամսագրի աշխատակից, 1970-1980 թվականներին՝ «Գրական թերթի» պոեզիայի բաժնի վարիչը[2][3]։
Մարիա Հակոբյանը Սահյանի 1-ին կինն էր, բժշկուհի էր,բանաստեղծուհի,ամուսիններ են եղել 1945-1979 թթ., 1946-ին ծնվել է ավագ որդին՝ Նաիրին/ բանասեր է և մի քանի բանաստեղծական ժողովածուի հեղինակ/, 1954-ին կրտսերը՝ Արայիկը, մահացել է 2003 թ. –ի օգոստոսի 28-ին ծանր հիվանդությունից։
Մարիա Հակոբյանը մահացել է Երևանում[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբյանի պոեզիային բնորոշ են սիրո, կարոտի մոտիվները, քնարական մեղմախոսությունը։ 1958 թվականին լույս է տեսել Հակոբյանի առաջին գիրքը` «Անանուն ծաղիկներ», որին հաջորդել են «Լույսերի շշուկ» (1963), «Անծանոթ երազ» (1967), «Աշնան ծառուղի» (1971), «Ոսկի տերևաթափ» (1978), «Մանուշակ» (1981), «Մարինե վանքում» (2004)[5] ժողովածուները[6]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանուն ծաղիկներ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 68 էջ։
- Լույսերի շշուկ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1963, 179 էջ։
- Անծանոթ երազ (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1967, 235 էջ։
- Աշնան ծառուղի (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1971, 247 էջ։
- Ոսկի տերևաթափ (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1978, 199 էջ։
- Մանուշակ (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1981, 191 էջ։
- Մարինե վանքում (բանաստեղծություններ), Ե., Զանգակ-97, 2004, 208 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինե վանքում; Ափսոս; Ձյունը եկել է; «Ինձ երջանկության երգեր են սազում»; Իմչ իմանաս։ «Գրական թերթ», 1969, № 7։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Խաչատրյան Հ. Գրական տեղեկատու, 1986 ։ էջ 272։
- ↑ «Zarkfoundation - Մարիա Հակոբյան». zarkfoundation.com.
- ↑ «The memorial of Hakobyan Maria (Մարիա Հակոբյան Տիգրանի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Հակոբյան, Մարիա Տիգրանի (2004). Մարինե վանքում։ Բանաստեղծ. Զանգակ-97. ISBN 9789993028895.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հակոբյան, Մարիա Տիգրանի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Հակոբյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 74)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |