Jump to content

Հռենոսի ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռենոսի ջրվեժ
Տեսակջրվեժ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորՑյուրիխ և Շաֆհաուզեն կանտոն
Մասն էՀռենոս
Ջրածախս750 մ³/վ
Բարձրություն (ԲԾՄ)369 մետր
Հարաբերական
բարձրություն
23 մետր
Լայնություն1500 մետր

Հռենոսի ջրվեժ (գերմ.՝ Rheinfall), հարթավայրային ամենամեծ ջրվեժը Շվեյցարիայում և ամբողջ Եվրոպայում[1][2]

Ջրվեժը գտնվում է Բարձր Հռենոսում՝ Հյուսիսային Շվեյցարիայում, Շաֆհաուզենի և Ցյուրիխի կանտոնների սահմանին, Նոյհաուզեն ամ Ռայնֆալ (Neuhausen am Rheinfall) և Լաուֆեն-Ուվիզեն/Դախսեն (Laufen-Uhwiesen/Dachsen) համայնքների միջև, Շաֆհաուզեն քաղաքի մերձակայքում։ Ամենամոտ գտնվող բնակավայրը Նոյհաուզեն ամ Ռայնֆալն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են դիտել նաև Վյորթ ամրոցը։

Ջրվեժն ունի 150 մետր լայնություն և 23 մետր բարձրություն։ Ձմռան ամիսներին ջրի միջին ծախսը վայրկյանում 250 խորանարդ մետր է, ամռանը՝ 600 խորանարդ մետր։ Ջրի ամենաառատ հոսքը, որ երբևէ արձանագրվել է, եղել է վայրկյանում 1250 խորանարդ մետր (1965 թվականին), ամենանվազ հոսքը՝ վայրկյանում 95 խորանարդ մետր (1921 թվականին)[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claudia Heitmann (Hrsg.): Der Rheinfall: Erhabene Natur und touristische Vermarktung. Schnell & Steiner, Regensburg 2015, ISBN 978-3-7954-2978-2. (Ausstellung: Der Rheinfall – Erhabene Natur und Touristische Vermarktung: 7. März bis 7. Juni 2015 in Mittelrhein-Museum Koblenz.)
  • Heinrich Gebhard Butz (Hrsg.): Sie waren am Rheinfall: der Rheinfall in der europäischen Literatur. Texte vom Mittelalter bis in die Gegenwart. Anthologie. Chronos, Zürich 2009, ISBN 978-3-03-400918-8.
  • Christian Wegner: Ranunculus fluitans und Rheinfallschaum: Zusammenhänge, Analytik und ökotoxikologische Bedeutung. EchinoMeida, Bürgel 2002, ISBN 3-9807629-2-0 (Zugleich Dissertation Uni Jena 2001 unter dem Titel: Ranunculus fluitans Lamk. und Rheinfallschaum.)[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Northeast Switzerland». Berlitz:Switzerland Pocket Guide. Princeton, NJ: Berlitz Publishing Company. 1999 թ․ ապրիլ. էջ 39. ISBN 2-8315-7159-6.
  2. «Lakes and Rivers» (official site). Berne, Switzerland: Presence Switzerland. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Facts & figures». Schaffhausen, Switzerland: Interessensgemeinschaft Rheinfall. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Christian Wegner: Schaumbildung am Rheinfall August 2001

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Հռենոսի ջրվեժին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռենոսի ջրվեժ» հոդվածին։