Jump to content

Դինար (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դինար
ֆր.՝ Dinard[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԻլ և Վիլեն և Q2987762?
Մակերես7,84 կմ²
ԲԾՄ28 մետր, 0 մետր, 56 մետր
Բնակչություն10 219 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ35800[3]
Պաշտոնական կայքville-dinard.fr(ֆր.)
Դինար (քաղաք) (Ֆրանսիա)##
Դինար (քաղաք) (Ֆրանսիա)

Դինար (ֆր.՝ Dinard), համայնք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Իլ և Վիլեն դեպարտամենտի Սեն Մալոյի շրջանի Սեն Մալո-2 կանտոնում։ Ընկած է Ռանսի գետաբերանի մերձակայքում՝ Լա Մանշի ափի այն հատվածում, որը հայտնի է Զմրուխտե ափ անվանումով (ֆր.՝ Côte d’Émeraude), երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 330 կիլոմետր դեպի արևմուտք, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Ռեն քաղաքից 65 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[4]։ Դինարի դիմաց՝ Ռանս գետի հակառակ ափին ընկած է Սեն Մալո քաղաքը։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10 230[5], 2018 թվականի տվյալներով՝ 10 181:

Դինարը համբավավոր ծովափնյա առողջարանային քաղաք է Ատլանտյան օվկիանոսի ափին։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Դինարը ծովափնյա ոչ մեծ ավան էր մինչև XIX դարի կեսերը, երբ այստեղ եկավ ամերիկացի հարուստ ձեռներեց Ուիլյամ Ֆաբերը։ Տպավորված շրջակայքի և հատկապես ծովափի գեղատեսիլ բնությամբ՝ նա այստեղ մի քանի վիլլա կառուցեց ու վաճառեց իր անգլիացի ծանոթներին։ Համեմատաբար կարճ ժամանակ անց Դինարը մեծ համբավ ձեռք բերեց Եվրոպայի ու Ամերիկայի արիստոկրատական ու բոհեմական միջավայրերում. իրենց հանգիստն այստեղ անցկացնելու էին գալիս և շարունակում են գալ անվանի բազմաթիվ մարդիկ, նրանց թվում՝ նաև անգլիացի թագակիր անձինք։

Դինարը համարվում է ամենաբարձրակարգ առողջավայրերից մեկը Լա Մանշի ֆրանսիական ափին՝ ձեռք բերելով Ֆրանսիայի ամենաանգլիական առողջարանի համբավ։ Այստեղ արդեն իսկ կառուցված են շուրջ 410 վիլլա և մի ամբողջ շարք շքեղ հյուրանոցներ։

Դինարի կլիմայական պայմանների վրա մեծ ազդեցություն է գործում Գոլֆսթրիմը. օվկիանոսային այդ տաք հոսանքի շնորհիվ այստեղ կլիման մի քանի աստիճանով տաք է՝ շրջակա վայրերի համեմատ։ Աճում են նույնիսկ արևադարձային արմավենիներ և տարաշխարհիկ այլ բույսեր, որոնք սփռված են ծովեզրով մեկ և Promenade du Clair de Lune ճեմուղու երկայնքով։

Դինար / 1981–2010 normals, extremes 1950–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.0
(60.8)
20.9
(69.6)
23.2
(73.8)
27.1
(80.8)
29.2
(84.6)
33.8
(92.8)
37.6
(99.7)
39.4
(102.9)
33.1
(91.6)
28.9
(84)
20.6
(69.1)
17.6
(63.7)
39.4
(102.9)
Միջին բարձր °C (°F) 8.8
(47.8)
9.3
(48.7)
11.9
(53.4)
13.7
(56.7)
17.0
(62.6)
19.8
(67.6)
21.9
(71.4)
22.0
(71.6)
20.0
(68)
16.3
(61.3)
12.0
(53.6)
9.2
(48.6)
15.2
(59.4)
Միջին օրական °C (°F) 6.1
(43)
6.2
(43.2)
8.3
(46.9)
9.8
(49.6)
13.0
(55.4)
15.6
(60.1)
17.7
(63.9)
17.8
(64)
15.9
(60.6)
12.8
(55)
9.1
(48.4)
6.5
(43.7)
11.6
(52.9)
Միջին ցածր °C (°F) 3.4
(38.1)
3.1
(37.6)
4.8
(40.6)
5.9
(42.6)
9.0
(48.2)
11.5
(52.7)
13.5
(56.3)
13.6
(56.5)
11.7
(53.1)
9.4
(48.9)
6.1
(43)
3.7
(38.7)
8.0
(46.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.7
(7.3)
−11.7
(10.9)
−6.2
(20.8)
−2.8
(27)
−0.2
(31.6)
3.6
(38.5)
6.7
(44.1)
5.0
(41)
2.3
(36.1)
−4.2
(24.4)
−5.9
(21.4)
−9.6
(14.7)
−13.7
(7.3)
Տեղումներ մմ (դյույմ) 67.0
(2.638)
57.6
(2.268)
53.5
(2.106)
53.0
(2.087)
63.6
(2.504)
49.1
(1.933)
49.7
(1.957)
49.4
(1.945)
62.2
(2.449)
86.8
(3.417)
86.8
(3.417)
80.0
(3.15)
758.7
(29.87)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 12.6 10.8 11.1 10.7 10.3 7.8 7.6 8.0 9.7 13.6 13.8 13.4 129.5
Միջ. ձնառատ օրեր 1.7 2.5 1.4 0.6 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.3 1.4 7.9
% խոնավություն 84 81 79 79 79 81 81 81 82 85 84 85 81.8
Միջին ամսական արևային ժամ 69.5 84.3 127.5 164.1 188.4 206.4 206.4 198.6 167.1 112.6 77.8 64.0 1666,6
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1990 թվականից՝ Դինարում ամեն տարի անց է կացվում բրիտանական կինոյի փառատոն։

Անվանի դինարցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կապիտան Ֆիլիպ Քոենիգսվերթեր - ֆրանսիական Դիմադրության մարտիկ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, ում նացիստները մահապատժի են ենթարկել. ծնվել է Դինարում, 1918 թ.[6]
  • Վիրջինյա դ'Ալբեր-Լեյք - ֆրանսիական Դիմադրության մարտիկ
  • Ռոբերտ Սերվիս – շոտլանդացի գրող, կլոնդայկյան հանրահայտ ոսկու տենդի մասին երկերի հեղինակ. 1913-1929 թվականներին ձմեռներն անց է կացրել Դինարում[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 20 лютого 2015-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. https%3A%2F%2Fmaitron.fr%2Fspip.php%3Farticle178799
  7. «Biography». Robert W Service Estate. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինար (քաղաք)» հոդվածին։