Դեկտեմբերի 16
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Դեկտեմբեր | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
29 | 30 | 31 |
Դեկտեմբերի 16, տարվա 350-րդ (նահանջ տարիներին՝ 351-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 15 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1915` Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914-ի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը։
- 1917` Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։
- 1966` Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից։ Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1)։
- 1899` Հիմնադրվել է Միլան (ֆուտբոլային ակումբ)ը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1772 - Շահան Ջրպետյան, հայագետ
- 1775 - Ջեյն Օսթին, անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր, (մ. 1817)
- 1863 - Ստեփան Աղաջանյան, գեղանկարիչ, մանկավարժ
- 1866 - Վասիլի Կանդինսկի, ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից, (մ. 1944)
- 1897 - Իվան Կոնև, խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ
- 1915 - Գեորգի Սվիրիդով, խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ
- 1932 - Աիդա Բոյաջյան, հայ նկարչուհի
- 1971 - Փոլ վան Դայկ, գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր
- 1982 - Աննա Սիդակովա, ուկրաինացի երգչուհի, մոդել, դերասանուհի, Վիա Գրա խմբի նախկին մեներգչուհի
- 1984 - Թեո Ջեյմս, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան
- 1988 - Փակ Սո Ջուն, հարավկորեացի դերասան
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 - Վիլյամ Սոմերսեթ Մոեմ, անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ (ծ. 1874)
- 1966 - Արտավազդ Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան (ծ. 1907)