Jump to content

Ալեքսանդր Աստրախանցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Աստրախանցև
Ծնվել էհունիսի 1, 1938(1938-06-01) (86 տարեկան)
ԾննդավայրԲելոյարկա, Դուբրովինսկի գյուղխորհուրդ, Մոշկովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՆովոսիբիրսկի ճարտարապետության և շինարարության պետական ​​համալսարան (1959) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1970)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

Ալեքսանդր Իվանովիչ Աստրախանցև (ռուս.՝ Александр Иванович Астраханцев, հունիսի 1, 1938(1938-06-01), Բելոյարկա, Դուբրովինսկի գյուղխորհուրդ, Մոշկովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հրապարակախոս, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1982Ռուսաստանի գրողների միության անդամ (2001

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աստրախանցևը ծնվել է 1938 թվականի հունիսի 1-ին, Նովոսիբիրսկի մարզի Մոսկովսկի շրջանի Բելոյարկա գյուղում, անասնաբույժների, հետագայում ուսուցիչների ընտանիքում։ 1959 թվականին ավարտել է ուսումը Նովոսիբիրսկի ինժեներա-շինարարական ինստիտուտում։ Ավարտելուց հետո տեղափոխվել է Կրասնոյարսկ քաղաք և մասնակցել Համամիութենական Կոմերիտական շինարարական նախագծին։ Աշխատել է որպես վարպետ, աշխղեկ, այնուհետև նշանակվել Կրասնոյարսկի ցելյուլոզայի և թղթի գործարանի շինարարության տեղամասի պետ։ Այնուհետև մասնակցել է Կրասնոյարսկի ալյումինի գործարանի շինարարությանը, աշխատել է որպես գլխավոր տեխնոլոգ, ապա նշանակվել Կրասնոյարսկի տնաշինական կոմբինատի տնօրենի տեղակալ։ 22 տարի աշխատել է տարբեր շինարական ընկերություններում[1]։

1970 թվականին հեռակա ավարտել է ուսումը Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում[2]։

Ստեղծագործել սկսել է վաղ տարիքից՝ գրելով ռոմանտիկ բանաստեղծություններ։ Նրա «Դժվարին ճանապարհներով դեպի երջանկություն» առաջին պատմվածքն ընթերցողի դատին է ներկայացվել 1966 թվականին՝ «Енисей» ամսագրում։ Հետագայում նրա արձակ ստեղծագործությունները հրապարակվել են «Сибирские огни», «Молодая гвардия», «День и ночь», «Наш современник» ամսագրերի էջերում։ Աստրախանցևի առաջին գիրքը՝ «Եվ շոգենավերը կանցնեն», լույս է տեսել 1978 թվականին Կրասնոյարսկ քաղաքում։ Այնուհետև ընթերցողի դատին է հանձնվել նրա «Վարձով տուն», «Աշխատանքային օր», «Ապրելու բարձր արվեստ», «Համաքաղաքացիներ», «Պատառաքաղ», «Ամռան կեսերին» վիպակների և պատմվածքների գրքերը։ 1984 թվականին «Очерк» անվանակարգում դարձել է «Молодая гвардия» ամսագրի մրցանակի դափնեկիր (լրագրության ոլորտում)[3]։

1992-2010 թվականներին Աստրախանցևի ստեղծագործությունները չեն տպագրվել, Ալեքսանդր Իվանովիչը այդ ժամանակահատվածում գրել է պիեսներ, որոնք 2017 թվականին լույս են տեսել առանձին գրքով՝ «Այսօր գիշեր` սեր»։ 2010 թվականին ընթերցողի դատին է ներկայացվել «Հակատղամարդ» գիրքը, որն ընդգրկված է եղել Իվան Բունինի անվան մրցանակի երկար ցուցակում, իսկ 2011 թվականին լույս է տեսել նրա «Կրասնոյարսկ։ Դիմանկարներ։ XX դար» ակնարկների գիրքը[4]։

2001 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ 2006-2016 թվականներին եղել է Ռուսաստանի գրական հիմնադրամի Կրասնոյարսկի մասնաճյուղի նախագահը։

Բնակվում է Կրասնոյարսկ քաղաքում, ունի երկու երեխա և վեց թոռ։

  • «Հակատղամարդ» վեպն ընդգրկվել է Չեխովի և Մեծ գրքի մրցանակների երկար ցուցակում և Բունինի մրցանակի կարճ ցուցակում,
  • «Ամուսնություն XXI» պիեսը ընդգրկվել է «Դրամայի ժամանակը։ Ձմեռ - 2014» միջազգային դրամատիկական մրցույթի կարճ ցուցակում։
  • «Դու, ինքդ, քո մասին» գիրքը Բեռլինի ռուսալեզու գրականության միջազգային մրցույթում արժանացել է պատվոգրի,
  • «Վերցրու ինձ քեզ հետ» գիրքն ընդգրկվել է «XXI դարի գրող» գրական մրցանակի կարճ ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Астраханцев Александр Иванович». www.kraskompas.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  2. «Литературная карта Красноярского края». litkarta.kraslib.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  3. «АСТРАХАНЦЕВ АЛЕКСАНДР ИВАНОВИЧ — Союз Российских Писателей» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  4. «Астраханцев Александр Иванович · Виртуальные выставки · МБУК «ЦБС им. Горького» г. Красноярск». www.perensona23.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)
  5. ««Предпочитаю высказаться раз и навсегда» | Наш Красноярский край». gnkk.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]