I Have Questions, կուբացի–ամերիկացի երգչուհի և երգահան Կամիլա Կաբելոյի սպասվող The Hurting. The Healing. The Loving դեբյուտային ալբոմի համար ձայնագրված երգ է։ 2017 թվականի մայիսի 22–ին երգը թողարկվեց որպես գովազդային սինգլ՝ տեսքտային տեսահոլովակի հետ համատեղ[1][2]։ Կամիլան Crying in the Club–ի հետ համատեղ կատարել է երգը բազմաթիվ հեռուստատեսային շոուների ժամանակ։

«I Have Questions»
«I Have Questions» սինգլի շապիկը (Կամիլա Կաբելո, 2017)
Կամիլա Կաբելոյի սինգլը
ԹողարկվածՄայիսի 22, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածՄարտ, 2017
ԺանրՓոփ
Երգահան
Տևողություն3:42
Լեյբլ
ՊրոդյուսերՋես Շատկին
Կամիլա Կաբելոյի սինգլների ժամանակագրություն
«"Crying in the Club
(2017)
«I Have Questions»
(2017)
«"Know No Better
(2017)

Կոմպոզիցիա և թողարկում

խմբագրել

Տեքստային առումով «I Have Questions»–ը պարունակում է լքվածության և ճանաչման այն բանի մասին, որ իր նախկին զուգընկերը այն չէր, ինչ ներկայանում էր։ Չնայած, որ շատերը երգը համարում են նախկին սիրած էակի մասին խանդավառային բալլադ, սակայն Կամիլան հարցազրույցների ժամանակ բազմիցս ասել է, որ երգը իրականում նախկին ընկերական հարաբերությունների մասին է, որը ձախողվեց։ Ավելացրեց նաև, որ նա գրել է երգը մտքում պատկերացնելով միայն այդ մարդուն, սակայն երգը նվիրված է նաև մի շարք այլ անձանց։ Ինչպես երգի վերնագիրն է մեզ հուշում՝ «Ես ունեմ հարցեր (հայերեն)», երգչուհին երգի թեմայի շուրջ ծավալում է իրեն տանջող հարցերը[3]։

Երբ Կաբելոն հայտարարեց իր դեբյուտային ստուդիական ալբոմի մասին, նա հավելեց, որ գրել է «I Have Questions»–ը 2016 թվականի շրջագայության ժամանակ՝ հյուրանոցի լոգարանում․ «Ես ամբողջովին կոտրված էի այդ ժամանակ» –նա ասաց։ Երգն առաջին անգամ հայտնվեց իր դեբյուտային սինգլ "Crying in the Club–ի տեսահոլովակում[4]՝ որպես ինտրո, իսկ արդեն հետագայում թվային ներբեռնման և աուդիոծառայությունների համար թողարկվեց ամբողջովին։

Կենդանի կատարումներ

խմբագրել

Կամիլան կատարել է «I Have Questions»–ն ու «Crying in the Club»–ը 2017 Billboard Music Awards և Britain's Got Talent հեռուստաշուների ժամանակ։

Հիթ–շքերթներ

խմբագրել
Չարթ (2017) Հորիզոնական
France (SNEP)[5] 94
  (AFP)[6]
  PROMUSICAE[7] 9
  Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[8] 24

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «I Have Questions - Single». iTunes (US).
  2. «Watch Camila Cabello's New Lyric Video for 'I Have Questions'». Billboard. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  3. Legaspi, Althea (2017 թ․ մայիսի 25). «Watch Camila Cabello's Plaintive 'I Have Questions' Lyric Video». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  4. «Camila Cabello Teases New Song 'I Have Questions' In Her 'Crying In The Club' Video». MTV News. 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  5. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 21, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  6. "Portuguesecharts.com – Camila Cabello – I Have Questions". AFP Top 100 Singles. Retrieved October 29, 2017.
  7. Spanishcharts.com — Camila Cabello — I Have Questions Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է June 6, 2017.
  8. Illegal name entered Camila Cabello/Camila+Cabello/chart?f=344 Camila Cabello Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Camila Cabello. Ստուգվել է June 3, 2017.

Արտաքին հղումներ

խմբագրել