Associação Fonográfica Portuguesa
Associação Fonográfica Portuguesa («Պորտուգալական ձայնագրական ասոցիացիա», AFP), միակ ասոցիացիան է ձայնագրությունների արդյունաբերությունում Պորտուգալիայում։ Ստեղծվել է 1989 թվականին, այն փոխարինել է GPPFV-ին (Portuguese group of producers of Phonograms and videograms) և UNEVA-ին (Union of audio and video editors):
Associação Fonográfica Portuguesa | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | 1989 |
Գլխադասային գրասենյակ | Լիսաբոն |
Կայք | afp.org.pt(պորտ.) |
AFP-ն հանդիսանում է International Federation of the Phonographic Industry (IFPI) կազմակերպության պորտուգալական խումբը։ Ասոցիացիան ներառում է Պորտուգալիայի շուկայում գործող բոլոր հիմնական ձայնագրություններ թողարկող կազմակերպությունները և նրանց մասնաճյուղերը, նրանք բոլորը միասին ծածկում են շուկայի 95%։
Հիմնադրումից սկսած AFP-ն սկսել է հրապարակել շուկայի մասին տեղեկատվություն։ Պորտուգալական RTP1 հեռուստաալիքով հեռարձակվող Top + ծրագիրը հանդիսանում է շաբաթական չարթ, և ստեղծվել է AFP-ի և RTP-ի միջև համագործակցության շնորհիվ, այն այս պահին հանդիսանում է պորտուգալական հեռուստատեսության ամենահին չարթը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Associação Fonográfica Portuguesa" Արխիվացված Հունվար 2, 2010 Wayback Machine. Associação Fonográfica Portuguesa.