Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր

(Վերահղված է Doi (identifier)ից)

Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր (անգլ.՝ digital object identifier, անգլ.՝ DOI), նշանակման ստանդարտ, որը օգտագործվում է նշելու համացանցում գտնվող օբյեկտը (սովորաբար, բայց ոչ պարտադրի էլեկտրոնային փաստաթուղթ կամ թվային օբյեկտ)։ Տեղեկությունները, որոնք պահվում են էլեկտրոնային փաստաթղթի DOI-ի մեջ, պարունակում են նրա գտնվելու վայրի ցուցիչը (օրինակ՝ հղումը), նրա անունը (անվանումը), օբյեկտի այլ ցուցիչներ (օրինակ, ԳՄՍՀ-ն գրքի էլեկտրոնային կրկնօրինակի համար) և օբյեկտի հետ նույնացվող մետա-տվյալների բազմությունը։

DOI-ն ունի որոշ ընդհանրություններ PURL ստանդարտի հետ՝ դա է օբյեկտի գտնվելու վայրի ցուցիչը և անունը (անվանումը)։

DOI-ն ընդունված է անգլալեզու գիտական ոլորտում տվյալների գիտնականների միջև փոխանակման համար։ Ըստ էության, DOI-ն ճանապարհ է դեպի փաստաթուղթ վիրտուալ տարածքում (որպես կանոն Ինտերնետում)։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • DOI միջազգային հիմնադրամ
  • CrossRef, Պաշտոնական DOI® հղումների գրանցման գործակալություն
  • Նորման Պասկին (2010). «Թվային Օբյեկտի Իդենտիֆիկատոր (DOI®) համակարգը» (PDF). Գրադարանների և տեղեկատվական գիտությունների հանրագիտարան. Թեյլոր և Ֆրենսիս Գրուպ. doi:10.1081/E-ELIS3-120044418.
  • Հոդվածների իդենտիֆիկատորներ