Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (գեր.՝ Weißrussland Fußball-Nationalmannschaft) ներկայացնում է Բելգիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Բելգիան համարվում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներից մեկը։ «Քինգ Բոդուեն» արենան Բելգիայի պատմական մարզադաշտն է, որն էլ կառուցվել է XIX-XX դարերում։ 1904 թ. Բելգիայի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգայնացված հանդիպումը՝ Բրյուսելում մրցելով Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ։ Խաղը ավարտվեց 3-3 հաշվով։ Ամենամեծ հաշվով հաղթանակը Բելգիայի հավաքականը նշել է 1994 թվականի հունիսի 4-ին և 2001 թվականի փետրվարին։ Առաջինը հաղթել է Զամբիային ինը-զրո հաշվով, իսկ հաջորդը Սան-Մարինո քաղաք-պետության հավաքականին 10-1 հաշվով։ Ամենամեծ հաշվով պարտությունը կրել է Թագավորական Անգլիայի դեմ խաղում։ Խաղը տեղի է ունեցել 1909 թվականի ապրիլի 27-ին։ Այդ խաղում անգլիացիները հաղթել են 11-2 հաշվով։ Բելգիայի Ֆուտբոլի ազգային հավաքականը 12 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին՝ 1930 թվականից սկսված, իսկ Եվրոպայի առաջնությանը՝ 4 անգամ։ Աշխարհի առաջնությունների ամենամեծ նվաճումը ունեցել է 1986 թ. Մեքսիկայում անցկացվող առաջնության ժամանակ՝ գրավելով 4-րդ տեղը։
Մականուն | De Rode Duivels, Les Diables Rouges և Die Roten Teufel | ||
---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1904 | ||
Միություն | ԲՖՖ | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Մարկ Վիլմոտս | ||
Թիմի ավագ | Վենսան Կոմպանի | ||
Ամենաշատ խաղեր | Յան Կուլեմանս (96) | ||
Ռմբարկու | Պաուլ վան Հիմսթ, Բեռնարդ Վորհոֆ (30) | ||
Հիմնական մարզադաշտ | King Baudouin Stadium? | ||
ՖԻՖԱ կոդ | BEL | ||
| |||
Կայք | belgianfootball.be | ||
Belgium national association football team Վիքիպահեստում |
Մարզչական կազմը
խմբագրել- Գլխավոր մարզիչ՝ Մարկ Վիլմոտս
Հավաքականի կազմ
խմբագրելԿազմը հայտավորված է 2014 թ. աշխարհի առաջնությանը։
Ներկա կազմ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |