Turkish Airlines
Turkish Airlines, Թուրքիոյ մեծագոյն օդանաւային ընկերութիւններէն մէկն է, որուն գլխաւոր գրասենեակը կը գտնուի Իսթանպուլի մէջ։ Կ'իրականացնէ աւելի քան 220 թռիչք հետեւեալ ցամաքամասերու վրայ, Եւրոպա, Ասիա, Ափրիկէ եւ Ամերիկա։ Ընկերութիւնը իր բոլոր թռիչքները կ'իրականցնէ Աթաթուրքի Միջազգային Օդակայանէն։ 2007-ին ընկերութիւնը տեղափոխած է աւելի քան 19,7 միլիոն ճամբորդ[1]։ 1 Ապրիլ 2008֊ին ընկերութիւնը դաշինք կնքած է «Star Alliance»-ի հետ։ Ներկայիս ընկերութեան մէջ կ'աշխատի աւելի քան 12.000 աշխատակից[2]։ Ընկերութիւնը ունի դուստր կազմակերպութիւն, որ կը կոչուի Sun Express։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս օդանաւային ընկերութիւնը հիմնադրուած է 20 Մայիս 1933֊ին։ 1933-ին տեղի ունեցած է առաջին թռիչքը, որուն ընթացքին օդանաւը կը թռչէր Իսթանպուլէն Անգարա[3]։ 1937-ին ընկերութիւնը ստացած է իր առաջին օդանաւը «De Havilland D. H. 86B»։ 2014-ին ընկերութիւնը ճանչցուած է Եւրոպայի լաւագոյն օդանաւային ընկերութիւններէն։
Օդանաւային Ընկերութեան Համաձայնագիրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընկերութիւնը պայմանագիր կնքած է հետեւեալ օդանաւային ընկերութիւններու հետ.-
- Azerbaijan Airlines
- US Airways
- Air India
- Air Malta
- B&H Airlines
- Ethiopian Airlines
- Etihad Airways
- Garuda Indonesia
- Iran Air
- Malaysia Airlines
- Royal Air Maroc
- SunExpress
- Syrian Air
- ԵուՏէյր
Թռիչքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2014-ի Յունիսին ընկերութեան թռիչքները բաղկացած էին հետեւեալ օդանաւերէն.-[4]:
Օդանաւի տեսակ | Գումար | Պատուիրուած | Ճամբորդներու քանակ | Նշումներ | |||
С | Y+ | Y | Ընդհանուր | ||||
Airbus A319-100 | 14 | — | — | 12 | 144 | 126 | Տարածաշրջանային թռիչքներ, Եւրոպա |
Airbus A320-200 | 33 | 2 | 12 | — | 141 | 153 | Տարածաշրջանային թռիչքներ, Եւրոպա |
Airbus A321-200 | 43 | 27 | 12 | — | 176 | 188 | Տարածաշրջանային թռիչքներ, Եւրոպա |
Airbus A330-200 | 17 | — | 22 | — | 228 | 250 | Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա Ափրիկէ եւ Ասիա |
Airbus A330-300 | 17 | 13 | 28 | — | 261 | 289 | Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա Ափրիկէ եւ Ասիա |
Airbus A340-300 | 6 | — | 34 | — | 236 | 270 | Եւրոպա, Հիւսիսային Ամերիկա Ափրիկէ եւ Ասիա |
Boeing 737-700 | 3 | — | — | — | 149 | 149 | Ներքին թռիչքներ |
Boeing 737-800 | 68 | 13 | — | 12 | 153 | 165 | Ներքին թռիչքներ, միջին եւ երկարաժամկէտ թռիչքներ |
Boeing 737-900ER | 10 | 5 | 16 | — | 135 | 151 | |
Boeing 777-300 | 15 | 20 | 18 | 63 | 246 | 337 | Սինկափուր, Լոնտոն, Նիւ Եորք, Չիքակօ, Հոնկքոնկ, Թոքիօ, Լոս Անճելըս, Փեքին |
Ընդամէնը | 228 | 80 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Лучшие авиакомпании мира 2013»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-01-07-ին։ արտագրուած է՝ 2017-01-18
- ↑ ATW Daily News
- ↑ «Лучшие авиакомпании мира 2014»
- ↑ «Turkish Airlines fleet list at planespotters.net» (անգլերեն)։ Planespotters.net։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-15-ին։ արտագրուած է՝ 2014-07-04