Լիփսի
Կղզի | |
---|---|
Լիփոի | |
Λειψοί | |
Լիփսի | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Benetos Spyrou? | |
Տարածութիւն | 15,84 քմ² |
ԲԾՄ | 277 մեթր |
Բնակչութիւն |
790 մարդ (2011), 687 մարդ (2001) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 850 01 |
Անուանուած է | Կալիպսո? |
Պաշտօնական կայքէջ | lipsi.gov.gr |
Լիփսի (յուն․՝ Λειψοί), 30 կղզիակներու համալիր, Տոտեքանիսա, հարաւ-արեւելեան Էգէական, Յունաստան։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]30 կղզիակներու համալիր՝ 24 կղզիակներ եւ 6 ժայռակղզիակներ։ Կը գտնուի Փաթմոսի եւ Լերոսին միջեւ։ Լիփսօ կղզին ամենամեծն է եւ իր անունով կոչուած է կղզիկաներու համախմբումը։ Տարածութիւնն է 15,842 քլ․², ծովեզրն է 36 քլ․ եւ բնակչութեան թիւը՝ 790։ Բարձրագոյն կէտն է 277 մեթր։
Կղզիին մակերեսը բլրակներէ կազմուած է եւ փոքր հովիտներէ։ Ծովախորշերն են՝ Ֆոնտանա, Մոսհաթօ եւ Թարսանաս։ Ծովափները՝ Լիենտու, Փլաթիս Եալոս, Քացատիա, Թուրքոմնիմա, Հոհլաքուրա։ Ժայռոտ հրուանդաներն են՝ Կաթիս, Մոնոտենտրի եւ Ղլարոքաւոս։
Բնակչութիւնը կը զբաղի երկրագործութեամբ (այգեգործութիւն, գինեգործութիւն, ձիթապտուղի, ձէթի եւ արմտիքներու արտադրութիւն), ձկնորսութեամբ, անասնաբուծութեամբ, առեւտուրով եւ զբօսաշրջիկութեամբ։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիփսի կղզեխումբը, շնորհիւ իր իւրայատուկ բուսականութեան եւ կենդանական աշխարհին, արձանագրուած է Եւրոպական Բնապահպանման «NATURA 2000 Գօտի»[1]ցուցակին մէջ, «Արքի, Լիփսի, Աղաթոնիսի եւ ժայռակղզիակներ GR4210010» պետակին տակ։
Կղզեխումբը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզեխումբը կ՛ ընդգրկէ հետեւեալ կղզիակներն ու ժայռակղզիակները․-
Արեֆուսա, Նիսի Մանոլի, Մեղալօ Ասփրոնիսի, Մաքրի Ասփրոնիսի, Միքրօ Ասփրոնիսի[2], Փափլոմա, Քուլուրա Α, Քուլուրա Δ, Նոթիօ (հարաւ) Ասփրոնիսի Α, Նոթիօ (հարաւ) Ասփրոնիսի Δ, Մեղալօ Քալափոտի, Միքրօ Քալափոտի, Լիրա, Սթաւրի, Փիլաւի, Փսոմու, Քափարոնիսի, Փիաթօ, Մաքրոնիսի, Ֆրակոս, Սարաքի։
Պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին բնակիչները Քարեսները եղած են (Ք․Ա․ 1370), իսկ Ք․Ա․ 1200-ին Դորիացիները կը հաստատուին։ Կղզիին վրայ յայտնաբերուած են Միկինեան շրջանի անօթներ (Ք․Ա․ 1600 - 1100)։ Ք․Ա․ 4-րդ դարու արձանագրութիւն մը, ինչպէս նաեւ Քասթրօ կոչուած բարձրութեան վրայ յայտնաբերուած Աքրոփոլիսի մը աւերակները, կը վկայեն թէ կղզին հաստատւոած են նաեւ Միլիթոսի յոնիացիները։
Կղզին, հետեւելով Տոտեքանիսայի մնացեալ կղզիներուն ճակատագրին, Բիւզանդական իշխանութենէն ետք, կը գտնուի յաջորդաբար օսմանցիներուն գերիշխանութեան տակ։ Կը մասնակցի 1821-ին ծագած Յունական Ապստամբութեան։ 1912-ին կ՛ անցնի իտալական գերիշխանութեան տակ, իսկ 1943-ին՝ գերմանացիներուն։ 7 Մարտ 1948-ին վերջնականապէս Յունաստանին կը միանայ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լիփսի
-
Նաւահանգիստը
-
Լիփսի