PayPal մարզադաշտ
![]() | |
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Սան Խոսե |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | հոկտեմբերի 21, 2012[1] |
Անվանված է | ՓեյՓալ |
Բացված | մարտի 22, 2015[2] |
Ճարտարապետ | 360 Architecture? |
Ճարտարագետ | Magnusson Klemencic Associates? |
Սեփականատեր | City of San José? |
Գործաղեկավար | San Jose Earthquakes? |
Տարողություն | 18 000 |
Տնային թիմ | San Jose Earthquakes? և Bay FC? |
Ծածկույթի տեսակը | SISGrass?[3] |
Կայք | sjearthquakes.com/paypalpark(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
«PayPal մարզադաշտ» (անգլ.՝ PayPal Park), ֆուտբոլային մարզադաշտ, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն լիգայի MLS-ում հանդես եկող պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ «Սան Խոսե Էրթքվեյքս»-ի տնային դաշտը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավայա մարզադաշտ»-ը պաշտոնապես բացվել է 2015 թվականի մարտի 22-ին MLS-ի կանոնավոր մրցաշրջանի խաղով, որում տանտեր՝ «Սան Խոսե Էրթքվեյքս»-ը 2-1 հաշվով հաղթել է «Չիկագո Ֆայր»-ին[4]։
Մարզադաշտի անվան առևտրային իրավունքները 2014 թվականի վերջին ձեռք են բերվել հեռահաղորդակցության Avaya ընկերության կողմից։ Համաձայնագիրը կնքվել է տասը տարի ժամկետով 20 մլն դոլար գումարով[5]։ 2017 թվականի հունվարին Avaya-ն հայտարարել է սնանկության մասին և ի սկզբանե պլանավորել էր պահպանել անվանման իրավունքները[6], սակայն 2017 թվականի դեկտեմբերին դիմել է դաշնային դատավորին՝ գործարքի ժամկետները կրճատելու խնդրանքով[7]: Ակումբը չի կարողացել գտնել նոր գնորդ մարզադաշտի անվանման համար և 2019 թվականի մրցաշրջանից հետո կառույցը վերանվանվել է «Էրթքվեյքս Մարզադաշտ»[8]։
2021 թվականի ապրիլի 5-ին «Սան Խոսե Էրթքվեյքս» ակումբը PayPal ընկերության հետ կնքել է 10-ամյա հովանավորական համաձայնագիր, որը ներառում էր մարզադաշտի անվանման իրավունքները և սկսեց անվանվել «PayPal մարզադաշտ»[9][10][11]։
Մարզադաշտի բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտի գավաթը նախագծված է «U» տառի տեսքով, 30 աստիճան թեքված տրիբունաներով, ինչը լիգայի բոլոր մարզադաշտերի մեջ ամենակտրուկ թեքվածքն է: Սա թույլ է տալիս նույնիսկ ամենաբարձր շարքերում գտնվող հանդիսատեսին անմիջականորեն մոտ լինել խաղադաշտին: Պարագծով շուրջ տասնվեց VIP բոքսերը հատուկ տեղադրված են գետնին, անմիջապես խաղային մակերևույթի մոտ, ինչը թույլ է տալիս չբաժանել մարզադաշտի գավաթը երկու մակարդակի վրա և առավելագույնս բարձրացնել ակուստիկան երկրպագուների աղմուկից: Մարզադաշտի բոլոր նստատեղերը ծածկված են 27 մետրանոց հովանոցով՝ վատ եղանակի ժամանակ օգտագործման նպատակով[12]։
Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ բացօթյա բարը կառուցված է մարզադաշտի հյուսիսային ծայրում 340 մ² (3647 քառ. ֆուտ) տարածքի վրա։ Բարի չափը պարագծով 95 մետր է,այն հագեցած է 22 բարմենների համար նախատեսված կանգնակներով և գտնվում է ֆուտբոլային դարպասից 16 մետր հեռավորության վրա: Բարը դաշտից պատսպարված չէ պաշտպանական ցանցով, նրանից բացվում է ուղիղ տեսարան դեպի խաղահրապարակ[13]։
Մարզադաշտում տեղադրված է գերարագ wi-fi ցանց։ Հանդիսականները կարող են ներբեռնել Avaya Stadium բջջային հավելվածը[14], որի միջոցով կարող են գնել էլեկտրոնային տոմսեր խաղերի համար, կատարել տոմսերի փոխանցում սեզոնային բաժանորդագրությամբ, դիտել մարզադաշտի մանրամասն քարտեզը, տեսնել խաղերի ժամանակացույցը և տեղեկություններ խաղացողների և խաղացողների կազմի մասին, ինչպես նաև կապվել այլ երկրպագուների և թիմի հետ՝ սոցիալական ցանցի միջոցով[15]:
Կարևոր սպորտային իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտում անց են կացվում նաև ռեգբիի մրցումներ։ Մասնավորապես, 2015 թվականի ամռանը այստեղ անցկացվել են 2015 թվականի խաղաղօվկիանոսյան ազգերի ռեգբիի Գավաթի հանդիպումները[16]։ 2018 թվականի ռեգբի-7 աշխարհի առաջնության մի մասը նախատեսվում էր անցկացնել «Ավայա Մարզադաշտ»-ում[17], սակայն այդ որոշումը չեղարկվեց և համաշխարհային առաջնության միակ ասպարեզ մնաց «Էյ-թի-ենդ-թի Պարկ»-ը[18]:
Ամսաթիվ | Հավաքականներ | Առաջնություն |
---|---|---|
2015 թվականի հուլիսի 14 | ![]() ![]() |
Չեմպիոնների միջազգային գավաթ 2015[19] |
2015 թվականի հուլիսի 21 | ![]() ![]() |
Չեմպիոնների միջազգային գավաթ 2015[20] |
2016 թվականի հուլիսի 28 | MLS Աստղեր 1:2 «Արսենալ» ![]() |
MLS բոլոր աստղերի խաղ 2016[21] |
2017 թվականի մարտի 24 | ![]() ![]() |
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, հինգերորդ փուլ[22] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.guinnessworldrecords.com/world-records/most-people-taking-part-in-a-ground-breaking-ceremony
- ↑ https://www.sjearthquakes.com/news/weekly-update-march-23-2015
- ↑ https://www.sjearthquakes.com/news/news-new-sisgrass-hybrid-field-coming-earthquakes-stadium
- ↑ Nick Rosano (2015-03-23). «San Jose Earthquakes celebrate past, present and future in memorable opening day at Avaya Stadium». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2020-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Mike Rosenberg (2014-11-18). «San Jose Earthquakes sign naming rights deal as stadium cost soars». The Mercury News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-04-08-ին. Վերցված է 2015-01-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jody Meacham (2017-01-20). «Avaya says it will keep its name on soccer stadium while it reorganizes». Silicon Valley Business Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին. Վերցված է 2020-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Elliott Almond (2017-12-02). «Is the Earthquakes' stadium about to get a name change?». The Mercury News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-20-ին. Վերցված է 2020-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Paul Kennedy (2020-01-10). «San Jose Earthquakes: GM Fioranelli gets new contract, Fox steps down as president». Soccer America (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-12-ին. Վերցված է 2020-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «NEWS: Earthquakes, PayPal Agree to Historic 10-Year Stadium Naming Rights Partnership». San Jose Earthquakes (անգլերեն). 2021-04-05. Արխիվացված է օրիգինալից 2021-04-05-ին. Վերցված է 2021-04-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «San Jose Earthquakes introduce PayPal Park as part of 10-year sponsorship agreement». MLSsoccer.com (անգլերեն). 2021-04-05. Արխիվացված է օրիգինալից 2021-04-05-ին. Վերցված է 2021-04-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Elliott Almond (2021-04-05). «PayPal Park: Earthquakes strike 10-year stadium name deal with Silicon Valley heavyweight». The Mercury News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-06-ին. Վերցված է 2021-04-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Tim Newcomb (2015-03-13). «Avaya Stadium architect describes features of MLS's newest venue». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2015-05-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Mark Purdy (2015-02-28). «Purdy: Earthquakes' Avaya Stadium raises the bar». The Mercury News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-09-25-ին. Վերցված է 2015-05-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Avaya Stadium app» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2015-05-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Earthquakes Announce Launch of Official Avaya Stadium App». San Jose Earthquakes (անգլերեն). 2015-03-18. Արխիվացված է օրիգինալից 2015-08-15-ին. Վերցված է 2015-05-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Chad Wise (2015-07-10). «Eagle summer venues: Avaya Stadium». USA Rugby (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-10-ին. Վերցված է 2016-02-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «USA to host Rugby World Cup Sevens 2018». World Rugby (անգլերեն). 2015-05-13. Արխիվացված է օրիգինալից 2020-04-08-ին. Վերցված է 2015-05-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Elliott Almond (2017-04-07). «San Jose knocked out of hosting Rugby World Cup Sevens». The Mercury News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-13-ին. Վերցված է 2021-04-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Alec Nathan. «San Jose Earthquakes vs Club América at Avaya Stadium (Jul 14)». International Champions Cup (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-03-16-ին.
- ↑ Alec Nathan. «Manchester United vs San Jose Earthquakes at Avaya Stadium (Jul 21)». International Champions Cup (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2016-03-07-ին.
- ↑ Alicia Rodriguez (2016-02-11). «English Premier League's Arsenal to play in 2016 AT&T MLS All-Star Game». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2020-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Simon Borg (2017-01-29). «Avaya Stadium in San Jose to host USA vs. Honduras World Cup qualifier». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-07-30-ին. Վերցված է 2020-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт стадиона(անգլ.)