NGC 6334
NGC 6334 | |
---|---|
Հետազոտությունների պատմություն | |
Բացահայտող | Ջոն Հերշել |
Բացահայտման օր | հունիսի 7, 1837 |
Դիտորդական տվյալներ | |
Ուղիղ ծագում | 17h 20m 48,0s |
Թեքում | -36° 06' 12" |
Տեսանելի աստղային մեծություն (V) | 35,0' × 20,0' |
Համաստեղություններ | Կարիճ |
NGC 6334 Վիքիպահեստում |
NGC 6334 (այլ նշանակությունը՝ ESO 392-EN9, CED 140, Կատվի թաթ[1], Արջի թաթ[2]), արտաճառագայթող միգամածություն և աստղերի ձևավորման շրջան Կարիճ համաստեղությունում, Արևից մոտ 4370 լուսատարի հեռավորության վրա[3]։ Միգամածությունը հայտնաբերել է Ջոն Հերշելը, 1837 թվականի հունիսի 7-ին։ Այս աստղագիտական մարմինը մտնում է Նոր ընդհանուր կատալոգի (NGC) բնօրինակ խմբագրության թվարկած ցուցակի մեջ։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]NGC 6334 հսկայական մոլեկուլային ամպը աստղային էվոլյուցիայի տարբեր փուլերում գտնվող զանգվածային աստղերի կազմավորման շրջանների ամբողջություն է։ Սա զանգվածային աստղերի ձևավորման տարբեր փուլերի ուսումնասիրման համար հիանալի թիրախ, և հետևաբար, լավ հետազոտված աստղագիտական օբյեկտ է։
Ռադիոաղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]NGC 6334-ի առաջին քարտեզները, որոնք 1982 թվականին կազմվել են բարձր թույլտվությամբ ռադիոձայնածավալով, ցույց են տվել 6 հզոր ռադիոաղբյուրների առկայություն[4]։ Նրանց տրվել է NGC 6334A-ից մինչև F անվանումները։ Պարզվել է, որ B աղբյուրը արտագալակտիկական է, այսինքն չի պատկանում միգամածությանը, և գտնվում է Ծիր Կաթինի սահմաններից հեռու։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Туманность Кошачья лапа
- ↑ NGC 6334: Туманность Медвежья Лапа
- ↑ S.-N. X. Medina; և այլք: (2018 թ․ հունվարի 2). «Richness of compact radio sources in NGC 6334D to F» (անգլերեն). Astronomy and Astrophysics. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն) - ↑ Rodriguez, L. F.; Canto, J.; Moran, J. M. (1982 թ․ հունվարի 4). «Radio sources in NGC 633» (անգլերեն). Astrophysical Journal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)