Lighthouse X
Lighthouse X | |
---|---|
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2014 |
Lighthouse X Վիքիպահեստում |
Lighthouse X, անիական փոփ խումբ, ձևավորվել է 2012 թվականին։ 2016 թվականին խումբը ներկայացրել է Դանիան Ստոկհոլմում անցկացվող Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում՝ «Soldiers of Love»երգով[1]։ Խմբին չի հաջողվել եզրափակիչ հասնել[2]։ Սորենն աջակցել է մահացու հիվանդություններով տառապող կամ հարազատներին կորցրած երեխաներին և մեծահասակներին, Յոհաննեսը սրտի հիվանդություն ունեցող մեծահասակներին և երեխաներին, իսկ Մարտինը ճարպակալմամբ տառապող դեռահասներին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-15 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերի 13-ին Lighthouse X-ը թողարկել է իր դեբյուտային «K singlerligheden kalder» սինգլը[3]։ Երգը հասել է 37-րդ հորիզոնական Դանիական սինգլների հիթ-շքերթում[4]։ 2015 թվականի ապրիլի 16-ին նրանք թողարկեցին «Nattens gløder» սինգլը[5]։
2016 թվականին փետրվարին խումբը մասնակցել և հաղթել է Dansk Melodi Grand Prix 2016 մրցույթում՝ Դանիայի ազգային ընտրությունում։ Մրցույթն անցկացվել է փետրվարի 13-ին Հորսենսում։ Խումբը ներկայացել է «Soldiers of Love» երգով։ Խումբը ելույթ է ունեցել Եվրատեսիլ 2016-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում, 2016 թվականի մայիսի 12-ին, սակայն խումբը չի անցել եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակչում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Խմբի անդամ Յոհաննես Նիմարկը ավելի վաղ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում եղել է Իտալիայի ստեղնահարը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lighthouse X vinder Melodi Grand Prix». Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Евровидение 2016 Дания: Lighthouse X с песней Soldiers of Love». uchastniki.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Kærligheden Kalder - Single by Lighthouse X on iTunes
- ↑ Hung, Steffen. «Discography Lighthouse X». Danish Charts Portal. Hung Medien (Steffen Hung).
- ↑ Nattens Gløder - radio edit - Single by Lighthouse X on iTunes
- ↑ «Eurovision: Johannes Nymark på scenen for Italien». Her & Nu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lighthouse X» հոդվածին։ |
|