ITT Corporation
ITT Corporation | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1920[1] |
Հիմնադիր | Sosthenes Behn?[2] և Hernan Behn? |
Վայր | Սթենֆորդ |
Երկիր | ԱՄՆ[3] |
Տնօրեն | Luca Savi? |
Արդյունաբերություն | արդյունաբերական արտադրություն |
Ընդհանուր ակտիվներ | 1,84 մլրդ $ (2022)[4] |
Հասույթ | 2,99 մլրդ $ (2022)[4] |
Աշխատողների թիվ | ▲10 600 մարդ (2023)[5] |
Ստորաբաժանումներ | ITT Interconnect Solutions? |
Դուստր ընկերություններ | ITT (United Kingdom)?, ITT (Germany)? և United River Plate Telephone? |
Կայք | itt.com(անգլ.) |
Բորսա | NYSE: ITT |
ITT Վիքիպահեստում |
ITT Corporation, «Էյ-Թի-Թի քորփորեյշն» (NYSE: ITT), ամերիկյան կորպորացիա։ Հիմնադրվել է 1920 թվականին, որպես միջազգային հեռախոսակապի և տելեգրաֆիայի ընկերություն։ Առավել ծաղկման է հասել 1960-ից 1970-ականներին, երբ դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն կոնգլոմերատը, միավորվելով տնտեսական ճյուղի հարյուրավոր ընկերությունների հետ։ 2011 թվականին ընկերությունը մասնատվել է, և սկցել է արդյունաբերության բաղադրիչ սարքավորումներ արտադրել[6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]International Telephone & Telegraph ընկերությունը (Միջազգային հեռախոսակապի և տելեգրաֆիայի ընկերություն, ITT), հիմնադրվել է 1920 թվականին, Սոստենս և Էրնանոմ եղբայրների կողմից։ Նրանց առաջին հեռախոսային կապի ընկերությունը հիմնվել է Պուերտո Ռիկոյում, հիմնադրված 1905 թվականին, հաջորդը Կուբայի հեռախոսային ընկերությունը, 1916 թվականին։ ITT դարձել է հոլդինգ, այդ ընկերությունների և հետագա ձեռքբերումների համար։ 1920 թվականին ԱՄՆ-ում այլ երկրների մակարդակով, հեռախոսացման մակարդակը, հազարից հեռախոս ունեցել է 64, իսկ Գերմանիայում հազարից 9-ը, Մեծ Բրիտանիայում հինգը, Ֆրանսիայում երեքը։ Եղբայրները որոշել են ուղղել այդ հետընկումը։ Նրանք սկսել են էքսպանսիա Եվրոպայում, Իսպանիայում, որտեղ 1923-ին գնել են մի քանի մանր հառեխոսային ընկերություններ։ 1924 թվականին Իսպանիայի թագավորը հրամայել է ստեղծել ազգային հեռախոսային ընկերություն։ Ստեղծել են ընկերություն CTNE (ավելի ուշ անվանափոխվել է Telefónica), մինչև 1945 թվականը եղել է ITT-ի սեփականության տակ[8][9]։
ITT-ի զարացման հաջորդ փուլը եղել է հեռախոսային սարքավորումների արտադրական ձեռնարկության ձեռք բերումը։ 1925 թվականին AT&T-ն կառավարության ճնշշման տակ տիպված է եղել վաճառել եվրոպական արտադրական ստորաբաժանումը՝ International Western Electric Company-ը, իսկ նորդը դարձել է ITT-ին National City Bank և J.P. Morgan & Co աջակցությամբ։ Հաջորդ մի քանի տարիներին ITT բուռն աճ է ապրել, Եվրոպայում և ԱՄՆ-ում նել է մի շարք ընկերություններ։ 1930 թվականին կորպորացիան հիմնել է հեռախոսային ընկերություն Ռումինայում (հետագայում Romtelecom), հետագա տարիներին ITT-ում ակտիվիստներ են հայտնվել Հունգարիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Շվեդիայում։ Սակայն ակտիվ աճի հետ միասին ընկերությունը ձեռք է բերել նաև պարտք, 1929 թվականի Մեծ ճգնաժամի հետևանքով ընկերությունը գրեթե հասել է սնանկացման եզրին։ 1933 թվականին մահացել է ընկերության համահիմնադիրներից մեկը՝ Էրնան Բենը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկելուն պես ITT Corporation-ի Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի և որոշ այլ երկրների ակտիվիստները հայտնվել են ազայնացման վտանի տակ։ Ռումինիայի ընկերությունը 1939 թվականին կորցրել է $13,5 միլիոն։ Գերմանիայում և այլ երկրներում ITT աջակցել է միջուկային զենքի ստեղխողներին, որի պատճառով տարիներ շարունակ դարձել է քննադատության առարկա։ Գործել է ԱՄՆ-ում հիմնված կորպորացիան։ 1942 թվականին Նյու Ջերսիում կառուցվել է մեծ գործարան, իսկ լաբորատորիայում մշակվել է բարձր զարացած տեղորոշման սարքավորումներ, որոնք օգտագործվել են սուզանավերի հայտնաբերման գործընթացում։ 1945 թվականին ազգայնացվել է CTNE (Իսպանիա), իսկ 1946 թվականին Արենտինայի հեռախոսային ընկերությունը (TTN): Պատերազմից հետո ընկերությունը կենտրոնացել է ամերիկյան շուկայում, մասնավորապես մեծացնելով էլեկտրական ապրանքների արտադրությունը։ Սակայն հետպատերազմյան ժամանակահատվածում ձեռք բերված հաջողությունները մեծ մասամբ անհաջող էին։ Սոստենս Բենը ղեկավարել է ընկերությունը մինչև իր մահը, 1957 թվականը, սակայն վերջին տարիներին նրա ազդեցությունը նվազել էր։
Հարոլդ Ջենինի ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին ընկերությունը գլխավորեց Հարոլդ Ջենինին։ Ջենինը էապես փոխել է կորպորացիայի քաղաքականությունը։ Նրա ղեկավարության տարիներին մինչև 1978 թվականը, գնվել են շուրջ 350 տարբեր ոլորտների ընկերություններ, առաջին մի քանի տարիների ընթացքում, մեկ ամսվա մեջ գնել են միջինը մեկ ընկերություն։ Այդ ժամանակահատվածում ձեռք բերված առավել խոշոր ձեռքբերումներն են եղել Avis Rent a Car System (ավտոմեքենաների վարձակալության միջազգային ընկերություն), Continental Baking Co., Sheraton Corp. of America (հյուրանոցներ), Grinnell Corp., (առևտրի և սննդի ավտոմատների գործարան), Bobbs-Merrill (հրատարակչություն), Levitt Homes (շինարարություն), Eason Oil Company (նավթամթերք արտադրող), W. Atlee Burpee Co. (սերմեր արտադրող), Pennsylvania Glass Sand Co. (ապակիների արտադրող), Abbey Life (բրիտանական ապահովագրական ընկերություն), Cannon (մալուխների և միակցիչների արտադրությամբ զբաղվող ընկերություն)։
Շատ ամերիկացիների համար Էյ Թի Թի-ն դարձել է խոշոր բիզնեսի արատների մարմնավորում։ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը ավելի կոկրետ է եղել, և ITT-ին մեադրել հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար։ Նախարարությունը արգելել է գործարքը American Broadcasting Co. ընկերության հետ, The Hartford ապահովագրական ընկերությանը հաջողվել է ձեռք բերել միայն ակտիվ մասեր (Avis, Levitt, Canteen և Grinnell)։ 1971 թվականին ընկերությունը մեղադրվել է ԱՄՆ-ի Ազգային Հանրապետական կուսակցության համագումարին կաշառք տալու մեջ։ $400 հազար դոլարը պետք է որոշեր Hartford ընկերության ապագան։ Ավելի ուշ ընկերությունը մեղադրվել է Չիլիի գործերի մեջ մասնակցություն ունենալու համար, ընկերությունը ֆինանսավորել է հակառակորդ Սալվադոր Ալեգենտին 1970 թվականի ընտրությունների ժամանակ, իսկ 1973 թվականին Ավգուստո Պինոչետին աջակցել հեղաշրջման մեջ։ Դա պայմանավորված է եղել այն մտավախությամբ՝ Չիլիում գտնվող իրենց ակտիվների ազայնացման համար։ 1973 թվականի սեպտեմբերի 28-ին ITT լատինամերիկյան երկնաքերում, Մեդիսոն-ավենյուում բաժանմունքում ռումբ է պայթել, ի նշան ընկերության մասնակցությանը հեղաշրջման մեջ։ Շենքը պայթյունից երեք ժամ առաջ ստացած անանուն զանից հետո տարհանվել է, ուստի պայթյունը ավարտվել է առանց զոհերի։ 1976 թվականին ընկերությունը խոստովանել է, որ 1970 թվականին 350 հազար դոլար է ներդրել Չիլիի քաղաքական նպատակների համար[10]։
Րենդ Արասկոգի ղեկավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին գլխավոր տնօրեն է դարձել Րենդ Արասկոգը։ Նրան հաջողվել է կողմնակալությամբ Ջենինին զրկել նախագահի պաշտոնից, և նա դարձել է ընկերության ղեկավարը հաջորդ 20 տարիների ընթացքում։ Նրա ստեղծած ITT ապագան նա լրիվ ուրիշ ձև է կերտել, քան իր նախորդը, ով ընկերությունը թողել էր $4 միլիարդ դոլար պարտքով։ Արասկոգը սկսել է ակտիվների զանգվածային վաճառք։ Մինչև 1984 թվականի վաճառվել էր 69 դուստր ընկերություններ, 2 միլիարդ դոլարի դիմաց, իսկ արդեն 1986 թվականին հարյուրը։ Եվրոպական հեռահաղորդակցության ստորաբաժանումը վաճառվել է Alcatel-ին, 1986-ից 1992-ական թվականներին։ 1989 թվականին աշխատակիցների թվաքանակը կրճատվել է, 2000-ից հասնելով 400-ի, իսկ գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Պարկ-ավենիու ավելի համեստ գրասենյակ։ Դուստր ընկերություններից պահվել են ամենա խոշորները՝ Hartford Insurance Company ապահովագրական ընկերությունը, որը 1988 թվականին $19,4 միլիարդ դոլար շրջանառությունից ունեցել է $8,6 հասույթ, ինչպես նաև ITT Rayonier $1,1 միլիարդ, Defense Technology և ITT Finance (ֆինանսական ծառայություններ)[11]։ 1984 թվականին չիկագոյի ազդեցիկ ընտանիքներից մեկը փորձել է «կլանել» ITT-ին, սակայն կորպորացիային հաջողվել է պահպանել իր ինքնուրույնությունը։ 1980-ականների խոշոր նախածերից էր Համակարգ 12-ի (ITT System 12) մշակումը, որի մշակման համար ծախսվել էր շուրջ մեկ միլիարդ դոլար։ Այն նախատեսված է եղել հեռախոսային ցանցում տվյալների փոխանցմ,ան համար (այսինքն նման է ISDN), սակայն միջողների սղության պատճառով նախագիծը չեղյալ է հայտարարրվել 1986 թվականին[12]։
Կորպորացիայի բաժանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին ITT բաժանվել է երեք ինքնուրույն ընկերությունների․
- ITT Corp., ընկերության ստեղծման հիմք է ծառեյել Sheraton հյուրանոցային ցանցը, 1997 թվականին միավորվել է Starwood Hotels & Resorts Worldwide-ի հետ, 1999 թվականին փոխվել անվանումը, դառնալով Starwood
- ITT Hartford, խոշորաույն ապահովագրաիկիան ընկերություն, հետագայում անվանումը փոխվել է՝ The Hartford Financial Services Group։
- ITT Industries, խոշոր արտադրող ընկերություն (հիմնված է պաշտոնական ուղղության հիման վրա), 2006 թվականից սկսած անվանվել է ITT Corporation[13]։
1997 թվականի մայիսին ITT Industries միավորվել է Goulds pumps ընկերության հետ, միաձուլման արդյունքում առաջացել է պոմպային սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորաույն արտադրող[14]։ Բացի պոմպերեր արտադրելուց նաև արտադրել է ավտոմոբիլային արդյունաբերության և էլեկտրոնիկայի պաշտպանական նշանակության սարքավորումներ։ 2011 թվականի բաժանման արդյունքում Goulds pumps-ի բաժնետոմսերը անցել է Xylem-ին, իսկ մնացած մասը մնացել է ITT Corporation-ին։
2007 թվականին ITT Corporation ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի կողմից ստացել է 207 միլիոն դոլար ADS-B-ի համար նոր ռադարային սարքավորումներ մշակելու համար[15]։
2007 թվականի մարտին ընկերությանը տուգանել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը, 100 միլիոն դոլարի չափով, գիերային տեսողական սարքավորումների և լազերային զենքին հակազդելու տեխնոլոգիաների մասին Չինաստանին, Սինգապուրին և Մեծ Բրիտանիային տեղեկատվություն տրամադրելու համար[16]։
2007 թվականին 1,7 միլիարդ դոլարի դիմաց ընկերությունը գնել է EDO Corporation, պաշտպանական նշանակության սարքավորումների, ամերիկյան խոշոր արտադրող, 2011 թվականի բաժանումից հետո այն անցել է Exelis Inc-ին։
2008 թվականին ընկերությունը մասնակցել է GeoEye-1 արբանյակի ստեղծման աշխատանքներին, նրա համար պատրաստելով օպտիկա-էլեկտրոնային տեսախցիկ։ Ավելի վախ նմանատիպ տեսախցիկով է հագեցած է եղել WorldView-1 արբանյակը[17][18]։
2009 թվականին կորպորացիայի 58 % (կամ $6,3 մլրդ դոլար) հասույթը տվել է պաշտպանողական սարքավորումներ պատրաստելուն[19]։
2011 թվականին ITT Corporation կրկին բաժանվել է երեք ընկերությունների․
- Exelis Inc․, էլեկտրատեխնիկա արտադրող, հիմնականում գիերային տեսախցիկներ, նավիգացիոն և տեղեկատվական համակարգեր[20]։
- Xylem Inc., ջրագծային սարքավորումներ արտադրող, (պոմպեր և այլն)
- ITT Corporation, արդյունաբերության համար բաղադրիչ հանդիսացող սարքավորումների արտադրող[21]։
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերին ITT Corporation-ի բաժնետոմսերի հիմնական մասը պատկանել է հետևյալ ընկերություններին[22]․
- The Vanguard Group, բաժնետոմսերի 7․9 %
- BlackRock Fund Advisors, բաժնետոմսերի 3․5 %
- Lord, Abbett & Co LLC, բաժնետոմսերի 2․65 %
- American Century Inv Mgt Inc, բաժնետոմսերի 1․6 %
- Dimensional Fund Advisors, Inc., բաժնետոմսերի 1․5 %։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1920-ից 1957 թվականներին ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Սոստենս Բնեը։ Ծնվել 1882 թվականի հունվարի 30-ին, Սենտ-Թոմաս կղզում (Ամերիկյան վիրջինյան կղզիներ)։ Կրթություն ստացել է Ֆրանսիայում, 1913 թվականին ստացել է ամերիկայի քաղաքացիություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառեյել է Ֆրանսիայի զորքերում, և արժանացել է լեյտենանտ-գնդապետ կոչման։ 1946 թվականին արժանացել է տարբեր մեդալների (Medal for Merit), Պատվավոր լեգիոնի շքանշան (Ֆրանսիա) և Սուրբ Գրիգոր Մեծի շքանշան (Վատիկան)։
- 1959-ից 1979 թվականներին ղեկավարի պաշտոնում եղել է Հարոլդ Ջենինը։ Ծնվել 1910 թվականի հունվարի 22-ին Բորնմուտեում (Մեծ Բրիտանիա)։ Սովորել է Նյու Յորքի համալսարանում։ 1956-ից 1959 թվականներին եղել է Raytheon-ի ավագ փոխնախագահը։ Մահացել է 1997 թվականի նոյեմբերի 21-ին[23]։
- 1979-ից 1998 թվականներին Րենդ Արասկոգը։ Ծնվել է 1931 թվականի 31-ին։ Ավարտել է West Point-ը և Հարվարդի համալսարանը։ Իր կարիերան սկսե է Պենտագոնում, 1960 աշխատանքի է անցել Honeywell ընկերությունում, 1966 թվականից ITT Corporation-ում[24][25]։
- 1998-ից 2001 թվականներին ընկերության ղեկավարի պաշտոնում եղել է Տրևիս Էնջենը[26]։
- 2001-ից 2004 թվականներին Լուիս Ջուլիանոն։ Ծնվել է 1946 թվականին, ավարտել է Սիրակուզցկի համալսարանը։ Մինչև Էյ Թի Թի-ին միանալը՝ 1988 թվականին աշխատել է AlliedSignal։ ITT-ից հեռանալուց հետո աշխատել է ԱՄՆ-ի փոստային ծառայությունում։
- 2004-ից 2011 թվականներին Սթիվեն Լորենջեր է եղել ընկերության ղեկավարը։ Ծնվել է 1952 թվականին, ավարտել է Կոլորադոյի համալսարանը, մինչև ITT-ում աշխատելը, աշխատել է AlliedSignal (1993-1999), Honeywell (1999-2002) և Textron-ում (2002-2004)։
Գործող ղեկավարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրենկ Մակինիսը ITT-ի նախագահն է 2001 թվականից սկսած։ Մինչև այդ գլխավորել է EMCOR Group-ը (1994-2011 թվականներին)։ Ծնվել է 1964 թվականին Կանադայում։
- Դենիս Ռամոսը ընկերության գլխավոր տնօրենն է 2011 թվականից սկսած, ընկերությունում աշխատել է 2007 թվականից։ Կարիերան սկսել է 1979 թվականից, աշխատելով Atlantic Richfield Company-ում, որտեղ անցկացրել է շուրջ 20 տարի։ Նաև աշխատել է KFC Corporation-ում, որպես ֆինանսական բաժնի գլխավոր տնօրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ Disclose Itt Had Nazi Ties // JTA — NYC: 1973.
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 4,0 4,1 https://investors.itt.com/static-files/1b978b41-551e-4e7a-b7f0-9e5d9ed836a8
- ↑ ANNUAL REPORT 2023
- ↑ «ITT Corporation» (ռուսերեն). «Поставщики машин и оборудования». 2000-2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Statement of Rear Adm. Robert H. Weeks, Vice Director, Defense Communications Agency. / Department of Defense Appropriations for Fiscal Year 1972. — April 29, 1971. — P. 596 — 1090 p.
- ↑ «History of International Telephone and Telegraph» (անգլերեն). International Directory of Company Histories, Vol. 11. St. James Press, 1995. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ David Wallechinsky & Irving Wallace (1981). «International Telephone & Telegraph ITT Information and History» (անգլերեն). Trivia-Library. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Harold Geneen, 87; Led ITT's Growth for 18 Years» (անգլերեն). Los Angeles Times. 1997 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Claudia H. Deutch (1989 թ․ մայիսի 21). «Reforging the 'Geneen Machine'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «ITT System 12» (անգլերեն). Frank Overstreet. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Karen Jacobs (2011 թ․ հունվարի 12). «ITT to break itself up, fueling share rally» (անգլերեն). Reuters. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «ITT Industries and Goulds Pumps, Inc. Complete Merger; Company is World's Largest Producer of Pumps» (անգլերեն). ITT Industries, Inc. 1997 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Dave Damerjian (2007 թ․ հոկտեմբերի 25). «As Skies Grow Crowded, FAA Preps Air Traffic Control 2.0» (անգլերեն). wired.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Drew Cullen (2007 թ․ մարտի 27). «ITT fined $100m for shipping night vision goggles to China» (անգլերեն). The Register. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «GeoEye-1» (ռուսերեն). ГИА "Иннотер". Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «ITT Delivers Imaging Sensor for GeoEye-1 Satellite» (անգլերեն). Geomares Publishing. 2007 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Nick Mottern (2010 թ․ օգոստոսի 26). «Calling Them Out: War Profiteer Steven R. Loranger» (անգլերեն). Truthout. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «EXELIS IS NOW PART OF HARRIS» (անգլերեն). Exelis. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «UPDATE 2-ITT defense chief cites need to act on debt limit» (անգլերեն). Reuters. 2011 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Информация о владельцах для ITT Inc» (ռուսերեն). msn money (Microsoft). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Philip J. Schlegel (2012). «EXPLORING THE MEDAL FOR MERIT ONLINE EDITION» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Rand V. Araskog» (անգլերեն). Soylent Communications. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Executive Profile - Rand V. Araskog» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Travis Engen» (անգլերեն). Soylent Communications. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sampson, Anthony, The Sovereign State: The Secret History of ITT, ISBN 0-340-17195-2։
- Sutton, Antony, Wall Street & the Rise of Hitler, ISBN 1-56849-726-1։
- Araskog, Rand, The ITT Wars: An Insider's View of Hostile Takeovers, ISBN 1-893122-38-7։
- Klein, Naomi, The Shock Doctrine: The Rise of Disaster Capitalism, ISBN 978-3-10-039611-2։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ITT Corporation
- ITT Inc.
- ITT Corporation (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ITT Corporation» հոդվածին։ |
|