Jump to content

Avon Products

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Avon Products
Изображение логотипа
Տեսակբազմամակարդակ մարկետինգային ընկերություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1886
ՀիմնադիրDavid H. McConnell?
ՎայրՆյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենSheri McCoy?
Արդյունաբերությունկոսմետիկ արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ3,42 մլրդ $ (2016)[1]
Հասույթ5,72 մլրդ $ (2016)[1]
Աշխատողների թիվ36 700 մարդ (դեկտեմբեր 2013)
Մայր ընկերությունNatura Cosméticos S.A.?
Դուստր ընկերություններAvon Japan? և Avon Czech Republic?
Կայքavonworldwide.com(անգլ.)
Մասնակից էDirect Selling Association, Առանց միջնորդի (ուղիղ) վաճառքի միություն, Polskie Stowarzyszenie Sprzedazy Bezposredniej? և Direct Selling Association?
ԲորսաNYSEAVP
 Avon Products Վիքիպահեստում

Avon Products, կոսմետիկայով զբաղվող ընկերություն, որը ձգտում է հավատարիմ մնալ ուղղակի վաճառքին։ Avon Products, Inc-ը արտադրում է կոսմետիկա, ներառյալ մաշկի խնամքի համար միջոցներ, օծանելիք և դեկորատիվ կոսմետիկա։ Բացի դրանից, Avon անվան տակ վաճառվում են ուրիշ ընկերությունների արտադրության տան համար և նորաձև աքսեսուարներ՝ ժամացույցներ, բիժուտերիա, կոշիկներ, սպասք, հուշանվերներ, մանկական իրեր։ Վաճառքի հիմնական տեղը Լատինական Ամերիկան է, նաև Եվրոպան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Ամերիկան։ Ընկերությունն ընդհանուր առմամբ իրականացնում է վաճառք 62 երկրներում, բացի դրանից արտադրված ապրանքը հասնում է նաև 43 երկրներ[2][3]։

1888 թվականին ամերիկացի առևտրական Դևիդ Մակքոնելը հիմնադրել է Կալիֆոռնիական օծանելիքի ընկերություն (անգլ.՝ The California Perfume Company): Ընկերության առաջին արտադրանքն օծանելիքն էր՝ 5 հասարակ բույր՝ մանուշակ, հակինթ, սպիտակ վարդ, հելիոտրոպ, հովտաշուշան։ Օծանելիքի բիզնեսով զբաղվելու միտքը Դեվիդի մոտ ծագել է այն ժամանակ, երբ նա զբաղվում էր գրքերի վաճառքով, և պոտենցիալ գնորդներինհետաքրքրելու համար սկսեց պատվերների մեջ դնել օծանելիք։ Շուտով հասկացավ, որ օծանելիքի փոքրիկ սրվակները հետաքրքրում են ոչ պակաս, քան մոդայիկ վեպերը։

Հետագա զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1897 թվական - Նյու-Յորքից ոչ հեռու գտնվող Սաֆերնայում ստեղծվեց Avon-ի առաջին կոսմետիկայի լաբորատորիան։
  • 1915 թվական - Այդ ժամանակ դեռ Կալիֆոռնիական օծանելիքի ընկերությունը ստանում է ոսկե մեդալ ապրանքի որակի և Սան Ֆրանցիսկոյում Panama-Pacificց ցուցահանդեսի ժամանակ փաթեթավորման համար։
  • 1916 թվական - Կալիֆոռնիական օծանելիքի ընկերությունը գրանցվում է որպես կորպորացիա Նյու-Յորք նահանգում[2].
  • 1929 թվական - Նոր արտադրանքի թողարկում Avon անվան տակ։
  • 1939 թվական - Ընկերության վերանվանումը Avon Products, Inc-ի։
  • 1971 թվական - Ընկերությունը սկսում է արտադրել բիժուտերիա։
  • 1972 թվական - Վաճառքի արդյունքները հասնում են մեկ միլիարդ դոլարի։
  • 1979 թվական - Բիժուտերիայի վաճառքի արդյունքները հասնում են 400 000 դոլարի։
  • 1985 թվական - Avon-ի գիտնականները կայունացնում են մաքուր վիտամին A և առաջին անգամ կոսմետիկայի շուկայում ներկայացնում են միջոցներ ռետինոլի հիման վրա։
  • 1989 թվական - Avon-ը դառնում է առաջին ընկերությունը, որը հրաժարվել է կենդանիների վրա իր ապրանքների փորձարկումից[4]։
  • 1989 թվական - Ընկերությունը ծանր ֆինանսական կրիզիսում դիմակայում է վտանգավոր ռեյդերական գրոհ։
  • 1992 թվական - Avon-ը առաջին անգամ օգտագործում է օքսիթթուներ, որպես նյութերի կառուցվածքի հիմք։
  • 1996 թվական - Avon-ը դառնում է Ատլանտայում Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր։
  • 1996 թվական - Կոսմետիկայի արտադրութան ընկերություններից Avon-ը առաջինն է սկսում համացանցով իրականացնել վաճառք։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Avon-ը գործունեություն է ծավալում 57 երկրներում, սակայն ապրանքները վաճառվում են նաև 15 երկրներում։ Ընկերության ստորաբաժանումները տեղակայված են աշխարհագրական սկզբունքով.

  • Լատինական Ամերիկա՝ 2015 թվականի հասույթը կազմել է $3,26 մլրդ,
  • Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա՝ 2015 թվականին հասույթը կազմել է $2,273 մլրդ,
  • Ասիա-խաղաղօվկիանոսյան մարզ՝ 2015 թվականին հասույթը կազմել է $628 մլրդ,
  • Հյուսիսային Ամերիկա՝ ԱՄՆ-ի Կանադայի և Պերտո Ռիկոյի հետ միասին՝ 2016 թվականից առանձնացվել է որպես առանձին ընկերություն, որում Avon Products, Inc.-պատկանում է 20 %, իսկ մնացած մասը՝ վերահսկվում է դուստր ընկերությունների կողմից՝ Cerberus Capital Management կազմում։ 2014 թվականին ստորաբաժանման հասույթը կազմել է $1,203 մլրդ, օպերացիոն վնասը կազմել է $72,5 մլն[3][5]։

2015 թվականի վերջում ընկերությունը ուներ 28 300 աշխատող, չհաշված հյուսիսամերիկյան ստորբաժանման 2700 աշխատող[3].:

ԱՄՆ-ի ֆինանսական արդյունքները մլրդ դոլարով[3][5][6][7][8][9]
Տարեթիվ 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
Շրջանառություն 6,000 6,228 6,845 7,748 8,15 8,571 9,759 10,51 10,21 10,75 11,1 10,56 9,955 8,851 6,161
Մաքուր հասույթ 0,445 0,535 0,665 0,846 0,848 0,473 0,533 0,883 0,619 0,566 0,676 0,093 -0,001 -0,385 -0,797
Ակտիվներ 3,181 3,328 3,562 4,148 4,763 5,072 5,716 6,074 6,823 7,874 7,735 7,383 6,492 5,497 3,78
Սեփական կապիտալ -0,075 -0,128 0,371 0,95 0,794 0,827 0,75 0,712 1,313 1,673 1,585 1,233 1,128 0,305 -1,056

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.sec.gov/Archives/edgar/data/8868/000000886817000009/a2016form10-k.htm
  2. 2,0 2,1 «Avon Products Inc (AVP.N) Company Profile | Reuters.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Annual Report 2015 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Avon Products, Inc. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  4. Big-name beauty brands dropping cruelty-free animal testing policies to sell their products to China | Daily Mail Online
  5. 5,0 5,1 «Annual Report 2014 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Avon Products, Inc. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  6. «Annual Report 2002 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Avon Products, Inc. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  7. «Annual Report 2003 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Avon Products, Inc. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  8. «Annual Report 2005 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Avon Products, Inc. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  9. «Annual Report 2010 (SEC Filing Form 10-K)» (անգլերեն). Avon Products, Inc. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hustins, B. — Bud Hastins Avon Collectors Ency & California Perfume Co (Bud Hastin’s Avon and Collector’s Encyclopedia). — 640 p. — USA: Collector Books; 17 ed.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Avon Products» հոդվածին։