Ֆերենց Էրկել
Ֆերենց Էրկել | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Erkel Ferenc |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1810[1][2][3] Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[4] |
Երկիր | Հունգարիա և Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունիսի 15, 1893[1][3] (82 տարեկան) Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, շախմատիստ, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Adél Adler? |
Ferenc Erkel Վիքիպահեստում |
Ֆերենց Էրկել (հունգ.՝ Erkel Ferenc, նոյեմբերի 7, 1810[1][2][3], Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[4] - հունիսի 15, 1893[1][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգար կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։ Հունգարիայի ազգային օպերային արվեստի հիմնադիր։
Գրել է հունգարական ազգային հիմնի երաժշտությունը (1845), 9 օպերա (այդ թվում ազգային-հայրենասիրական՝ «Բանկ բան», բեմադրվել է 1861 թվականին), տոնական նախերգանք նվագախմբի համար (1887), դաշնամուրային պիեսներ, երգեր[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ընտանեկան ավանդության Ֆերենցը Հունգարիայում վերաբնակեցված հոլանդացի վան Էրկելի ժառանգներից է։ Նրա երաժշտական կարողությունները վաղ են հայտնաբերվել։ Սովորել է Հենրիկ Կլեյնի մոտ Պոժոնիում։ Երիտասարդ տարիներին համերգներ է տվել որպես երգիչ և դասավանդել է դաշնամուր (1828-1835), նաև 1890 թվականից ծառայել է որպես կապելմեյստեր Կլուժ-Նապոկաում։ (1835) թվականին տեղափոխվել է Պեշտ, որտեղ շուտով դարձել Հունգարական թատերական միության դիրիժոր։ 1838 թվականից 1890 թվականներին եղել է Հունգարիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորը և ղեկավարը, գլխավորել է Պեշտի ֆիլհարմոնիկ միության նվագախումբը, դրա հիմնադրման 1853 թվականից մինչև 1871 թվականը, իսկ (1868) թվականից՝ Համահունգարական երգչախմբային միության ղեկավար։ 1875-1889 թվականներին եղել է դաշնամուրային բաժնի տնօրեն և պրոֆեսոր, իսկ 1886 թվականից Հունգարիայի երաժշտական ակադեմիայի տնօրենը և պրոֆեսորը։ 1872 թվականին Ֆերենց Լիստի հետ նախաձեռնել է Բուդապեշտում Օպերային թատրոնի նոր շենքի կառուցումը, թատրոնի կառուցման առաջին օրվանից եղել է թատրոնի դիրիժոր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերենց Էրկելը համարվում է Հունգարիայի ազգային օպերայի հիմնադիրը բառի ուղիղ իմաստով, քանի որ հենց նա է ստեղծել առաջին հունգարական օպերան։ Իր օպերաների մեծ մասում նա անդրադարձել է Հունգարիայի ողբերգական պատմությանը՝ երկրի ազատագրումը զավթիչներից և կռիվները բռնապետների դեմ։ Առավել շատ հերոսական-քնարական օպերաներ, ինչպես՝ «Լասլո Խունյադի» և «Բան Բանկ»։ Էրկելին բնութագրական է այդ ժամանակվա արևմտաեվրոպական օպերային ավանդույթների և ազգային երաժշտական ոճի համադրությունը (բացառիկություն, շատ հունգարական ազգայի մեղեդիներ, օրինակ օգտագործել է Վերբունկոշը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 chessgames.com — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Эркель Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ՀՍՀ, հատոր 4, էջ 96։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Էրկել» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 96)։ |