Վոյտեկ
Վոյտեկ (անգլ.՝ Wojtek, 1942 կամ 1941, Համադան, Իրան[1] - դեկտեմբերի 2, 1963, Edinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), սիրիական գորշ արջ[2][3] (Ursus arctos syriacus), որին փոքր ժամանակ գնել են Խորհրդային Միությունից տարհանված լեհական II կորպուսի զինվորներն Իրանի Համադան քաղաքի երկաթուղային կայարանից։ Իր հացաբաժինն ու փոխադրամիջոցը ապահովելու համար նա ի վերջո պաշտոնապես ընդունվել է շարքային զինվորական կոչումով, իսկ հետո ստացել եֆրեյտորի կոչում[4]։
Նա ուղեկցել է II կորպուսի նավաբեռը Իտալիա՝ ծառայելով 22-րդ հրետանային կորպուսին։ 1944 թվականին Իտալիայում Մոնտե Կասինոյի ճակատամարտի ժամանակ Վոյտեկն օգնել է տեղափոխել զինամթերքի արկղերը և հայտնի դարձել՝ դաշնակից գեներալների և պետական այրերի այցելությամբ։ Պատերազմից հետո, լեհական բանակից դուրս է բերվել և իր կյանքի մնացած մասն ապրել Շոտլանդիայի Էդինբուրգի կենդանաբանական այգում։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի գարնանը նորաստեղծ Անդերսի բանակը Խորհրդային Միությունից հեռացել է դեպի Իրան՝ հազարավոր լեհ խաղաղ բնակիչների ուղեկցությամբ, որոնք 1939 թվականին արտաքսվել էին Խորհրդային Միություն՝ արևելյան Լեհաստան խորհրդային ներխուժումից հետո։ 1942 թվականի ապրիլի 8-ին Իրանի Համադան քաղաքի երկաթուղային կայարանում լեհ զինվորները հանդիպեցին երիտասարդ իրանցի տղայի, որը գտել էր արջի քոթոթ, որի մորը գնդակահարել էին որոսորդները։ Նրանց մեջ գտնվող քաղաքացիական փախստականներից մեկը՝ տասնութամյա Իրենա (Ինկա) Բոկևիչը՝ գեներալ Բոլեսլավ Վիենյավա-Դլուգոշովսկու մեծ զարմուհին, տարված էր ձագով։ Նա դրդեց լեյտենանտ Անատոլ Տարնովեցկիին գնել արջուկին, որը հաջորդ երեք ամիսներն անցկացրեց Թեհրանի մոտ տեղակայված լեհ փախստականների ճամբարում, հիմնականում Իրենայի խնամքի ներքո[5]։ Օգոստոսին արջը նվիրաբերվեց 2-րդ կորպուսին, որը հետագայում դարձավ 22-րդ հրետանային կորպուս, և արջին զինվորները անվանեցին Վոյտեկ։ Վոյտեկ անունը մականուն է, հին սլավոնական «Wojciech»-ի (երջանիկ մարտիկ) փոքրացված ձևը կամ հիպոկորիզմը, որը դեռևս տարածված է Լեհաստանում[6]։
Սկզբնական շրջանում Վոյտեկը խնդիրներ ուներ ծամելու հետ և կերակրվում էր խտացրած կաթով՝ հին օղու շշով։ Ավելի ուշ նրան տալիս էին միրգ, մարմելադ, մեղր և օշարակ, և հաճախ էր պարգևատրվում գարեջրով, որը դարձավ նրա սիրելի խմիչքը։ Հետագայում նա սկսեց ծխախոտ ծխել (կամ ուտել), ինչպես նաև առավոտյան սուրճ խմել։ Նա նաև կարող էր քնել զինվորների հետ, եթե գիշերը ցուրտ էր լինում[7][8]։ Նա հաճույքով կռվում էր զինվորների հետ և նրան սովորեցնում էին ողջունել։ Նա գրավիչ դարձավ զինվորների և քաղաքացիական անձանց համար և շուտով դարձավ մոտակայքում տեղակայված բոլոր ստորաբաժանումների ոչ պաշտոնական թալիսմանը։ 22-րդ կորպուսի հետ նա տեղափոխվեց Իրաք, ապա Սիրիա, Պաղեստին և Եգիպտոս[3]։
Վոյտեկը կրկնօրինակում էր մյուս զինվորներին՝ գարեջուր խմելով, ծխելով և նույնիսկ հետևի ոտքերի վրա նրանց կողքին քայլելով, քանի որ տեսել էր, որ նրանք այդպես են վարվում։ Վոյտեկն ուներ իր խնամակալը, որին հանձնարարված էր խնամել նրան։ Ձագուկը մեծացավ ճամբարում, և Մոնտե Կասինոյի ճակատամարտի ժամանակ նա արդեն կշռում էր 90 կիլոգրամ[9]։
Շարքային Վոյտեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսից լեհական II կորպուսը նշանակվեց իտալական արշավում բրիտանական ութերորդ բանակի կողքին կռվելու համար։ Բրիտանական տրանսպորտային նավի կանոնակարգը, որը դրանք պետք է տեղափոխեր Իտալիա, արգելում էր թալիսմանն ու ընտանի կենդանիներին։ Այս սահմանափակումը շրջանցելու համար Վոյտեկը պաշտոնապես զորակոչվեց լեհական բանակ՝ որպես շարքային և ընդգրկվեց 22-րդ հրետանային կորպուսի զինվորների շարքում։ Հենրիկ Զախարևիչը և Դմիտր Շավլուգոն նշանակվեցին որպես նրա խնամակալներ։
Որպես զորակոչված զինվոր՝ իր սեփական վճարման գրքույկով, կոչումով և հերթական համարով, նա մյուս տղամարդկանց հետ ապրում էր վրաններում կամ հատուկ փայտե տուփի մեջ, որը տեղափոխվում էր բեռնատարով։ Մոնտե Կասինոյի ճակատամարտի ժամանակ Վոյտեկը օգնեց իր ստորաբաժանմանը զինամթերք փոխանցել՝ տանելով 100 ֆունտ (45 կգ) կշռող արկղեր 25 ֆունտանոց հրետանային արկերից՝ երբեք չթողնելով դրանցից ոչ մեկը։ Թեև այս պատմությունը հակասություններ առաջացրեց դրա ճշգրտության վերաբերյալ, սակայն մեկ պատմություն կա, որ բրիտանացի զինվորը հիշում է, որ տեսել է արջին զինամթերքով արկղեր տանելիս[11]։ Արջը կրկնօրինակում էր զինվորներին, երբ տեսավ, թե ինչպես են տղամարդիկ արկղերը բարձրացնում, սկսեց կրկնօրինակել։ Վոյտեկը կրում էր արկղեր, որոնք սովորաբար պահանջում էին 4 մարդ, որոնք նա դնում էր բեռնատարի կամ զինամթերքի այլ տուփերի վրա[12]։ Մոնտե Կասինոյում այս ծառայությունը նրան եֆրեյտորի կոչում բերեց։ Ի հավանություն Վոյտեկի հայտնիության՝ հրետանային արկ կրող արջի պատկերը ընդունվեց որպես 22-րդ կորպուսի պաշտոնական զինանշան[9]։
Հետպատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, Վոյտեկը 22-րդ կորպուսի մնացած անդամների հետ տեղափոխվեց Շոտլանդիա՝ Բերվիքշիր։ Նրանք տեղակայվել էին Ուինֆիլդ օդանավակայանում՝ Սանվիկ ֆերմայում, Շոտլանդիայի սահմանների Հաթոն գյուղի մոտ։ Շուտով Վոյտեկը հայտնի դարձավ տեղի քաղաքացիական բնակչության և մամուլի շրջանում, և Լեհ-Շոտլանդական ասոցիացիան նրան պատվավոր անդամ դարձրեց։
1947 թվականի նոյեմբերի 15-ին զորացրվելուց հետո Վոյտեկը հանձնվեց Էդինբուրգի կենդանաբանական այգուն, որտեղ նա անցկացրեց իր կյանքի մնացած մասը, նրան հաճախ այցելում էին լրագրողներ և նախկին լեհ զինվորներ, որոնցից ոմանք ծխախոտ էին նետում նրա համար, որպեսզի նա ուտի, ինչպես նա անում էր բանակում։ Լրատվամիջոցների ուշադրությունը նպաստեց Վոյտեկի հայտնիությանը։ Նա հաճախակի հյուրընկալվել էր BBC հեռուստատեսության երեխաների համար նախատեսված «Blue Peter» ծրագրին[13]։
Վոյտեկը մահացել է 1963 թվականի դեկտեմբերին՝ 21 տարեկանում, կշռելով մոտավորապես 500 կիլոգրամ և 1․8 հասակով[14]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինվոր-արջի բազմաթիվ հուշարձաններից է հուշատախտակը՝ Լոնդոնի Կայսերական ռազմական թանգարանում. Դեյվիդ Հարդինգի քանդակը Լոնդոնի Սիկորսկու թանգարանում․[15] և փայտե քանդակ Ուելսբի Վուդսում, Գրիմսբիում[16]։
- 2013 թվականին Կրակովի քաղաքային խորհուրդը թույլտվություն է տվել քաղաքի Հորդանանի այգում Վոյտեկի արձանը կանգնեցնելու համար։ Այն բացվել է 2014 թվականի մայիսի 18-ին՝ Մոնտե Կասինոյի ճակատամարտի 70-ամյակին[17][18]։
- 2013 թվականին Էդինբուրգի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Ալան Բիթի Հերիոտի կողմից Վոյտեկի բրոնզե արձանի տեղադրմանը, որը պետք է կանգնեցվի քաղաքի West Princes Street Gardens-ում[19]։ 1,5 մետր (հինգ ոտնաչափ) ռելիեֆը փաստում է Վոյտեկի ճանապարհորդությունը Եգիպտոսից Շոտլանդիա՝ լեհական բանակի հետ[20][21]։
- 2016 թվականին Շոտլանդիայի սահմաններում գտնվող Դունսում բացվեց Վոյտեկի արձանը։ Վոյտեկը 1946 թվականին տեղակայվել էր մոտակա Ուինֆիլդ ճամբարում՝ լեհական զորքերի կողքին[22]։ Արձանը նվիրաբերվել է Լեհաստանին՝ Դունսի զույգ քաղաք Ժագանի կողմից, և բացվել է 2016 թվականի ապրիլի 26-ին՝ Մոնտե Կասինոյի ճակատամարտից 72 տարի անց, որին մասնակցում էին լեհական ուժերը, այդ թվում՝ Վոյտեկը[23]։
- 2017 թվականին Լեհաստանի Պոզնանում մի փողոց անվանակոչվել է Վոյտեկի անունով։ Փողոցը, որն այժմ կոչվում է Ulica Kaprala Wojtka («Կապրալ Վոյտեկի փողոց) տանում է դեպի Պոզնանի Նոր կենդանաբանական այգի[24]։
- 2018 թվականի սեպտեմբերին Պոզնանի Նոր կենդանաբանական այգում բացվել է Վոյտեկի փայտե արձանը, որը ֆինանսավորել է Կրիստինա Վիեցզորեկը՝ Վոյտեկի մասին լեհական գրքի հեղինակը։
- 2019 թվականի մայիսին Իտալիայի Կասինո քաղաքում բացվեց Վոյտեկի մարմարե արձանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդինբուրգի կենդանաբանական այգու պատմությունը
- Լեհերը Միացյալ Թագավորությունում
- Լեհաստանի զինված ուժերը արևելքում
- Լեհաստանի զինված ուժերը արևմուտքում
- Լեհաստանի վերաբնակեցման կորպուս
- Wojtek Memorial Trust
- Վինիպեգ (արջ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Martin Williams (2017). From Warsaw to Rome: General Anders' Exiled Polish Army in the Second World War. PEN & SWORD MILITARY. ISBN 978-1-47389-488-4. «One of the most popular recollections of the Polish Army in the East is that of Wojtek, the Syrian Brown Bear who became the mascot of 22 General Transport Company.»
- ↑ 3,0 3,1 Angelos Mansolas (2017). Monte Cassino January-May 1944: The Legend of the Green Devils. Fonthill Media. ISBN 978-1-78155-602-3. «The most unusual soldier of the Battle of Monte Cassino, or any other battle for that matter, was a bear named 'Wojtek'. He was a Syrian brown bear found in Iran in April 1942 by the troops of the newly formed Polish II Corps during their long journey out of the Siberian labour camps through Middle East en route to Egypt.»
- ↑ «Pomnik legendarnego niedźwiedzia Wojtka stanął w Krakowie» [Statue of the legendary bear Wojtek unveiled in Krakow]. Telewizja Polska (լեհերեն). 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «O niedźwiedziu, który był polskim żołnierzem» [The bear who was a Polish soldier]. Polonia Włoska — Biuletyn Informacyjny (լեհերեն). Vol. 18, no. 1–2. 2013 թ․ հուլիսի 17. էջ 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Meaning, Origin and History of the Name Wojciech». Behind the Name. 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Wojtek wraca» [Wojtek returns]. Polityka (լեհերեն). 2008 թ․ փետրվարի 2. էջ 11.
- ↑ «Smarter than the average bear .. by far». Edinburgh Evening News. 2007 թ․ մարտի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 9,0 9,1 «The Soldier Bear Who Went to War», BBC Outlook
- ↑ Sansone, Adele (2013 թ․ հուլիսի 9). «'Private Wojtek' alias Voytek, ein Bär im Dienste der Armee» ['Private Wojtek' alias Voytek, a bear in the service of the Army]. Suite101 (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Wojtek the Bear: The Nazis' Furriest Enemy». Spiegel. 2012 թ․ հուլիսի 13.
- ↑ Orr, Aileen (2010 թ․ նոյեմբերի 1). Wojtek the Bear – Polish War Hero. Birlinn Publishers. էջ 45. ISBN 978-1-84158-845-2.
- ↑ «The story of Wojtek – the soldier bear who was promoted to Corporal». iNews (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Angelos Mansolas (2017). Monte Cassino January-May 1944: The Legend of the Green Devils. Fonthill Media. ISBN 978-1-78155-602-3. «At the time of his death, he weighed nearly 500 kilograms (1,100 lb) and was over 1.8 metres (6 feet) tall.»
- ↑ «Wojtek's sculpture». wojtekthebear.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Polish soldiers meet Wojtek the bear ‒ Grimsby's tribute to Second World War heroes». Grimsby Telegraph. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Krakow votes for WWII soldier bear statue». Polskie Radio. 2013 թ․ ապրիլի 26. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Polski, Pilnuj (2014 թ․ մայիսի 13). «Niedźwiedź Wojtek będzie miał swój pomnik w krakowskim Parku Jordana» [Wojtek the Bear will have his monument in Krakow's Jordana Park] (լեհերեն). Wpolityce.pl. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «The Statue». Wojtek Memorial Trust. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ McCann, David (2013 թ․ մայիսի 29). «Prince Street Gardens statue of Polish army bear». The Scotsman. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Niedźwiedź Wojtek w Princes Street Gardens» [Wojtek the Bear in Princes Street Gardens] (լեհերեն). Emito.net. 2013 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Polish troops in Berwickshire». www.gavinton.net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Statue of hero bear Wojtek unveiled in Duns». The Scotsman. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Redakcja (2017 թ․ հունվարի 24). «Kapral Wojtek - dzielny niedźwiedź ma swoją ulicę w Poznaniu». Głos Wielkopolski (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anders, Władysław (1949). An Army in Exile, the Story of the Second Polish Corps. London: Macmillan.
- Kleczkowski, Stefan (1945). Poland's first 100,000: Story of the Rebirth of the Polish Army, Navy and Air Force After the September Campaign. London & New York: Hutchinson.
- Morgan, Geoffrey; Lasocki, Wiesław A. (1970). Soldier Bear. London: Collins. ISBN 0-00-211793-2.
- Dumon Tak, Bibi (2011). Soldier Bear. Grand Rapids, Michigan: Wm. B. Eerdmans Publishing Co. ISBN 978-0-8028-5375-2.
- Orr, Aileen (2012). Wojtek the Bear: Polish War Hero. Edinburgh: Birlinn Publishers. ISBN 978-1-84341-057-7.
- Ivell, Krystyna; Baczor, Vic (2013). Wojtek Album. London: Self-published. ISBN 978-0-9926327-0-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Honour sought for 'Soldier Bear'». BBC News. London: BBC. 2008 թ․ հունվարի 25.
- WOJTEK: The unusual Polish soldier that drank beer and went to war.
- Polec, Patryk (2008). «Wojtek The Soldier Bear – In the Ranks of Victors». wojtek-soldierbear.weebly.com.
- «Wojtek the Bear». wojtekthebear.com. 2014.
- «Wojtek – the Soldier Bear – Niedźwiedź Żołnierz». Facebook. 2014. A group supporting and publicizing historical projects around the world.
- «Kresy-Siberia Virtual Museum». kresy-siberia.org. 2014. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին. Site devoted to preserving the history into which Wojtek fits.
- Burman, J. (2011 թ․ հունիսի 25). «Polish veteran had special comrade». The Hamilton Spectator.
- Vennard, Martin (2011 թ․ նոյեմբերի 16). «Story of Poland's 'soldier bear' Wojtek turned into film». BBC World Service.
- «Article in Polish with lots of links about Wojtek». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- One Photo One Story: Wojtek the Soldier Bear, Culture.pl.
- «Wojtek». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյտեկ» հոդվածին։ |
|