Վիկտոր Դիկ
Վիկտոր Դիկ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1877[1][1][1][…] |
Ծննդավայր | Pšovka, Մելնիկ[1][1][1][…] |
Վախճանվել է | մայիսի 14, 1931[2][1][1][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Լոպուդ, Դուբրովնիկ, Հարավսլավիա[1] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[3] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, շախմատիստ, գրող, դրամատուրգ, լրագրող, արձակագիր, գրական քննադատ, թատերական քննադատ, հրապարակախոս և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա և Չեխոսլովակիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Անդամակցություն | Սկաուտիզմ |
Կուսակցություն | Czech Constitutionalist Progressive Party? |
Ամուսին | Զդենկա Հասկովա |
Վիկտոր Դիկ Վիքիքաղվածքում | |
Viktor Dyk Վիքիպահեստում |
Վիկտոր Դիկ (չեխ․՝ Viktor Dyk, դեկտեմբերի 31, 1877[1][1][1][…], Pšovka, Մելնիկ[1][1][1][…] - մայիսի 14, 1931[2][1][1][…], Լոպուդ, Դուբրովնիկ, Հարավսլավիա[1]), չեխ գրող, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ազգայնական, քաղաքական գործիչ, իրավաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Դիկը ծնվել է 1877 թվականին Պշովկայի Մելնիկ քաղաքի մոտ։ Սովորել է Պրահայի գիմնազիայում, այնուհետև Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1907 թվականից մինչև մահ եղել է «Լումիր» (Lumír) ամսագրի խմբագիրը։ Խմբագրել է նաև «Սամոստատնոստ» (Samostatnost) ամսագիրը, 1918 թվականին եղել է «Նարոդնի լիստի» (Národní listy) թերթի խմբագիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մամուլում տարածած իր քաղաքական հայացքների համար ձերբակալվել և բանտարկվել է Վիեննայում։
Քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1911 թվականից որպես Պետական առաջադիմական կուսակցության (Státoprávně pokroková strana) անդամ։ 1918 թվականին հիմնադրել է Ազգային ժողովրդավարական կուսակցությունը և ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, 1925 թվականին՝ սենատոր։ Եղել է նախագահ Թոմաշ Մասարիկի քաղաքականության հակառակորդը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին ամուսանցել է գրող, ժուռնալիստ Զդենկա Գասկովայի հետ։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1931 թվականի մայիսի 14-ին Լոպուդ կղզու (Հարավսլավիա) մոտակայքում՝ լողի դասընթացի ժամանակ սրտի կաթվածից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Դուկի ստեղծագործությունները խիստ բազմազան են։ Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականներին։ Նրա վաղ շրջանի լիրիկական ստեղծագործությունների վրա նշանակալից ազդեցություն է թողել դեկադենտական պոեզիան։ Վիկտոր Դիկի էպիկական պոեզիան («Ապստամբներ, 1903, «Յոթ սիրահարված ավազակներ», 1907») ռոմանտիկ բնույթ են կրում։ 1900-ական թվականներին Դիկը հրատարակել է «Սատիրաներ և սարկազմներ» (1905) և «Մեր գյուղի հեքիաթները» (1910) ժողովածուները, որոնցում արտացոլվել է հեղինակի քննադատական վերաբերմունքը դեպի ավստրո-հունգարական միապետությունն ու չեխ քաղաքական կյանքը[4]։
Վիկտոր Դիկի ստեղծագործական ժառանգությունից մեծագույն արժեք են ներկայացնում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծած նրա բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝
Այս ժողովածուները հեղինակի «Ռազմական տետրալոգիա» բանաստեղծությունների ընդհանուր գիրքն են կազմում։
Չեխոսլովակյան բուրժուական պետության ստեղծումից հետո Վիկտոր Դիկն անցել է քաղաքական ծայրահեղ ռեակցիոն դիրքեր։ Այդ շրջանի նրա բանաստեղծությունները գունավորված են միստիցիզմի գաղափարներով, դրանցում հնչում են նացիոնալիստական մոտիվներ[5]։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- A porta inferi, 1897
- Síla života, 1898
- Marnosti, 1900
- Satiry a sarkasmy, 1905
- Milá sedmi loupežníků, 1906
- Pohádky z naší vesnice, 1910
- Giuseppe Moro, 1911
- Zápas Jiřího Macků, 1916
- Noci chiméry, 1917
- Devátá vlna 1930
- Lehké a těžké kroky 1915
- Anebo 1917
- Okno 1921
- Poslední rok 1922
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stud, 1900
- Hučí jez a jiné prózy, 1903
- Konec Hackenschmidův, 1904
- Prosinec, 1906
- Prsty Habakukovy, 1906
- Píseň o vrbě, 1908
- Příhody, 1911
- Krysař, 1915
- Tajemná dobrodružství Alexeje Iványče Kozulinova, 1923
- Tichý dům, 1921
- Zlý vítr, 1922
- Prsty Habakukovy, 1925
- Můj přítel Čehona, 1925
- Dědivadelní hra, 1927
- Holoubek Kuzma, 1928
- Soykovy děti, 1929
Քաղաքական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ad usum pana presidenta republiky
- O národní stát
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Epizoda, 1906
- Posel, 1907
- Zmoudření Dona Quijota, 1913
- Veliký mág, 1914
- Zvěrstva, 1919
- Ondřej a drak, 1919
- Revoluční trilogie, 1921
- Napravený plukovník Švec, 1929
Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vzpomínky a komentáře, 1927
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Дык Виктор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Viktor Dyk — Melník, Czech Republic
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դիկ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Մայիսի 14 մահեր
- 1931 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Չեխ բանաստեղծներ
- Չեխ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Չեխ դրամատուրգներ
- Չեխ արձակագիրներ
- Չեխ հրապարակախոսներ
- Չեխիայի քաղաքական գործիչներ
- Չեխ լրագրողներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Չեխ իրավաբաններ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Չեխ շախմատիստներ
- Չեխ թարգմանիչներ