Վիկտոր Գենև
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | բուլղարացի | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վիկտոր Վիկտորով Գենև (ռուս.՝ Виктор Викторов Генев, հոկտեմբերի 27, 1988[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Գենևը Սոֆիայի «Լևսկի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 19 տարեկան հասակում ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և գրեթե միանգամից վարձավճարով տեղափոխվել է բուլղարական «Մոնտանա» ակումբ[3], որն այդ ժամանակ խաղում էր Բուլղարիայի երկրորդ դիվիզիոնում։ Անցկացնելով 11 խաղ՝ Գենևը վերադարձել է «Լևսկի», որի կազմում նրա դեբյուտը կայացել է 2008 թվականի մարտի 19-ին Բուլղարիայի առաջնության շրջանակներում Պլովդիվի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Լոկոմոտիվի»[4]։ 2009 թվականին «Լևսկին» դարձել է Բուլղարիայի չեմպիոն և Սուպերգավաթի խաղարկության հաղթող։ Հուլիսի 15-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում անցկացվող Անդորրայի «Սան Ժուլիս» ակումբի դեմ խաղի ժամանակ տեղի է ունեցել Գենևի դեբյուտը միջազգային մակարդակում[5]։
2010 թվականի հուլիսի 23-ին Գենևը պայմանագիր է կնքել Սոֆիայի «Սլավիա» ակումբի հետ, որի կազմում հուլիսի 31-ին մասնակցել է Բուլղարիայի առաջնությանը[6], իսկ հոկտեմբերի 17-ին խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Չեռնո Մորե» ակումբի դարպասը[7]։ Մրցաշրջանի արդյունքներով՝ «Սլավիան» զբաղեցրել է 11-րդ տեղը Բուլղարիայի առաջնությունում և հասել մինչև Բուլղարիայի գավաթի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է ԲԿՄԱ-ին[8]։
2011 թվականի հուլիսի 21-ին Գենևը մեկ տարով վարձավճարային պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ[9]։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նրա դեբյուտը կայացել է օգոստոսի 1-ին Պերմի «Ամկար» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով[10]։ 2012 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Ալեքսանդրիա» ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել 2 գոլ[11]։ Այնուհետև կրկին վերադարձել է «Սլավիա»։
Խաղացել է Ղազախստանի «Սպարտակ», շոտլանդական «Սենտ Միրեն» և ռումինական «Պետրոլուլ» ակումբներում։
2016 թվականի փետրվարի 13-ին Գենևը պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ակումբի հետ[12]։ Կես տարվա ընթացքում մասնակցել է 3 խաղի՝ երկուսը առաջնությունում, մեկը՝ Գավաթի առաջնությունում (երկու անգամ դուրս է եկել փոխարինման և մեկ անգամ փոխարինվել է)։ 2016 թվականի հուլիսի 12-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի հետ ակումբի պայմանագիրը խզվել է[13]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Գենևը Բուլղարիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին՝ անցկացնելով 5 խաղ և խփելով 1 գոլ։ Միակ գոլը Վիկտոր Գենևը խփել է 2009 թվականի սեպտեմբերի 9-ին Շվեդիայի հավաքականի դեմ արտագնա խաղում՝ հանդիպման 34-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը, սակայն դա չի փրկել բուլղարացիներին պարտությունից[14]։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին Բուլղարիայի ազգային հավաքականի մարզիչ Լոթար Մաթեուսը Գենևին հրավիրել է նախապատրաստվելու Սերբիայի հավաքականի դեմ խաղին[15]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի չեմպիոն 2008/09
- Բուլղարիայի սուպեր գավաթակիր -2009
- Բուլղարիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից- 2010/11
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ №52 Виктор Генев. Профиль Газета.Ru (ռուս.)
- ↑ Lokomotiv Plovdiv vs. Levski Sofia 1—0 Արխիվացված 2016-10-09 Wayback Machine soccerfame.com, 19 марта 2008 (անգլ.)
- ↑ Levski Sofia vs. Sant Julià 4—0 Soccerway.com, 15 июля 2009 (անգլ.)
- ↑ Cherno More vs. Slavia Sofia 3—2 Soccerway.com, 17 октября 2010 (անգլ.)
- ↑ Slavia Sofia vs. Kaliakra 0—1 Soccerway.com, 17 октября 2010 (անգլ.)
- ↑ CSKA Sofia vs. Slavia Sofia 1—0 Soccerway.com, 25 мая 2011 (անգլ.)
- ↑ «Крылья» подписали контракт с болгарским защитником Официальный сайт самарских «Крыльев Советов», 21 июня 2011 (ռուս.)
- ↑ Протокол матча «Кралья Советов» — «Амкар»: Россия, Чемпионат России, Премьер-лига 2011, Тур 18 — 1:1 Sportbox.ru, 1 августа 2011
- ↑ «Другий підготовчий етап». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Болгарский защитник Виктор Генев стал игроком минского "Динамо"
- ↑ «Трансферные новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Sweden U21 vs. Bulgaria U21 2—1 Soccerway.com, 9 сентября 2009 (անգլ.)
- ↑ Лотар Матеус обяви националите за мача със Сърбия(չաշխատող հղում) Официальный сайт национальной сборной Болгарии, 11 ноября 2010 (բուլղ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը «Դինամո» (Մինսկ) ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Էջը «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում
- Էջը «Սլավիա» (Սոֆիա) ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում Արխիվացված 2013-01-22 Wayback Machine
- Էջը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կայքում Արխիվացված 2017-05-24 Wayback Machine (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը UEFA կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը transfermarkt.de կայքում (գերմ.)
- Էջն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
- Էջը LevskiSofia.info կայքում (անգլ.)
|