Jump to content

Վարչական դատավարության իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչական դատավարության իրավունը կարգավորում է պետական կառավարման ոլորտում անհատական վարչական գործեր քննելու և լուծելու ընթացքում առաջացած հասարակական հարաբերություններ։ Վարչական դատավարությունը պետք է սահմանել որպես վարչական գործի հարուցման, դատաքննության նախապատրաստման, դատաքննության և գործի լուծման կապակցությամբ դատարանի և վարչական դատավարության մասնակիցների գործողությունների (անգործության) կապացությամբ առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն:Վարչական դատավարությունը սերտորեն կապված է հանրային իրավունքի բնագավառի հետ: Վարչական դատավարության իրավունքի նորմերը որոշում են պետական կառավարման ապարատում քաղաքացիների դիմումների ու բողոքների ընդունման և քննարկման, վարչական որոշ (այդ թվում՝ վարչական հարկադրանքի կիրառման) ակտերի հրապարակման կարգը, ամրապնդում են վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների միջև առաջացող վեճերի լուծման կարգը, սահմանում քաղաքացիների և վարչական դատավարության այլ մասնակիցների իրավունքների երաշխիքները, որոշում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննարկման և ընդունված որոշումների կիրառման կարգը։ Իրավաբանական գրականությունում տարբերում են Վարչական դատավարության իրավունքի հետևյալ նորմերը՝

  • վարչական իրավունքի ընդհանուր սկզբունքներ,
  • վարչական դատավարության մասնակիցների կոնկրետ իրավունքներ,
  • վարչական գործեր քննող մարմինների իրավասություններ և այդ գործերի քննության կարգը,
  • վարչական դատավարության բոլոր փուլերի ժամկետները,
  • ընդունված որոշումների բողոքարկման և գանգատարկման կարգը սահմանող նորմեր

Վարչական դատավարության սկզբունքներն են՝

  • օրինականությունը,
  • արդարադատության իրականացումը միայն դատարանների կողմից,
  • դատարանների անկախությունը,
  • հավասարությունն օրենքի և դատարանի առջև,
  • դատավարությունը պետական լեզվով իրականացնելը,
  • փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը,
  • դատավորների անփոփոխելիությունը,
  • դատական վարույթի հրապարակայնությունը,
  • քննության միանձնյա և կոլեգիալ կարգի զուգորդումը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 344