Սոֆի Վեբեր
Սոֆի Վեբեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբեր 1763 |
Ծննդավայր | Zell im Wiesental |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1846[1] |
Մահվան վայր | Զալցբուրգ[2] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Ամուսին | Jakob Haibel? |
Ծնողներ | հայր՝ Franz Fridolin Weber?, մայր՝ Cäcilia Weber? |
Sophie Weber Վիքիպահեստում |
Մարիա Սոֆի Վեբեր (Maria Sophie Weber, հոկտեմբեր 1763, Zell im Wiesental - հոկտեմբերի 26, 1846[1], Զալցբուրգ[2]), 18-19-րդ դարերի երգչուհի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կնոջ՝ Կոնստանցիա Մոցարտի կրտսեր քույրը։ Նրա զարմիկը կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերն էր։ Հայտնի է նախևառաջ Մոցարտի կյանքի և մահվան մասին թողած վկայությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆի Վեբերը ծնվել է Ֆրանց Ֆրիդոլին Վեբերի (1733-1779) և Սեսիլիա Վեբերի (1727-1793) երաժշտական ընտանիքում։ Ընտանիքում չորս քույրերից ամենափոքրն էր։ Նրանք բոլորն էլ կրթված երգչուհիներ էին։ Երկուսը հասել են մասնագիտական փառքի՝ Յոզեֆ Վեբերի ավագ քույրը և երկրորդ ավագ Ալոիզիա Վեբերը։ Նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մյունխեն, ապա Վիեննա՝ Ալոիզիայի կարիերայի ծաղկումից հետո։ 1780-1781 թվականների խաղաշրջանում Սոֆին երգել է Բուրգ թատրոնում[3], բայց, ըստ երևույթին, որպես երգչուհի երկարատև հաջողություն չի ունեցել։
Երբ Մոցարտը 1781 թվականին տեղափոխվել է Վիեննա և որոշ ժամանակ ապրել Վեբերների ընտանիքում, նվագել է ինչպես Սոֆիի, այնպես էլ Կոնստանցիայի հետ (վերջինիս հետ նա ամուսնացել է)։ Այս շրջանում Մոցարտի գրած անավարտ Allegro si-Bemol KV 400 ստեղծագործությունը պարունակում է (ըստ Դին Սատկլիֆի) «սոլ մինոր ինքնավար մեղեդային դրվագ՝ գրված Սոֆի և Կոնստանցիա Վեբերների անվան նշաններով»[4]։
1781 թվականի դեկտեմբերի 15-ի նամակում Մոցարտը Սոֆիին նկարագրել է որպես «բարեհոգի, բայց թեթևամիտ»[5]։ 1782 թվականին, երբ Մոցարտը և Կոնստանցիան ամուսնացել են, Սոֆին Վեբեր քույրերից միակն էր, որը ներկա է եղել արարողությանը[3]։
1791 թվականի դեկտեմբերին 28-ամյա չամուսնացած Սոֆին ապրում էր Սեսիլիայի մոտ, բայց Մոցարտի վերջին հիվանդության ժամանակ հաճախ էր գտնվում կոմպոզիտորի տանը և օգնում Կոնստանցիային հոգ տանել մահացող ամուսնու մասին։
1807 թվականի հունվարի 7-ին Ջակովարում (այսօր տարածքը կոչվում է Դակովո, Խորվաթիա) նա ամուսնացել է երգիչ-տենոր, դերասան և կոմպոզիտոր Յակոբ Հայբելի (1762-1826) հետ։ Նա «Singspiel» ստեղծագործության հեղինակն է, որը բազմիցս կատարվել է Էմանուիլ Շիկանդերի թատերական խմբի կողմից։ Ըստ որոշ վկայությունների՝ Հայբելը հանուն Սոֆիի թողել է իր առաջին կնոջը, եղել է Ջակովարի տաճարի խմբավարը[6]։ Հայբելի մահից հետո՝ 1826 թվականին, Սոֆին տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ ապրում էր երկրորդ անգամ այրիացած Կոնստանցիան։ 1831 թվականից հետո նրանց է միացել այրիացած քույրը՝ Ալոիզիան, որը մահացել է 1839 թվականին։ Քույրերն այնտեղ ապրել են մինչև Կոնստանցիայի մահը՝ 1842 թվականը[3]։ Սոֆին երկու տարի ապրել է իր կրտսեր քրոջ որդու՝ Ֆրանց Քսավեր Վոլֆգանգ Մոցարտի հետ, և մահացել է Զալցբուրգում 1846 թվականին՝ 83 տարեկան հասակում։
Հիշողություններ Մոցարտի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիի հիշողությունները Մոցարտի և նրա մահվան մասին վերցված են նամակից, որը նա գրել էր Կոնստանցիայի երկրորդ ամուսնուն՝ Գեորգ Նիկոլաուս ֆոն Նիսենին, որպեսզի օգնի Մոցարտի կենսագրությանը (պատրաստել են Նիսսենը և Կոնստանցիան)։ 1829 թվականին նա նաև հարցազրույց է տվել Վինսենթ Նովելոյին և Մերի Նովելոյին մի ճանապարհորդության ընթացքում, երբ նրանք գնացել էին Մոցարտի մասին տեղեկություններ հավաքելու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.biographien.ac.at/oebl/oebl_H/Haibel_Sophie_1767_1846.xml
- ↑ 2,0 2,1 2,2 Wurzbach D. C. v. Weber, Sophie (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 53. — S. 217.
- ↑ 3,0 3,1 3,2 Clive, 172
- ↑ Sutcliffe (2003, 342)
- ↑ Grove
- ↑ Lorenz, Michael: «Neue Forschungsergebnisse zum Theater auf der Wieden und Emanuel Schikaneder», Wiener Geschichtsblätter, 4/2008, (Vienna: Verein für Geschichte der Stadt Wien, 2008, 15-36.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Clive, Peter (1993) Mozart and his Circle: A Biographical Dictionary. New Haven: Yale University Press.
- Deutsch, Otto Erich (1965) Mozart: A Documentary Biography. Stanford: Stanford University Press. Includes an English translation of Sophie’s letter to Nissen, describing Mozart’s death.
- Grove Dictionary of Music and Musicians, online edition, Philipp Spitta: «Weber»
- Sutcliffe, W. Dean (2003) Review of Richard Jones, ed., Mozart: Mature Piano Pieces. Music and Letters 84:342-344.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Վեբեր» հոդվածին։ |
|