Jump to content

Սուռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սուռու
էստ․՝ Suru
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Նահանգ[[ Հարյումաա]]
Շրջան[[Կուուսալու]]
ՀամայնքԿուուսալու
Մակերես41,11 կմ²
Բնակչություն5 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ավտոմոբիլային կոդM
Թվային իդենտիֆիկատոր7809
Սուռու (Էստոնիա)##
Սուռու (Էստոնիա)

Սուռու (էստ․՝ Suru), գյուղ Էստոնիայի Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում։ 2015 թվականի տվյալներով գյուղում բնակվում էր 5 մարդ[1]։

Սուռու գյուղի միջով է հոսում Վալգե գետը[2], որը համարվում է բնապահպանական օբյեկտ։ Գետի արևելյան մասում գտնվում է Էստոնիայի զինված ուժերին պատկանող կենտրոնական պոլիգոնի մի մասը[3], իսկ արևմտյան մասում՝ Պիհյա-Կիրվեմաա արգելոցի մի մասը[4]։

Նախկինում ժամանակակից Սուռու գյուղի տարածքում գտնվում էր Սուռու ազնվականական դաստակերտ (գերմ.՝ Surro), որն առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին[5][6]։ Սուռու դաստակերտը Կիհլվեռե դաստակերտից առանձնացվել ու որպես առանձին կալվածք ձևավորվել է 1780-ական թվականներին։ Տարբեր ժամանակներում դաստակերտը պատկանում էր տարբեր ազնվական ընտանիքներին՝ ֆոն Հելվիգներ գերմ.՝ von Helwig), ֆոն Բրեմեններ (von Bremen), Ստենբոկներ, ֆոն Նիեռոտներ (շվեդ.՝ Grafen von Nieroth), ֆոն Տոլլեր (շվեդ.՝ Toll), ֆոն Բրևեռններ (von Brevern), ֆոն Կլյուգեններ և Շտակելբերգներ (գերմ.՝ Stackelberg)[7]:

1950-ական թվականներին Սուռու գյուղի տարածքում ստեղծվել է բազմաֆունկցիոնալ ռազմական պոլիգոն։ Այստեղ անցկացվում էին տանկային զորքերի և հրետանու զորավարժություններ[3]։ Դաստակերտի հողերը անցել են պոլիգոնին 1952 թվականին, որից հետո դաստակերտի շինություներն ոչնչացվել են կամ իրենք են ավերվել[7]։ Ներկայումս պոլիգոնը պատկանում է Էստոնիայի զինված ուժերին։ Այստեղ է գտնվում Սուռու հրաձգարանը և Սուռու մարտավարական տեղանքը[3]։

1991 թվականին պոլիգոնի հողերի մի մասը վերածվել է Պիհյա-Կիրվեմաա արգելոցի, որի հյուսիսային հատվածը գտնվում է Սուռու գյուղի տարածքում[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիկկյառվ լիճ

Հյուսիսում գյուղը սահմանակցում է Վալգեյիե, արևելքում և հարավ-արևելքում՝ Տիռեսկա, հարավ-արևմուտքում՝ Կոիտյեռվե, արևմուտքում՝ Սիգուլա և հյուսիս-արևմուտքում՝ Լիիապեկսի գյուղերի հետ[8]։

Գյուղի տարածքի միջով հոսում է Վալգե գետը[8]։

Հարավ-արևմուտքում գտնվում են երկու լճերի համակարգերը՝ Յարվի (էստ․՝ Järvi järved) և Պյուհամեեստե (էստ․՝ Pühameeste järved)։ Յարվի լճերի համակարգի մեջ մտնում են Սյագյարվ (էստ․՝ Sägjärv), Պյարնյարվ (էստ․՝ Pärnjärv) և Պիկկյառվ (էստ․՝ Pikkjärv) լճերը։ Պյուհամեեստե լճերի համակարգի մեջ են մտնում Լաիյարվ (էստ․՝ Laijärv) և Վյայկեյարվ (էստ․՝ Pühameeste Väikejärv) լճերը։ Կոիտյեռվե գյուղի հետ սահմանի և Սուռու ճահիճի մոտ գտնվում է Պիկկլաուգաս (էստ․՝ Pikklaugas) լիճը[8]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 2011 2012 2013 2014 2015
7 7 8 8 8 5[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Rahvastik» (էստոներեն). Kuusalu vald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  2. «Valgejõgi hoiuala» (էստոներեն). Keskkonnaregister. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Kaitseväe keskpolügoon» (էստոներեն). Kaitsevägi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  4. 4,0 4,1 «Põhja-Kõrvemaa looduskaitseala» (էստոներեն). Keskkonnaregister. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  5. «Muinsuskaitseameti digiteeritud arhivaalid» (էստոներեն). Kultuurimälestiste riikliku registri andmebaas. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  6. Eesti entsüklopeedia / Ülo Kaevats. — Таллин: Eesti Entsüklopeediakirjastus, 1996. — Т. 9. — С. 14. — 704 с. — ISBN 5-89900-047-3
  7. 7,0 7,1 «Suru mõis» (էստոներեն). esti mõisad. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Maainfo kardirakendus» (էստոներեն). Maa-amet. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]