Jump to content

Ռուսիլյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսիլյոն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի պատմական երկրամասեր
ՎարչկենտրոնՊերպինյան
Տարածք3500 կմ²
Հիմնադրված է1659 թ.

Ռուսիլյոն (Roussillon), պատմական մարզ Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի ափին, Իսպանիայի սահմանի մոտ։ Ռուսիլյոնի տարածքում է Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտի մի մասը։ Տարածությունը 4,1 հազար կմ2 է, բնակչությունը 300 հազար (1975)։ Գլխավոր քաղաքը Պերպինյանն է։ 8-9-րդ դարի սահմանագծին Ռուսիլյոն իբրև կոմսություն մտել է Կարչոս Մեծի պետության կազմի մեջ։ 1172 թվականին կտակով անցել է Արագոնի թագավորին (մնալով սակայն Ֆրանսիայի սուվերենության տակ մինչև 1258 թվականը, երբ Լյուդովիկոս 9 հրաժարվել է Ռուսիլյոնի սուվերենությունից՝ հօգուտ Արագոնի թագավորների)։ 1276-1344 թվականինն Ռուսիլյոն մտել է Մայորկա թագավորության կազմի մեջ։ XII-XV դարում Ռուսիլյոնում զարգացել են արհեստները, առևտուրը, քաղաքները։ 1463 թվականին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ն անեքսիայի է ենթարկել Ռուսիլյոնի տարածքը։ 1493 թվականին, Բարսելոնի պայմանագրով, Ռուսիլյոն վերադարձվել է Իսպանիային, սակայն 1659 թվականին, Պիրենեյի պայմանագրով անցել Ֆրանսիային՝ իբրև պրովինցիա։ Ֆրանսիայի, բուրժուական մեծ հեղափոխության ժամանակ վարչական նոր բաժանմամբ Ռուսիլյոնի պրովինցիան վերացվել է։ Սակայն այդ տարածքում պահպանվել են տեղական բնակչության՝ կատալոնացիների լեզուն՝ կաուալաներենը և յուրահատուկ մշակույթը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսիլյոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 96