Jump to content

Ռազվան Ռաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազվան Ռաց
ռումիներեն՝ Răzvan Raț
Ռազվան Ռացը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Răzvan Dincă Raț
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1981(1981-05-26)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Պիատրա-Օլտ, Ռումինիա
Հասակ 178 սմ
Քաշ 72 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռայո Վալեկանո
Համար 15
Պատանեկան կարիերա
1988-1994 Ռումինիա Ռապիդ Պիատրա-Օլտ
1994 Ռումինիա Ունիվերսիտատյա Կրայովա
1995 Ռումինիա Կոնստրուկտորալ Կրայովա
1996 Ռումինիա Սպորտինգ Պիտեշտի
1996 Ռումինիա Սետատեա Տարգու Նեամտ
1996-1998 Ռումինիա Սպորտինգ Պիտեշտի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1998-2003 Ռումինիա Ռապիդ Բուխարեստ 82 (4)
2000-2001Ռումինիա Բասաու 39 (2)
2003-2013 Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 174 (6)
2013-2014 Անգլիա Վեստ Հեմ 15 (0)
2014 Իսպանիա Ռայո Վալեկանո 10 (0)
2014-2015 Հունաստան ՊԱՕԿ 30 (3)
2015-ներկա Իսպանիա Ռայո Վալեկանո 8 (0)
Ազգային հավաքական
1999-2002 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 16 (0)
2002-ներկա Ռումինիա Ռումինիա 113 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռազվան Ռաց (ռումին.՝ Răzvan Raț [rəzˈvan rat͡s], մայիսի 26, 1981(1981-05-26)[1][2][3], Սլատինա, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս իսպանական Ռայո Վալեկանոյում՝ ձախ պաշտպանի դիրքում[4]։

Ռացը 6 անգամ հաղթել է Ուկրաինայի առաջնությունը, 4 անգամ՝ Ուկրաինայի գավաթը, 3 անգամ՝ Ուկրաինայի սուպերգավաթը, 2 անգամ՝ Ռումինիայի առաջնությունը, 1-ական անգամ՝ Ռումինիայի գավաթը, Ռումինիայի սուպերգավաթը և Եվրոպա Լիգան։ 2009 թվականին Ռացը ճանաչվեց Ռումինիայի տարվա լավագույն 2-րդ ֆուտբոլիստ։

2011 թվականի սեպտեմբերի 2-ից Ռացը Ռումինիայի ազգային հավաքականի ավագն է։ Նա հավաքականում իր դեբյուտն անցկացրել է 2002 թվականին և մասնակցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Հավաքականի կազմում իր 100-րդ հանդիպումը անցկացրել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին և համարվում է Ռումինիայի հավաքականի պատմության 4-րդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազվան Ռացը ծնվել է Պիատրա-Օլտում և իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի Ռապիդ Պիատրա-Օլտ թիմում, որի մարզիչը իր հայրն էր։ 13 տարեկանում միացավ Ունիվերսիտատյա Կրայովա ակումբին և սկսեց հանդես գալ վերջինիս երիտասարդական թիմում։ 1 տարի անց նա տեղափոխվեց Կոնստրուկտորալ Կրայովա։ Բայց այստեղ էլ նա երկար չմնաց և ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով լքեց ակումբը։ Ռացին առաջարկեցին միանալ Ստյաուայի երիտասարդական թիմին, սակայն Ռացի հայրը դեմ էր և Ռազվանը տեղափոխվեց Սպորտինգ Պիտեշտի։ Ակումբի կազմում իր առաջին խաղում Ռացը փոխարինման դուրս եկավ վերջին 10-15 րոպեին և խփեց 5-6 գնդակ։ Սակայն որոշ ժամանակ անց նա լքեց Սպորտինգը մարզչի հետ վեճի պատճառով և միացավ Սետատեա Տարգու Նեամտ թիմին։ Թեև Ռացը միայն 15 տարեկան էր, նա արդեն մարզվում էր պրոֆեսիոնալ թիմի հետ։ Այստեղ նա նույնպես երկար ժամանակ չմնաց և վերադարձավ Սպորտինգ Պիտեշտի։

1998 թվականի մայիսին կամ հունիսին Միրչա Լուչեսկուն նկատեց Ռացի տաղանդը և հունիսի 26-ին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ռապիդ Բուխարեստի հետ։ Ռապիդում Ռացը խաղաց 1998 թ.-ից 2003 թվականներին։

2003 թվականին նա տեղափոխվեց ուկրաինական Շախտյոր՝ խաղալով այստեղ 10 տարի և նվաճելով 17 գավաթ, ներառյալ Եվրոպա Լիգան։

2013 թվականի մայիսի 21-ին Ռացը ազատ գործակալի կարգավիճակով միացավ անգլիական Վեստ Հեմ Յունայթեդին[5]։ Ռացը Վեստ Հեմում իր դեբյուտը նշեց Չելտենհեմի դեմ Լիգայի գավաթի խաղում։

2014 թվականի հունվարի 31-ին երկկողմանի համաձայնությամբ Ռացը խզեց Վեստ Հեմի հետ պայմանագիրը։ Նա անցկացրել էր թիմում 20 խաղ՝ չխփելով ոչ մի գնդակ։

Ռայո Վալեկանո/ՊԱՕԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 13-ին Ռացը միացավ իսպանական Ռայո Վալեկանոյին՝ խաղալով թիմում մինչև մրցաշրջանի ավարտը[6]։ 2014 թվականի հունիսի 15-ին նա 2 տարվա պայմանագիր կնքեց հունական ՊԱՕԿ-ի հետ, սակայն այստեղ 1 տարի խաղալուց հետո վերադարձավ Ռայո Վալեկանո։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի փետրվարի 8-ին Ռացը առաջին անգամ հրավիրվեց Ռումինիայի հավաքական[7]։ 5 օր անց նա իր առաջին խաղն անցկացրեց հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում։ Իսկ իր առաջին պաշտոնական խաղը Ռացն անցկացրեց հոկտեմբերի 12-ին Նորվեգիայի դեմ Եվրո-2004-ի որակավորման փուլի խաղում։ 2004 թվականի ապրիլի 28-ին Գերմանիայի դեմ հաղթական խաղում Ռացն իր առաջին գնդակը խփեց հավաքականի կազմում, իսկ 2014 թվականի մայիսի 31-ին Ռացը խփեց իր երկրորդ գոլը Ալբանիայի դեմ խաղում։

Ռացը Ռումինիայի հետ մասնակցեց 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, սակայն դուրս մնաց խմբային փուլից։

Ռացն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը հավաքականի կազմում 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Ֆինլանդիայի դեմ արտագնա խաղում։

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլ Տարեթիվ Մարզադաշտ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Ապրլիլի 28, 2004 Ստադիոնուլ Ջուլեստի-Վալենտին Ստանեսկու, Բուխարեստ, Ռումինիա  Գերմանիա Գերմանիա 2–0 5–1 Ընկերական
2. Մայիսի 31, 2014 Ստադե Մունիսիպալ, Իվերդոն-լես-Բայնս, Շվեյցարիա Ալբանիա  Ալբանիա 1–0 1–0 Ընկերական

Վիճակագրությունը Շախտյորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Սուպերգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շախտյոր Դոնեցկ 2003-04 27 1 6 0 6 0 - - 39 1
2004-05 20 2 5 0 10 0 1 0 36 2
2005–06 18 0 2 0 10 0 1 0 31 0
2006–07 14 0 3 0 9 0 1 0 27 0
2007–08 20 2 4 1 10 0 1 0 34 3
2008–09 17 0 2 1 13 0 1 0 33 1
2009–10 18 1 2 0 11 0 - - 31 1
2010–11 17 0 1 0 9 1 1 1 28 2
2011–12 8 0 3 0 4 0 - - 15 0
2012–13 16 0 1 0 8 0 1 0 26 0
Ընդհանուր 174 6 29 2 90 1 7 1 300 10
Ռապիդ Բուխարեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռումինիայի առաջնություն. 1998-99, 2002-03
  • Ռումինիայի Գավաթ. 2001-02
  • Ռումինիայի սուպերգավաթ. 2002-03
Շախտյոր Դոնեցկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուկրաինայի առաջնություն. 2004-05, 2005–06, 2007–08, 2009–10, 2010–11, 2011–12, 2012–13
  • Ուկրաինայի գավաթ. 2003–04, 2007–08, 2010–11, 2011–12, 2012–13
  • Ուկրաինայի սուպերգավաթ. 2005, 2008, 2010
  • ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա. 2008-09

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Razvan Rat - Player Profile 16/17 | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  5. «Sam's a Rat catcher: West Ham sign Romania left back but remain keen on Figueroa». Mail Online. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  6. «Razvan Rat | Football Stats | Rayo Vallecano | Age 36 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  7. «https://www.whoscored.com/Players/5750/Show/Razvan-Rat». www.whoscored.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազվան Ռաց» հոդվածին։