Jump to content

Ջեյսոն Բորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Բորն

Մեթ Դեյմոնը՝ Ջեյսոն Բորնի դերում «Բորնի վերջնագիր» ֆիլմում
Այլ անուն(ներ) Ժան-Պյեր, Դելյտա Մեկ, Ջեյսոն Չարլզ Բորն, Կեյն, Ջոն Մայքլ Կեյն, Չարլզ Բրիգգս, Ջորջ Պ. Ուոշբերն, Ֆոմա Կինյաև, Միսթեր Կրուիտ, Ժիլյբերտո Դե Պյենտո, Փոլ Կեյ, Ադամ Ստոուն
Երեխա(ներ) Գրքերում՝ Ջեյմի Վեբ, Էլիսոն Վեբ,

Ջոշուա Վեբ (խան), Ալիսսա Վեբ (մեռած է)

Ջեյսոն Բորն (իսկական անունը Դևիդ Վեբ) (անգլ.՝ Jason Bourne, David Webb) Ռոբերտ Լադլեմի վեպերի կերպար է, ԿՀՎ-ի «Տրեդստոուն» («Treadstone») նախագծի նախկին գործակալ։ Ունի բացարձակ ռեակցիա և ինտուիցիա։ Կատարելապես տիրապետում է ձեռնամարտի հնարքների և հրազենի բնագավառի գիտելիքներին, տիրապետում է մի քանի լեզուների։ Ֆիլմերում Բորնի դերը խաղացել է Ռիչարդ Չեմբեռլենը (1988) և Մեթ Դեյմոնը (2002-2007 տրիլոգիայի մեջ, 2016)։

Գրքի պատմությունը սկսվել է 1980 թվականին, երբ Ռոբերտ Լադլեմը (Նման լրտեսական դետեկտիվների հեղինակ, ինչպես «Մատարեզեի դինաստիան», կամ «Պահպանություն՝ Մեկը») գրականության մեջ մտցրել է նոր կերպար՝ Ջեյսոն Բորնին։ Ամենից շատը Ջեյմս Բոնդի նման, Ջեյսոնը վատ չէր ընդունվել ժողովրդի կողմից առաջին գրքի «Բորնի նույնականացումի» ելքով։ Տասը տարվա ընթացքում դուրս են եկել ևս երկու գրքեր. «Բորնի գերազանցում» և «Բորնի վերջնագիր»։ Չորրորդ գիքը՝ «Բորնի վերադարձումը», դուրս է եկել 14 տարի անց, շնորհիվ հաջող էկրանավորմանը Մեթ Դեյմոնի հետ, և արդեն Էրիկ Վան Լաստբադերի համահեղինակությամբ, ով 2001 թվականին ավարտել է Ռոբերտի մահից հետո վեպը։ Երեք տարի անց Վան Լաստբադերը որոշում է դառնալ Լադլեմի գործի շարունակողը և թողարկում է «Բորնի դավաճանություն» նոր մասը։ Դրանից հետո ամեն տարի դուրս է գալիս մի նոր գիրք, ներկա պահին նրանք 10 են։

Բիբլիոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բորնի նույնականացում» (1980, Ռոբերտ Լադլեմ)
  • «Բորնի գերազանցում»(1986, Ռոբերտ Լադլեմ)
  • «Բորնի վերջնագիր» (1990, Ռոբերտ Լադլեմ)
  • «Բորնի ժառանգություն» (2004, Ռոբերտ Լադլեմը Էրիկ Վան Լաստբադերի համահեղինակությամբ)
  • «Բորնի դավաճանություն» (2007, Էրիկ Վան Լաստբադեր)
  • «Բորնի սանկցիա» (2008, Էրիկ Վան Լաստբադեր)
  • «Բորնի խաբում» (2009, Էրիկ Վան Լաստբադեր)
  • «Բորնի նպատակ» (2010, Էրիկ Վան Լաստբադեր)
  • «Բորնի տիրապետություն» (2011, Էրիկ Վան Լաստբադեր)
  • «Բորնի կործանում» (2012, Էրիկ Վան Լաստբադեր)

1988 թվականին դուրս է եկել երեքժամյա հեռուստաֆիլմը՝ «Բորնի անհատականության գաղտնիքը», որը ստեղծվել է առաջին գրքի հիման վրա։ 2002 թվականին դուս է եկել «Բորնի նույնականացում» ֆիլմը, Մեթ Դեյմոնի հետ Բորնի դերում, որին հաջորդել են երկու սիքվելներ. «Բորնի գերազանցումը» 2004 թվականին և «Բորնի վերջնագիրը» 2007 թվականին։ Ամբողջ եռերգություն խոշոր հաջողություն ունեցավ և քննադատների, և հանդիսատեսների մոտ։ Առաջին ֆիլմը նկարահանել է Դագ Լայմանը, այլ երկուսը՝ Փոլ Գրինգրասսը։ 2012 թվին դուրս է եկել չորրորդ ֆիլմը՝ «Բորնի էվոլյուցիան», որի գործողությունը տեղի են ունենում միաժամանակ նախորդ ֆիլմի հետ։ Գլխավոր հերոս է հանդիսանում մեկ այլ գաղտնի գործակալ՝ Աարոն Կրոսը (Ջերեմի Ռեներ)։ Ջեյսոն Բորնը հաճախ է հիշատակվում ֆիլմում, բայց հայտնվում է միայն լուսանկարում (այն պատճառով, որ Մեթ Դեյմոնը հրաժարվեց նկարահանվել ֆիլմում առանց Փոլ Գրինգրասսի մասնակցությամբ)։

2008 թվին դուրս է եկել «Բորնի կոնսպիրացիա» խաղը, առաջին գրքի հիման վրա։ Խաղը իրենից ներկայացնում է շութերի և գաղտագողի խառնուրդ, երրորդ դեմքի տեսքով։ Չնայած Բորնի արտաքին տեսքը ստեղծվել է խաղի մշակողների կողմից, խաղի սյուժեն մոտ է ֆիլմին, քան գրքին։ Խաղը գնահատողների կողմից ստացել է խառը գնահատումներ, հիմնականում քննադատվել են կրակոցների մեխանիզմը և տեսախցիկի կառավարումը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]