Jump to content

Պրանայամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրանայամա` սանսկրիտերեն նշանակում է "շնչառություն", "շնչավարժանք": Յոգա գիտության ութփուլանի համակարգի չորրորդ փուլն է, որն ուղղված է մարդու ֆիզիկական, էներգետիկ և եթերային մարմինների ակտիվացման, ամրացման, հզորացման միջոցով հզորացնել նաև ֆիզիկական մարմինը, հղկել միտքն ու օգնել մարդու լիարժեք եռամաս ինքնակատարելագործմանը, որում հավասարապես կարևոր են մարմինը, միտքը և հոգին։

"Յոգա Սուտրա" աշխատությունը Յոգա գիտության մասին, որ ստեղծվել է մ.թ.ա. 2-րդ դարում, Պատանջալի անունով մի իմաստուն մարդու կողմից, ով գրի առավ մինչ այդ աշխարհում Յոգա գիտության մասին կուտակված ողջ փորձը։ “Յոգա Սուտրա”-ն (Յոգայի մասին աֆորիզմներ) բաղկացած է 196 աֆորիզմից, որոնք զետեղված են 4 բաժիններում.