Ուրկեր
Ուրկեր | |
---|---|
Ժանրեր | ֆոլկ ռոք |
Գործունեություն | 1994 |
Ուրկեր ( ղազ.՝ Үркер, ղազախերենից թարգմանած՝ նշանակում է համաստեղություն. 'Úrker'; ռուս.՝ Уркер), 1994 թվականին կազմավորված ղազախական փոփ-ֆոլկ երաժշտախումբ, որը հյուրախաղային համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Թուրքմենստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում[1][2]։
Անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտախումբը կազմում ընդգրկված են՝
- Այդոս Սաղաթը (Айдос Сағат). վոկալիստ, ստեղնաշարային գործիքներ նվագող, երգերի հեղինակ։ Սովորել է կոնսերվատորիայում։ Ցանկանում էր դառնալ դիրիժոր, բայց դարձել է երգահան[3]։
- Ռուստամ Մուսինը (Рустам Мусин). կիթառահար։ Երաժշտական կրթություն չի ստացել։ Մասնագիտական կրթությամբ ճարտարագետ (ինժեներ) է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուրկերը» կազմավորվել է 1994 թվականին։ Խմբի առաջատար երգիչն ու երգերի հեղինակը՝ Այդոս Սաղաթը պնդում է, որ ինքը ոգեշնչված է եղել «Բիթլզ»-ի օրինակով և մտադրվել է ստեղծել դրա նման մի երաժշտախումբ։ Իր առաջին երաժշտական ալբոմը «Ուրկերը» թողարկել է 1997 թվականին։ 2001-ին խմբի "Nauryz" երգի ձայնագրությունը արժանացել է «Ոսկե սկավառակի» հավաստագրի։ Դա ժողովրդականության աճի առարկայական վկայություն է[3]։ «Ուրկեր»-ի երգերում ղազախական ժողովրդական մեղեդիները միաձուլված են ժամանակակից փոփ ռիթմերի հետ։ Մինչև 2005 թվականը խմբի թողարկած տասնհինգ տեսահոլովակներից տասնչորսը նկարահանվել ու մոնտաժվել են Ղազախստանում և միայն մեկը՝ «Tugan Elim»-ը, արտասահմանում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ 2007-ին, թաթար երաժիշտ Ռեզեդա Գալիմովայի հետ համագործակցելով, ստեղծել են «Արման» տեսահոլովակը, որը թողարկվել է Հոնկոնգում[2][4]։ Սաղաթը հայտարարում է, որ իրենց խմբի կինեմատոգրաֆիական տեխնիկան իր վրա կրում է բրիտանացի երգիչ Փիթեր Գաբրիելի ազդեցության դրոշմը[4]։ 2007-ի ապրիլին «Ուրկեր-ը» կենդանի ձայնով համերգ է տվել Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում՝ նովրուզի տոնակատարության կապակցությամբ։ Դրան հաջորդած հարցազրույցում Սաղաթը հայտարարել է, որ այդ տարվա ավարտին իրենք, ամենայն հավանականությամբ, մի նոր ալբոմ կթողարկեն[2]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ansarym, 1997[5]
- Toi Bastar, 1998[5]
- Urker, 2001[5]
- Պատրաստված է Ղազախստանում, 2002[6]
- Ուրկերի լավագույնները, 2004[6]
- Tolgau, 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A Kazakh Folk Popular Group Finds Its Admirers in Ashgabat». State Information Agency of Turkmenistan. 2004 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին. (չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 Nurgalieva, Meruert (2007 թ․ ապրիլի 27). «Группа "Уркер" в США ('Urker' in the USA)». Muz'ikoved. 16 (678). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Shulembaeva, Raushan (2002 թ․ դեկտեմբերի 29). «Новые ритмы казахских песен (New rhythms of Kazakh songs)». Kazakhstanskaya Pravda. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Ten, Olga (2005 թ․ հոկտեմբերի 14). «Видеопривет Питеру Гэбриэлу». Liter Media. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «About». Urker. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 О нас (Russian). Urker. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Группа Уркер Արխիվացված 2017-02-18 Wayback Machine
- URKER Kazakh Pop-Folk Band Արխիվացված 2019-05-31 Wayback Machine (անգլ.)
- Официальный канал на Youtube
- Инстаграм: urkerkz
|