Jump to content

Ուեյն Գրեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյն Դուգլաս Գրեցկի
Wayne Douglas Gretzky
Դիմանկար
Գրեցկին 1999-ին
Ծնվել էհունվարի 26, 1961 (63 տարեկան)
ԾննդավայրԿանադա Բրենտֆորդ, Օնտարիո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
ԱզգությունԿանադա Կանադացի
ԿրթությունRoss Sheppard High School? և West Humber Collegiate Institute?
ՄասնագիտությունՀոկեյիստ, հոկեյի մարզիչ և ռեստորատոր
Աշխատանք1978–1999
ԱմուսինՋանեթ Ջոնս (1988-այժմ)
Ծնողներհայր՝ Ուոլթեր Գրեցկի
Պարգևներ և
մրցանակներ
Օլիմպիական արծաթե շքանշան Կանադայի շքանշանի կոմպանիոն

Հոկեյի փառքի սրահ

ՏՀՄՖ փառքի սրահ

Հորացիո Ալջերի մրցանակ

[2]

Կանադայի Փառքի ծառուղի

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Հարթ Թրոֆի

[3]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Արթ Ռոս Թրոֆի

[4][5]

Conn Smythe Trophy?

[6][7]

Conn Smythe Trophy?

[6][7]

Լեդի Բինգի հուշամրցանակ

[8][9]

Լեդի Բինգի հուշամրցանակ

[8][9]

Լեդի Բինգի հուշամրցանակ

[8][9]

Լեդի Բինգի հուշամրցանակ

[8][9]

Լեդի Բինգի հուշամրցանակ

[8][9]

Լեսթեր Բի Փերսոնի մրցանակ

[10][11]

Լեսթեր Բի Փերսոնի մրցանակ

[10][11]

Լեսթեր Բի Փերսոնի մրցանակ

[10][11]

Լեսթեր Բի Փերսոնի մրցանակ

[10][11]

Լեսթեր Բի Փերսոնի մրցանակ

[10][11]

NHL Plus-Minus Award?

NHL Plus-Minus Award?

NHL Plus-Minus Award?

Կանադայի սպորտի փառքի սրահ

Օնտարիոյի սպորտի փառքի սրահ

Կանադայի տարվա նյուզմեյքեր

Լու Մարշի անվան մրցանակ

[12]

Լու Մարշի անվան մրցանակ

[12]

Լու Մարշի անվան մրցանակ

[12]

Լու Մարշի անվան մրցանակ

[12]

Լիոնել Քոնահերի մրցանակ

[13]

Լիոնել Քոնահերի մրցանակ

[13]

Լիոնել Քոնահերի մրցանակ

[13]

Լիոնել Քոնահերի մրցանակ

[13]

Լիոնել Քոնահերի մրցանակ

[13]

Լիոնել Քոնահերի մրցանակ

[13]

Ասոշիեդ Պրեսի վարկածով տարվա մարզիկ

Գրեյթ իմիգրանտս

[14]

Լեսթեր Պատրիկի Գավաթ

[15]
և

Wayne Gretzky International Award?

ԵրեխաներՊաուլինա, Թայ,
Թրևոր,Տրիստան,
Էմմա

Ստորագրությունը
Կայքgretzky.com
Ստորագրություն
Изображение автографа
 Wayne Gretzky Վիքիպահեստում

Ուեյն Դուգլաս Գրեցկի (անգլWayne Douglas Gretzky, ծնվ.՝ հունվարի 26, 1961 թ.), կանադացի նախկին հոկեյիստ, կենտրոնական հարձակվող, Հոկեյի փառքի սրահի անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Մասնագիտական կարիերան (1979-1999) անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Էդմոնտոն Օյլերս» «Լոս Անջելես Քինգս» «Սենթ Լուիս Բլյուզ» և «Նյու Յորք Ռենջերս» ակումբներում՝ ընդհանուր առմամբ խաղալով 20 մրցաշրջան։ Բազմաթիվ սպորտային վերլուծաբանների, մարզիկների և հենց լիգայի կողմից Գրեցկին անվանվել է որպես «բոլոր ժամանակների մեծագույն հոկեյիստ»։ Գրեցկին NHL-ի պատմության բոլոր ժամանակների խոշորագույն միավոր բերող հոկեյիստն է, ինչպես նաև իր հաշվին ունի ավելի շատ արդյունավետ փոխանցումներ, քան ցանկացած այլ հոկեյիստ ունի միավոր, չորս մրցաշրջանում իր հաշվին գրանցել է 200-ական միավոր, բացի այդ գրանցել է 100 միավոր 16 մրցաշրջաններում, որոնցից 14-ում անընդմեջ։

1978 թվականին Գրեցկին պայմանագիր է կնքում Հոկեյի աշխարհի ասոցիացիայի (WHA) «Ինդիանապոլիս Ռեյսերս» ակումբի հետ, որտեղ կարճ ժամանակ անցկացնելուց և ասոցիացիայի լուծարվելուց հետո տեղափոխվում է Հոկեյի ազգային լիգայի «Էդմոնտոն Օյլերս» ակումբ։ Գրեցկու շնորհիվ «Օյլերսը» կարողանում է չորս անգամ նվաճել Սթենլիի գավաթը։ 1988 թվականի օգոստոսի 8-ին Գրեցկին տեղափոխվում է «Լոս Անջելես Քինգս»։ Գրեցկու օգնությամբ թիմը հասնում է մինչև 1993 թվականի Սթենլիի գավաթի խաղարկությանը, սակայն այդ ամենից զատ Գրեցկին առանցքային դեր է ունենում Կալիֆորնիա նահանգում հոկեյի մասսայականցման գործում[16]։ Կարճ ժամանակով հանդես է եկել «Սենթ Լուից Բլյուզ» ակումբում, իսկ կարիերայի վերջին տարիներն անցկցրել է «Նյու Յորք Ռենջերսում»։

1999 թվականին հոկեյիստի կարիերայից հեռունալու հետո անմիջապես առաջադրվել է Հոկեյի փառքի սրահ։ Հոկեյի ազգային լիգայի տնօրինությունը որոշում է հավերժացնել Գրեցկիի կրած 99 համարի մարզաշապիկը ոչ միայն այն ակումբներում, որտեղ հանդես էր եկել, այլ նաև լիգայի բոլոր մնացած ակումբներում[17]։ Եղել է Կանադայի հոկեյի ազգային հավաքականի գործադիր տնօրենը, ում տնօրինությամբ թիմը նվաճում է ոսկե մեդալ 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականին Գրեցկին դառնում է «Ֆինիքս Կայոտիս» ակումբի մասնատեր, իսկ NHL-ի 2004–05 մրցաշրջանի լոկաուտից հետո արդեն զբաղեցնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պարգևատրվել է Կանադայի օրդեն բարձրագույն շքանշանով։

1988 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Ջոնսի հետ և ունի 5 զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռեյման, Նոա (2013 թ․ օգոստոսի 21). «Նրանք ապրում են մեր շարքերում։ 10 կանադացի, ովքեր դարձան ամերիկացիներ». «Թայմ». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  2. Member Profile – Horatio Alger Association
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://www.hockey-reference.com/awards/hart.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.nhl.com/ice/page.htm?id=24960
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=1
  6. 6,0 6,1 http://www.nhl.com/ice/page.htm?id=24964
  7. 7,0 7,1 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=9
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.nhl.com/ice/page.htm?id=24938
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=6
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.nhl.com/ice/page.htm?id=24944
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.hockeydb.com/ihdb/awards/awarddetail.php?award_id=15
  12. 12,0 12,1 12,2 12,3 https://www.theglobeandmail.com/sports/winners-of-the-lou-marsh-trophy/article1111537/ — 2006.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 https://www.thecanadianencyclopedia.ca/en/article/lionel-conacher-award
  14. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2010-great-immigrants/
  15. https://records.nhl.com/awards/trophies/lester-patrick-trophy
  16. Ալեն, Քևին (2008 թ․ օգոստոսի 10). «Գրեցկիի փոխանակումն հիշվում է «սեյսմիկ ազդեցության» համար». «Յու Էս Էյ թըդեյ». Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  17. Գերի Բրաուն, ed. (2009). «Փառքի սրահներ և մրցանակներ». ESPN սպորտային ալմանախ, 2009. Բալանտայն գրքեր.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյն Գրեցկի» հոդվածին։