Jump to content

Շամ Երվանդական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամուշից)
Շամ Երվանդական
Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունների արքա
Իշխանությունմ․թ․ա․ 260-մ․թ․ա․ 240
Թագադրումմ․թ․ա․ 260 թվական
Լրիվ անունՇամուշ Երվանդյան, Երվանդի որդի
ՏիտղոսներԾոփքի արքա
Ծնվել է՝մ.թ.ա. 3-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 3-րդ դար
Կոմմագենե
ԵրկիրԿոմմագենե
ԱզգությունԿոմմագենե Կոմմագենե
ՀարստությունԵրվանդունիների արքայատոհմ
ՆախորդԵրվանդ Գ (Հայաստանի սատրապ)
ԻրավահաջորդԱրշամ Երվանդյան
Հաջորդողարքայազն Արշամ
Ամուսինանհայտ
ՏոհմԵրվանդականների արքայական տոհմ
գերիշխան
ՀայրԵրվանդ
ԵրեխաներԱրշամ
ՀավատքՀին հայկական հեթանոսություն

Շամ Երվանդական, արևմտյան իրականության մեջ հայտնի է որպես Սամոս կամ Սամես Երվանդունի, Հայաստանի սատրապ, ապա՝ Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական թագավորության արքա։ Կառավարել է մ․թ․ա․ 260-մ․թ․ա․ 240 թվականներին, հաջորդելով հորը՝ Երվանդունիների կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Երվանդ III-ին։ Շարունակել է Աքեմենյաններից անկախացած երկրների ինքնուրույնության պահպանության և կենտրոնացված պետականության ստեղծման հոր վարած քաղաքականություն։

Հիմնադրել է Կոմմագենեի թագավորության մայրաքաղաք Շամուշատը (Սամոսատ)։ Գահակալությունն ավարտել է մ․թ․ա․ 240 թվականին։

Շամից մեզ են հասել մինչ օրս գիտությանը հայտնի ամենահնագույն հայկական մետաղադրամները։

Գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամը հայոց գահին բազմում է Սելևկյան կայսրության և Պտղոմեոսյան Եգիպտոսի միջև բռնկված երկարատև պատերազմների ժամանակաշրջանում։ Օգտվելով հակամարտության արդյունքում տիրող իրադրությունից՝ Շամուշին հաջողվում է իրեն հռչակել անկախ պետության թագավոր։ Սիրիական պատերազմներում նրա բռնած դիրքորոշումը մեզ հայտնի չէ, սակայն մրա հակասելևկյան կեցվածքից ելնելով ենթադրվում է որ վերջինս զորավիգ է եղել հայոց պետության զորեղ հարևանի երդվյալ թշնամի Եգիպտոսին։

Ըստ բազմաթիվ աղբյուրների՝ Շամը Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ և Հայաստանի սատրապ Երվանդ III-ի որդին է։ Դրա հավաստումն է նաև Երվանդի մահվանից հետո նրա գահի իրավահաջորդությունը։ Մ․թ․ա․ 260 թվականին էլ Շամը հռչակվել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական թագավորության արքա։ Կոմմագենեն դեռևս Վանի թագավորության օրոք միավորվում էր հայոց թագավորությունների կազմում՝ անմիջականորեն չկազմելով պատմական Հայաստանի մաս, ինչպես և Կապադովկիան և հունական Պոնտոսը։ Նրա Երվանդի որդին լինելու հանգամանքը թույլ է տալիս նաև ենթադրել, որ Շամուշը ևս սերվել է հայկական ծագում ունեցող Երվանդյանների արքայական տոհմից։

Շամը իր կատարած բազմաթիվ շինարարական աշխատանքների ընթացքում հիմնադրել է նաև Շամուշատ (կամ Սամոսատ) քաղաքը, որը շուտով դարձել է այդ ժամանակաշրջանի հայկական աշխարհաքաղաքական կյանքի կենտրոնը։ Ավելի լայն իմաստով այն ընկալվում էր նաև որպես Աքեմենյանների անմիջական վերահսկողության տակ գտնվող Կոմմագենեի հայկական սատրապության վարչական կենտրոն։ Շամուշի ղեկավարած պետության կազմում էր միավորվում նաև Օսրոյենեն, որը սակայն հայկական պետության կազմում առանձնանում էր իր արամեական քաղաքակրթությամբ և ավանդույթներով։ Այսպիսով, Շամուշը ղեկավարում էր բազմատարր պետություն, որին հպատակվում էին տարբեր լեզվով խոսացող տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Մահացել է մ․թ․ա․ 240 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արշամին։ Շամուշը հայոց գահին կառավարել է շուրջ քսան տարի։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շամուշ» անվանումն առհասարկ ունի բաբելոնաասորական ծագումնաբանություն։ Հայոց արքան այս անվանումով հիշատակված է հիմնականում բաբելոնյան սկզբնաղբյուրներում։ Շատ հավանական է, որ Երվանդունի այս արքան կրել է «Միհրան» անվանումը, որը բավականին տարածված էր վերջիններիս ազնվականական տոհմում։ Այնուամենայնիվ, արդի պատմագիտությունն ընդունում է բաբելոնյան տարբերակը։

  • «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը», հատոր 2, Ռիչարդ Հովհաննիսյան, Նյու Յորք, 1997