Նովալյա (խորվ.՝ Novalja), քաղաք Խորվաթիայում, որը գտնվում է Պագ կղզու վրա։ Բնակչությունը կազմում է 2 078 մարդ (2001): Քաղաքը գտնվում է կղզու հյուսիսային մասում։ Այն կղզու հետ կապված է ավտոմոբիլային ճանապարհով։ Քաղաքում հայտնի է Զրչէ լողափը (խորվ.՝ Zrće):
Նովալյան կղզու հնագույն բնակավայրերից է։ 9-րդ դարում Պյոտր Կրեշիմիր IV թագավորը Նովալյան փոխանցել է Ռաբ քաղաքին։ 12-14-րդ դարերում Nովալյա քաղաքում Վենետիկի և հունգարա-խորվաթական արքայության միջև տեղի են ունեցել բախումներ։ 15-րդ դարում նապոլեոնյան պատերազմների ժամանակ քաղաքը պատկանել է Վենետիկին, ապա Ավստրիային, Հարավսլավիային և վերջապես 1991 թվականին մտել է Խորվաթիայի կազմի մեջ։