Նետիկ զինված
Նետիկ զինված | |
Նետիկ զինված (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Նետիկներ (Coenagrionidae) |
Ցեղ | Coenagrion |
Տեսակ | Նետիկ զինված (C. armatum) |
Միջազգային անվանում | |
Coenagrion armatum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Նետիկ զինված (լատին․՝ Coenagrion armatum), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-32 մմ երկարությամբ, փորիկի 1-3 և 8-րդ բաց երկնագույն, իսկ կրծքի վերին մասի, փորիկի միջին հատվածի, ինչպես նաև 1-3 և 8-10 սևաբրոնզագույն բծերով և տրամակապերով փոքր չափի բարեկազմ մարմնով ճպուռ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում՝ Անգլիայից դեպի արևելք մինչև Կամչատկա, Մոնղոլիա։ Կովկասում ներկայացված է ռելիկտային պոպուլյացիաներով։ Հայաստանում հանդիպում է միայն Արփի լճի շրջակայքում (Շիրակի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են ծածնծաղ տարածքներում, զարգանում՝ լճացած ջրերով, ափամերձ բուսականությամբ հարուստ մեզոտրոֆ ջրամբարներում։ Զարգացումը տևում է մեկ տարի[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրահեղ հազվագյուտ տեսակ է, որի պոպուլյացիան մեկուսացած ռելիկտային է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոնները հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունն ու ճահիճների մելիորացիան է։
Պահպանվում է «Արփի» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ զինված» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ զինված» հոդվածին։ |
|