Մոշե Կացավ
Մոշե Կացավ եբրայերեն՝ משה קצב և պարս.՝ موسى قصاب | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1945[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Յազդ, Իրան[3] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան և Ben Shemen Youth Village? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Գիլա Կացավ |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի փոխվարչապետ և Head of council? |
Կուսակցություն | Լիկուդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Moshe Katsav Վիքիպահեստում |
Մոշե Կացավ (եբրայերեն՝ מֹשֶׁה קַצָּב; դեկտեմբերի 5, 1945[1][2], Յազդ, Իրան[3]), Իրանում ծնված Իսրայելի նախկին քաղաքական գործիչ[5], Իսրայելի ութերորդ նախագահ, ով պաշտոնավարել է 2000 - 2007 թվականներին։ Նա նաև Քնեսեթում եղել է Լիկուդ խմբակցության ղեկավար և նախարար Լիկուդի կառավարությունում։
Նրա նախագահության ավարտը նշանավորվեց աղմկահարույց տարաձայնություններով՝ պայմանավորված մի ենթակա կնոջ նկատմամբ բռնաբարության և այլոց նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ պնդումներով։ Կացավը 2007 թվականին մեղքը խոստովանելու դիմաց հրաժարական տվեց[6]։ Հետագայում Կացավը հրաժարվեց դատավորների հետ գործարքից և խոստացավ իր անմեղությունն ապացուցել դատարանում[6] 2010 թվականի դեկտեմբերի 30-ին[7]։ աննախադեպ իրավիճակ առաջացավ՝ Մոշե Կացավը բռնաբարություն հոդվածի երկու կետերով մեղավոր ճանաչվեց և արդարությանը խոչընդոտելու մեղադրանքով դատապարտվեց[8][9]։ 2011 թվականի մարտի 11-ին պատմական որոշում կայացվեց՝ Կացավը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։ Նա դատավճիռը բողոքարկեց Իսրայելի Գերագույն դատարանում։ 2011 թվականի նոյեմբերի 10-ին Գերագույն դատարանը հաստատեց Կացավի մեղավորությունը և դատավճիռը։
2011 թվականի դեկտեմբերի 7-ին Կացավը ներկայացավ Ռամլայի բանտ՝ իր յոթամյա պատիժը կրելու[6]։
Կացավը բանտից ազատվեց 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, այն բանից հետո, երբ պայմանական վաղաժամկետ ազատման խորհուրդը որոշեց կրճատել նրա պատիժը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կացավը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 5-ին Իրանի Յազդ քաղաքում, որպես Մուսա Քասաբ (պարս.՝ موسى قصاب, Musā Qassāb)[10]։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան, երբ նա դեռ երեխա էր և գաղթել Իսրայել 1951 թվականին։ Նրանք մի քանի տարի ապրում էին վերջին ներգաղթածների վրանային ճամբարում, մինչև այդ տարածքը զարգացավ և վերածվեց Կիրյաթ Մալախի քաղաքի[11]։
1971 թվականին Կացավը ավարտեց Երուսաղեմի Հրեական Համալսարանը, տնտեսագետի և պատմաբանի բակալավրի աստիճանով։ 1969 թվականին նա ամուսնացավ Գիլա Կացավի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա և երկու թոռ[11]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կացավը միացավ Լիկուդ կուսակցությանը և 1969 թվականին ընտրվեց իր հայրենի քաղաքի՝ Կիրյաթ Մալախիի քաղաքապետ[11]։ 1977 թվականին նա ընտրվեց Քնեսեթի անդամ։
Նախարարների կաբինետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 - 1983 թվականներին Կացավը Իսրայելի շինարարության և բնակարանային շինարարության նախարարն էր և 1984 - 1988 թվականներին աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարն էր։ 1988 - 1992 թվականներին նա Իսրայելի տրանսպորտի նախարարն էր և 1996 - 1999 թվականներին Իսրայելի փոխվարչապետն էր և զբոսաշրջության նախարարը[11][12]։
Կացավի հասարակական գործունեությունը ներառում էր՝ Իրանից ներգաղթածների միության նախագահ; Բարձրագույն կրթության վարձավճարների սահմանման հանձնաժողովի նախագահ և Բեն Գուրիոն համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենյամին Նեթանյահուի կառավարությունում փոխվարչապետությունից հետո, Կացավը պայքարում էր նախագահի աթոռի համար, ընդդեմ ընդիմության թեկնածու Շիմոն Պերեսի։ Անսպասելիորեն նա հաղթեց Պերեսին՝ 2000 թվականի հուլիսի 30-ին Քնեսեթի կողմից ընտրվելով Իսրայելի նախագահ։ Նա ստացավ 63 ձայն (ընդդեմ Պերեսի 57-ի) և օգոստոսի 1-ին երդվեց։ Նա Իսրայելի առաջին նախագահն էր, որ երդվեց յոթ տարվա ժամկետի համար և աջ թևի Լիկուդ կուսակցությունից առաջին թեկնածուն էր, ով ընտրվեց նախագահի պաշտոնին։ Կացավի հաղթանակը մասնակիորեն պայմանավորված էր, այն փաստով, որ Պերեսը նախատեսում էր պաշտոնն օգտագործել աջակցելու Էհուդ Բարաքի կառավարության, շատերի համար անընդունելի, խաղաղության գործընթացներին[13]։
Իսրայելի նախագահի գրասենյակը մեծապես արարողակարգային է, առանց գործադիր իշխանության, բացառությամբ դատապարտյալների ներում շնորհելու և պատիժը մեղմացնելու իրավունքից։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր նախագահ իր պաշտոնավարման ընթացքում ընդգծում է իր դերի տարբեր ասպեկտներ։ 2003 թվականին Իտալիա այցելության ընթացքում, նա Վատիկանից պահանջեց վերադարձնել գանձերը, որոնք Երուսաղեմի անկումից հետո մ․թ․ա․ 70 թվականին Վատիկան էին տարվել[14]։
2005 թվականի ապրիլի 8-ին, Հովհաննես Պողոս II-ի հուղակավորության ընթացքում, այբբենական կարգով նստած առաջնորդների շարքում, Կացավը հայտնվել էր Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի կողքին, ով ծնունդով նույնպես Իրանի Յազդ շրջանից էր, ինչպես և Կացավը։ Կացավը մամուլին պատմել էր, թե ինքը սեղմել է Խաթամիի ձեռքը և նրա հետ խոսել պարսկերենով։ Հետագայում Խաթամին ժխտեց այդ[15]։
Բռնաբարություն և սեռական ոտնձգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսին Կացավը Իսրայելի գլխավոր դատախազ Մենահեմ Մազուզին բողոքել էր, որ կին աշխատակիցը իր նկատմամբ շանտաժի փորձեր է կատարում[16]։ Հետաքննությունն արագ Կացավի դեմ շուռ եկավ[17])[18] Օռլի Ռեվիվոն, ով, Կացավի զբոսաշրջության նախարար եղած ժամանակ, նրա հետ էր աշխատում, պնդում էր, որ Կացավը իրեն երկու անգամ բռնաբարել է և սեռական այլ ոտնձգություններ կատարել[19]։ Կացավին մեղադրեցին բռնաբարության և մինչև 10 կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Օգոստոսի 22-ին ոստիկանությունը խուզարկեց Կացավի տունը և համակարգիչներ ու փաստաթղթեր բռնագրավեց։ Նախագահությունից հրաժարական տալու կամ այն կասեցնելու կոչեր էին հնչում[20]։ Կացավը հարցաքննվեց օգոստոսի 23-ին[21]։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ, ոստիկանությունը առնվազն չորս տարբեր կանանցից բողոքներ ստանալով, որոշեց, որ մեղադրական եզրակացության համար, իրենք բավարար ապացույցներ ունեն[22]։ Սեպտեմբերի 13-ին Քնեսեթը բավարարեց Կացավի հրաժարականի խնդրանքը[23]։
Ոստիկանությունը հայտարարել էր, որ յոթ կին Կացավի դեմ ցուցմունքներ են տվել և մեղադրանքները ներառում էին "վստահության կորուստ և խարդախություն, ինչպես նաև անօրինական գաղտնալսումների մեջ ներգրավվածություն։"[24] Սեպտեմբերի 18-ին, Իսրայելի գլխավոր դատախազ Մենախեմ Մազուզը հայտարարեց, որ հավանականությունը, որ Կացավը կդառնա զոհ, բավականին փոքր էր[25][26]։ Սեպտեմբերի 21 դրությամբ, բողոքների թիվը հասավ ութի[27]։
2006 թվականի հոկտեմբերի 6-ին, ոստիկանությունը հայտարարել էր, որ հինգ կանանց բողոքները վաղեմության ժամկետն անցնելու պատճառով, չեն դիտարկվի[28]։ Հոկտեմբերի 29-ին Կացավին խորհուրդ տվեցին հետ քայլ անել։ Շարունակելով ժխտել մեղադրանքները, նա հայտարարեց, որ մեղադրանքների դեպքում հրաժարական կտա[29][30]։
Կասեցում և հրաժարական
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 հունվարի 23-ին, Գլխավոր դատախազ Մազուզը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ընդունել Կացավի մեղադրականը՝ բռնաբարության, սեռական ոտնձգությունների, արդարատությանը խոչընդոտելու, վկայի հետապնդման և խարդախության մեջ։ Նախագահը իր պաշտոնավարման ժամկետի ընթացքում անձեռնմխելի է քրեական հետապնդման տեսանկյունից և Կացավը կարող էր դատապարտվել միայն 2007 թվականի օգոստոսին՝ իր ժամկետի ավարտից կամ հրաժարականից հետո։ Մեղադրականի վերջնական որոշումը կարող էր կայացվել Կացավին լսելուց հետո։
2007 թվականի հունվարի 24-ին, Կացավի մամուլի ասուլիս տեղի ունեցավ, որի ժամանակ նա լրագրողներին մեղադրեց, որ նրանք առանց ապացույցներ ունենալու իրեն հալածում և դատապարտում են։ Նա պնդում էր, որ ԶԼՄ-ները իր նկատմամբ թշնաբար էին տրամադրված հենց իր նախագահության սկզբից[31]։ Նա Իսրայելի երկրորդ հեռուստաընկերությանը մեղադրեց վհուկների որսի մեջ։ Կացավը հայտարարեց ժամանակավորապես գործունեությունը դադարեցնելու իր որոշման մասին, սակայն հրաժարվեց պաշտոնը թողնել մինչև մեղադրանք չներկայացվի։ Նրա ելույթը ցնցեց բոլորին և լրագրողների, քաղաքական գործիչների և իրավաբանական անձանց կողմից դատապարտվեց[32]։ Կացավի ելույթից րոպեներ անց վարչապետ Էհուդ Օլմերթը կոչ արեց նրան, նախագահությունից հրաժարական տալ։
Կացավը հունվարի 25-ին Քնեսեթի կողմից հաստատված եռամսյա արձակուրդ վերցրեց։ Քնեսեթի խոսնակ Դալիա Իցիկը որպես "պահակ" ժամանակավորապես ստանձնեց պաշտոնը[33]։
2007 թվականի մարտի 7-ին Կացավի իմփիչմենթի փորձը տապալվեց[34]։ Համաձայն մեղքի ընդունման գործարքի, 2007 թվականի հուլիսի 1-ին Կացավը հրաժարական տվեց (Նրա յոթամյա ժամկետը ըստ սահմանադրության ավարտվում էր 2007 թվականի հուլիսի 15-ին)։
2009 թվականի մարտին Կացավի եղբայր Լիորը ասել էր, որ Կացավին մեղադրելու որոշումը հավասարազոր էր արյան զրպարտության[35]։
Մեղքի ընդունման հաշտարարագիր և դատապարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 28-ին Կացավի փաստաբանները մեղքի ընդունման հաշտարարագիր կազմեցին, որով Կացավը մեղավոր էր ճանաչվում մի քանի սեռական ոտնձգությունների դրվագներով և անպարկեշտ վարմունքով և ընդունելով իր մեղքը, պետք է ենթարկվեր պայմանական ազատազրկման։ Երկու զոհերին նա պետք է դրամական փոխհատուցում հատկացներ։ Բռնաբարության մեղանդրանքերը և Կացավի նկատմամբ շանտաժը կհանվեր։ Սա բերեց մասսայական դժգոհության, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց տվեցին, որ հանրության 70 տոկոսը դեմ էր այդ գործարքին[36][37]։ Բողոքի ակցիան Թե Ավիվի Ռաբին հրապարակում մեծ ամբոխ հավաքեց[36] Գլխավոր դատախազը պնդում էր, որ համաձայնագիրը լրացուցիչ նվաստացում կլինի նախագահի համար։ Կացավի փաստաբաններն ասում էին, իրենք ընդունել են դժվար դատաքննությունից խուսափելու որոշում[18]։
2007 թվականի հոկտեմբերի 30-ին պետական մեղադրողը հայտնել էր Իսրայելի Գերագույն դատարանին, որ փոխել է՝ երկու առանցքային հայցվորների ապացույցների վրա հիմնված մեղադրական եզրակացության մասին, իր դիրքորոշումը։ Մեղադրողը մեջբերում էր Կացավի փաստաբանների հետ հանդիպումը, որոնք լուսաբանել են հայցվորների վկայությունների մեջ եղած հակասությունները, ներառյալ ենթադրյալ երկու բռնաբարություններից հետո սիրային նամակի առկայությունը։ Այդ քայլը հայցվորների փաստաբանների կողմից խիստ քննադատությանն արժանացավ[38] 2008 թվականի ապրիլին Կացավը իր մեղքի ընդունման հաշտարարագիրն չեղյալ հայտարարեց։ Համաձայն նրա փաստաբաններից մեկի՝ նա կարծում էր, որ մեղադրողները՝ իրեն դատապարտելու համար, բավականաչափ ապացույց չունեին[39]։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտին Կացավը Թել Ավիվի շրջանային դատարանում, բռնաբարության և այլ սեռական հանցագործությունների մեջ, պաշտոնապես մեղավոր ճանաչվեց[40]։ Նրա դատավարությունը տեղի ունեցավ 2009 թվականի օգոստոսի և 2010 թվականի հունիսի միջև ընկած ժամանակահատվածում։ Դատավարությունը իրականացնում էր երեք դատավորներից կազմված խումբը[19][41]։ Կացավը սկսեց ցուցմունքներ տալ 2010 թվականի հունվարին[42]։ Դատավարությունը տեղի ունեցավ փակ դռների ետևում (ինչպես ընդունված է սեքսուալ հանցագործությունների դատավարությունների ժամանակ) և ԶԼՄ-ների վրա արգելք էր դրվել լուսաբանել դատավարության ընթացքը։ Արգելքը հանվեց 2010 թվականի օգոստոսին, երբ դատավարության արձանագրությունները հրապարակվեցին[43]։
Դատաբժշկական ապացույցների բացակայության պայմաններում, դատախազները իրենց մեղադրականը կառուցել էին վկաների ցուցմունքների հիման վրա։ Ըստ իրավաբան փորձագետների, զոհերի ցուցմունքների նմանությունները, ովքեր չէին կարող ճանաչել միմյանց, վճռական նշանակություն կարող էին ունենալ դատավճռի կայացման գործում[44]։
Դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դեկտեմբերի 30-ին, երեք դատավոր միաձայն Կացավին մեղավոր ճանաչեցին "բռնաբարության, սեռական ոտնձգությունների, ուժի գործադրմամբ անվայել արարքներ կատարելու, վկայի հետապնդման և արդարադատությանը խոչընդոտելու մեջ"[8][45]։ Կացավին սպառնում էր առավելագույն պատիժ՝ 49 տարի ժամկետ[8][46]։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել էր դա "տխուր օր էր Իսրայելի համար", սակայն դատավճիռը ցույց տվեց, որ Իսրայելում "բոլորը հավասար են օրենքի առջև, և յուրաքանչյուր կին բացառիկ իրավունքներ ունի իր մարմնի նկատմամբ"[47] Դատավճիռը բնութագրվել էր որպես "շրջադարձ"[8] և "աննախադեպ"[9], իսկ պատմությունը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրերում[48]։ Մեղադրական փուլը սկսվեց 2011 թվականի փետրվարի 22-ին[49]։
2011 թվականի մարտի 22-ին Մոշե Կացավը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման և երկու տարի փորձաշրջան՝ դառնալով Իսրայելի առաջին անգամ ազատազրկման դատապարտված նախկին նախագահ։ Բացի այդ, նա պետք է փոխհատուցման համար մի կնոջը վճարեր 100,000 Իսրայելի նոր շեկել, իսկ մյուսին՝ 25,000 շեկել գումար[50]։ Կացավի փաստաբանը լրագրողներին ասել էր, որ դատավճիռը բողոքարկելու են Իսրայելի Գերագույն դատարանում[51]։
2011 թվականի հուլիսին հրապարակվեց, որ Կացավը ոստիկանության հետախուզման մեջ էր գտնվում կասկածանքով՝ որ մասնավոր քննիչի օգնությամբ հետապնդում էր վկաներին և զոհին։ Ոստիկանությունը կասկածում էր, որ քննիչները փորձում էին ստանալ նոր ապացույց՝ փլուզելու իրենց տվյալների հավաստիությունը։ Ենթադրվում էր, որ Կացավը քննիչներ էր վարձել, այն բանից հետո, երբ նա մեղավոր ճանաչվեց և մինչ Գերագույն դատարան դիմելը։ Կացավը, նրա եղբայրեր Լիորը և Յորամը և նրա որդի Նոամը Ազգային հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից մեկ ժամ հարցաքննվեցին՝ վկաների հետապնդման, կեղծման և մասնավոր կյանք ներխուժելու համար[52]։
2011 թվականի մայիսին Գերագույն դատարանը Կացավին իրավունք տվեց հետաձգել իր ազատազրկումը մինչև Գերագույն դատարանը լսի նրա բողոքը։ Բողոքի լսումները սկսվեցին 2011 թվականի օգոստոսի 7-ին, որն իրականացնում էին երեք հոգուց բաղկացած դատավորների խումբը։ Կացավի փաստաբանը ենթադրում էր, որ Կացավը սեռական կապի մեջ էր ենթադրվող զոհերից մեկի հետ և ոչ մի բռնաբարություն չի եղել։ նա նաև պնդում էր, որ հայցորդների վկայությունները հակասություններով լի էին։ Երբ օգոստոսի 10-ին լսումները վերսկսվեցին, Կացավի փաստաբանը ներկայացրեց, որ իր պաշտպանյալի գործողությունները պարզ գրկելուց ավել չէին։ Քննարկումները հետաձգվեցին օգոստոսի 11-ին։ Դատարանը իր եզրակացությունը հրապարակեց նոյեմբերի 10-ին՝ միաձայն հաստատելով Կացավի դատավճիռը և պատիժը։ Երեք դատավորից բաղկացած հանձնաժողովը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են մնացել գնահատելու մեղադրողների պնդումների ճշմարտացիությունը, հակառակ դեպքում հնարավոր է մերժել են արդարացնող ապացույցները։ Դատավոր Սալիմ Յուբրանը հայտարարեց, որ Կացավը "ամենաբարձր բարձունքներից ընկել է ամենախորը ճահիճը։ Նման բարձրաստիճան պաշտոնյան իր ենթակաների համար պետք է պարկեշտության օրինակ ծառայեր։ Յուրաքանչյուր կին իր սեփական մարմինը տնօրինելու իրավունք ունի։ Արժանապատվության իրավունք։ Ազատության իրավունք։ Ոչ ոք իրավունք չունի դրանցից մեկը նրանից վերցնելու։ Կացավին, իր գործերը կարգի բերելու համար, մինչև դեկտեմբերի 7-ը ժամանակ տրվեց[53][54]։
Բանտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ որոշումից հետո, Կացավի ընտանիքը դիմեց մի խումբ քաղաքական գործիչների՝ ասելով, որ Կացավի տունը, որն արդեն իսկ շրջապատված է Իսրայելի անվտանգության ծառայության կողմից տեղադրված քարե պարիսպով, հայտարարել "ժամանակավոր բանտ", և թույլ տալ նրան իր ժամկետը կրել այդտեղ։ Հանրային անվտանգության նախարարին ուղղված նամակում Կացավի եղբայրը գրել էր, որ իր եղբայրը՝ դատապարտյալների կողմից, ում ներման խնդրագրերը մերժել էր, կարող է խոշտանգումների ենթարկվել և պնդում էր, որ եղբայրը տիրապետում է պետական գաղտնիքների, որոնք կարող են վտանգվել բանտում։ Նախարարը մերժեց այդ խնդրանքը՝ նշելով, որ բանտարկյալներին թույլատրվում է իրենց ժամկետը կրել տանը ծայրահեղ հազվադեպ դեպքերում[55]։
Կացավը ժամանեց Ռամլայի բանտ 2011 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 10-ին՝ կրելու իր պատիժը։ Մինչ բանտ մեկնելը, նա դիմեց իր տան մոտ հավաքված լրագրողներին և հայտարարեց, որ ինքն անմեղ է։ Բանտում կարգուկանոն պահպանելու համար տասնյակ ոստիկանության աշխատակիցներ էին տեղակայվել և մեծ թվով տեղական և արտասահմանյան լրագրողներ էին ներկա իրողությանը[56]։ Բանտի ղեկավարությունը որոշեց, որ Կացավը դժվար թե ինքնասպանություն գործի և տեսախցիկները միայն կմիացվեն խցակցի՝ Շոմո Բենիզրիի բացակայության դեպքում[57][58]։ Մինչև 2012 թվականը, մեկ այլ քաղաքական գործիչ Շոմո Բեզլիրին Կացավի խցակիցն էր։
Կացավը Իսրայելի #1418989 բանտարկյալն էր։ Նրա խուցը Տորանի բանտի կրոնական բանտարկյալների համար նախատեսված հատուկ բլոկում էր։ Չնայած Տորանի բլոկը մյուս բլոկների համեմատ այդքան խիստ չէր, սակայն այնտեղ նույնպես արգելված էր հեռուստատեսությունը և թերթերը։ Բանտարկյալներին արթնացնում էին առավոտյան աղոթքի համար, օրական երեք անգամ աղոթում էին և ժամանակի մեծ մասն անց էին կացնում երկու սեմինարիաներում՝ ուսումնասիրելու Թորա և այլ հրեական կրոնական տեքստեր։
2012 թվականի հոկտեմբերի 15-ին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Կացավի կնոջ՝ Գիլայի կողմից Կացավին ներում շնորհելու պաշտոնական խնդրանք էր ստացել[59]։
2016 թվականի ապրիլի 6-ին Կալանավայրի պայմանական ազատ արձակման հանձնաժողովը մերժեց Մոշե Կացավի խնդրանքը։ Համաձայն Իսրայելի օրենքների, բանտարկյալները, ովքեր կրել են ժամկետի երկու երրորդը, կարող են պայմանական ազատ արձակվել։ Ներման հանձնաժողովը որոշեց, որ Կացավը, ով մշտապես պնդում էր, որ ինքն անմեղ է և իր գործողությունների համար երբեք չէր զղջացել և հրաժարվել էր մասնակցել վերականգնողական ծրագրերին, կարող է շարունակել հետապնդել իր զոհերին և առաջվա պես կարող է վտանգավոր լինել կանանց համար[60]։
Ազատ արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 21-ին Կացավը բանտից ազատագրվեց այն բանից հետո, երբ պետական դատախազը որոշեց չբողոքարկել Վաղաժամկետ ազատման խորհրդի՝ Կացավին վաղ բաց թողնելու որոշումը։
Կացավը իր յոթ տարվա ժամկետից ընդհանուր առմամբ բանտում մնաց 5 տարի և 15 օր։ Բանտարկյալների վերականգնողական մարմինը մինչև յոթ տարվա ժամկետը լրանալը նրա նկատմամբ խիստ սահմանափակումներ էր սահմանել։ Նրան նաև արգելված էր լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ, քննարկել կամ զրպարտել իր զոհերին, կամ կին ենթականեր ունեցող որևէ պաշտոն զբաղեցնել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ משה קצב — Knesset.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #130466247 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ «Moshe Katsav Former Israeli President Jailed For Rape». Allvoices.com. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Israel ex-President Katsav begins jail term for rape». BBC. 2011 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Israel ex-President Moshe Katsav found guilty of rape». BBC. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Friedman, Ron (2010 թ․ դեկտեմբերի 31). «Moshe Katsav convicted of rape, faces long jail term». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ 9,0 9,1 «Israeli ex-president guilty of rape: Judges say Moshe Katsav's testimony was "riddled with lies" before passing verdict in Tel Aviv». Al Jazeera. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Hartman, Ben (2010 թ․ դեկտեմբերի 31). «Timeline: Immigrant, president, rapist». Jerusalem Post.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Spotlight : Moshe Katsav». Free Online Library. Jordan Press & Publishing Co. 2003. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Knesset – Moshe Katsav, Roles in the Government
- ↑ East, Roger; Thomas, Richard (2003). «Israel». Profiles of People in Power: The World's Government Leaders (1st ed.). Psychology Press. էջեր 247–251. ISBN 9781857431261.
- ↑ «Israeli President, Moshe Katzav, asks Vatican to reveal list of Temple treasures and Judaica held by them». Templemountfaithful.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ BBC News (2005 թ․ ապրիլի 9). «Iran denies contact with Israel». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «A-G orders Katsav investigation». The Jerusalem Post. 2006 թ․ հուլիսի 11.
- ↑ http://www.haaretz.com/israel-news/.premium-1.528312
- ↑ 18,0 18,1 President Katsav of Israel to plead guilty to sex crimes but avoid jail International Herald Tribune, 28 June 2007
- ↑ 19,0 19,1 «Complainant begged Katsav: 'Stop, I don't want to' – Israel News, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Police question Katsav; evidence said 'dramatic' Haaretz, 23 August 2006 Արխիվացված 19 Մարտ 2007 Wayback Machine
- ↑ Police question Israeli President over sex allegations(չաշխատող հղում) The Times, 23 August 2006
- ↑ Today in the news Արխիվացված 2015-05-11 Wayback Machine Israel Broadcasting Authority, 7 September 2006 (Եբրայերեն)
- ↑ Alon, Gideon; Jonathan Lis; Mijal Grinberg (2006 թ․ սեպտեմբերի 14). «Katsav takes short leave of absence; probe turns to wire-tapping». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին. «The Knesset House Committee on Wednesday approved by a 12–6 majority, with three abstentions, Katsav's request for the 16-hour leave, billed as "temporary incapacity," to enable Knesset Speaker Dalia Itzik to replace him at Thursday's swearing-in ceremony of Justice Dorit Beinisch as Supreme Court president.»
- ↑ "Katsav allegations include wiretapping" Արխիվացված 2012-05-26 archive.today The Jerusalem Post, 14 September 2006
- ↑ "Mazuz says Katsav was not made victim of libel" Արխիվացված 2012-07-08 archive.today, Jerusalem Post, 18 September 2006
- ↑ "Katzav's investigation is at completion stages", Haaretz, 19 September 2006
- ↑ "Eighth allegation of sexual assault filed against Katsav", Haaretz, 21 September 2006
- ↑ "Rape Charge Advised Vs. Israel President", The Washington Post, 15 October 2006
- ↑ "President must 'step down'". Sky News, 29 October 2006
- ↑ "Israeli president to be charged with rape", MSNBC, 23 January 2007
- ↑ 'Comment: Katsav's rending battle cry'(չաշխատող հղում), Jerusalem Post, 25 January 2007
- ↑ "Israeli law professors shocked by Katsav speech" Արխիվացված 2007-02-19 Wayback Machine, Malaysia Sun, 25 January 2007
- ↑ Dalia Itzik becomes acting president Jerusalem Post, 25 January 2007
- ↑ President Katsav escapes impeachment over likely rape charges Haaretz, 7 March 2007
- ↑ Zarchin, Tomer (2009 թ․ սեպտեմբերի 3). «Justice Ministry: Criticism of Katsav indictment is groundless — Haaretz Daily Newspaper | Israel News». News.haaretz.co.il. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 36,0 36,1 «Thousands flock to Tel Aviv square to demand Israel's president stand trial on rape charges». International Herald Tribune. 2007 թ․ հունիսի 30. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Women's Coalition: Our intifada has begun Ynet, 30 June 2007
- ↑ Dan Izenberg (2007 թ․ հոկտեմբերի 31). «'Evidence changed our minds about Katsav'». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Katsav to fight sex crime charges». BBC News. 2008 թ․ ապրիլի 8. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Ex-Israeli leader Katsav indicted for rape». UPI.com. 2009 թ․ մարտի 19. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Former Israeli president goes on trial on rape charges irishtimes.com, 1 September 2009
- ↑ Unjustified blackout Haaretz, 12 January 2010
- ↑ «'Katsav rape trial protocols released '». The Jerusalem Post. 2010 թ․ օգոստոսի 17.
- ↑ «Former Israeli president Moshe Katsav begins jail term for rape». The Guardian. 2011 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «Former Israeli president guilty of rape». The Sydney Morning Herald. 2010 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Zarchin, Tomer (2010 թ․ նոյեմբերի 14). «Former President Katsav charged with two counts of rape, sexual abuse. Haaretz, 30.12.2919». Haaretz. Israel. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Sobelman, Batsheva; Sanders, Edmund (2010 թ․ դեկտեմբերի 31). «Former Israeli President Moshe Katsav convicted of rape». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «How the world sees the Katsav verdict». The Jerusalem Post. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Sentencing Phase of Katzav Trial Begins – Latest News Briefs». Israel National News. 2011 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Ynet News: Moshe Katsav sentenced to 7 years in prison ynetnews.com, 22 March 2011
- ↑ «'We will appeal; state's conduct merits probe'». Jerusalem Post. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. «Amir said that he would appeal the sentence to the Supreme Court.»
- ↑ «Katsav suspected of witness harassment – Israel News, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Court: Katsav's rape conviction stands – Israel News, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ex-Israeli president to serve 7 years for rape». CBS News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Minister denies Katsav's home confinement request – Israel News, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Lappin, Yaakov (2011 թ․ օգոստոսի 12). «Katsav entering prison: 'You're burying a man alive'». Jpost.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Yagna, Yanir (2011 թ․ դեկտեմբերի 8). «Katsav – unrepentant as ever – begins prison term». Haaretz.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «IPS: Katsav not on suicide watch – Israel News, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «FROM PRISON, FORMER ISRAELI PRESIDENT SEEKS PARDON». AP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Isabel Kershner. «Moshe Katsav, Jailed Ex-President of Israel, Loses Bid for Early Release». New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Կացավ» հոդվածին։ |
|