Միննի Մեմֆիս
Միննի Մեմֆիս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1897[1] կամ հունիսի 3, 1896[2] Լուիզիանա, ԱՄՆ կամ Algiers, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 6, 1973[1] Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2] |
Ժանրեր | բլյուզ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, փողոցային կատարող, կոմպոզիտոր, երգչուհի, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Bluebird Records, Columbia Records և OKeh Records? |
Memphis Minnie Վիքիպահեստում |
Միննի Մեմֆիս (անգլ.՝ Memphis Minnie, իրական անունը՝ անգլ.՝ Lizzie Douglas, հունիսի 3, 1897[1] կամ հունիսի 3, 1896[2], Լուիզիանա, ԱՄՆ և Algiers, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] - օգոստոսի 6, 1973[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկացի բլյուզ–երգչուհի, կիթառահարուհի, սեփական երգերի հեղինակ, բլյուզում առաջին կինը, որին քննադատները դասել են 1930–1940–ական թվականների առաջատար բլյուզմենների շարքին։ Նրա ձայնագրման կարիերան տևել է քառասուն տարի։ Շոու բիզնեսում այսպիսի ձեռքբերում 20-րդ դարի ոչ մի կին չի ունեցել[4]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միննի Մեմֆիսը, որին քննադատները դասում են ամենաազդեցիկ կատարողուհիների և բլյուզ կիթառահարների շարքին, առաջիններից է եղել, որ 1942 թվականին անցել է էլեկտրակիթառին և ստեղծել է իր սեփական ոճը՝ միավորելով հարավային նահանգների բլյուզի ավանադույթները քանթրի երաժշտության հնչյունների հետ։ Բիգ Բիլ Բրունզին հիշել է, թե ինչպես էր Միննին հաղթում նրան և Տամպա Ռեդին կիթառի մրցությունում և պնդում էր, որ նա լավագույն կին կիթառահարներից է, որոնց նա երբևէ հնարավորություն է ունեցել լսել[4]։
Միննի Մեմֆիսը երեք անգամ ամուսնացել է և ամեն անգամ իր ժամանակի ամենահայտնի բլուզ կիթառահարի հետ (Կանզաս Ջո Մակկոյ, որը ավելի ուշ նա դարձել է «Harlem Hamfats»-ի անդամ․ Կեյսի Բիլլ Ուելդոն՝ «Memphis Jug Band»–ից․ Էրնեստ «Սինիշկա Ջո» Լոուրենս)[4]։
Միննի Մեմֆիսի ստեղծագործական ծաղկունքը սկսվել է 40–ական թվականների սկզբներին, երբ թողարկվել են նրա հայտնի երգերը՝ «Nothing in Rambling», «In My Girlish Days», «Looking The World Over», «My and My Chauffeur Blues»։
1950-ական թվականների կեսերին Միննի Մեմֆիսի առողջությունը սկսել էր վատթրանալ։ Արդյունքում նա դադարել է ելույթ ունենալ և ձայնագրվել։ Իր վերջին տարիները նա անցկացրել է ծերանոցում։ Մահացել է 1973 թվականին Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Մահվան պատճառը եղել է կաթվածը։ Մեմֆիսը թաղվել է Միսսիսիպիի Դե-Սոտո շրջանի Ուոլս քաղաքում՝ Բապտիստական եկեղեցի «Նոր հույս» գերեզմանատանը[5]։
1960-ական թվականներին՝ բլյուզ-ռոքի վերելք ապրելուն զուգահեռ արթնացել է հետաքրքրությունը Միննի Մեմֆիսի ստեղծագործությունների հանդեպ։ Մի շարք հայտնի կատարողներ, հատկապես Ռոբերտ Փլանթը, նրան դասել են ամենաազդեցիկների շարքին։ 1980 թվականին Միննի Մեմֆիսը հետմահու ընդգրկվել է «Blues Foundation»-ի Փառքի սրահ[6]։
Լեդ Զեփելինը Led Zeppelin IV ալբոմում ներառել է Միննի Մեմֆիսի և Ջո Մակկոյի «When the Levee Breaks» երգը՝ տեքստում և մեղեդու որոշակի փոփոխություններով։ Նույն երգը ոգեշնչել է Բոբ Դիլանին գրել «The Levee’s Gonna Break»-ը (2006, ալբոմ Modern Times)։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմեր (ընտրյալ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 — Me & My Chauffeur 1935—1946 (с Little Son Joe)
- 1988 — I Ain’t No Bad Gal
- 2000 — Picking The Blues (c Kansas Joe)
- 2002 — The Blues: Queen of the Blues: 1929—1941
- 2002 — Crazy Crying Blues
- 2002 — Jazz Heritage: Moaning the Blues
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deutsche Nationalbibliothek Record #119088207 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 4,0 4,1 4,2 Barry Lee Pearson. «Memphis Minnie biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Memphis Minnie». www.findagrave.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Hall of fame inductees 1980». www.blues.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.cr.nps.gov Արխիվացված 2006-10-31 Wayback Machine. - Биография Мемфис Минни на сайте, посвященном истории дельта-блюза.