Jump to content

Մարտին Շորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Շորթ
անգլ.՝ Martin Hayter Short
Շորթը 2014 թվականին
Ծնվել էմարտի 26, 1950 (74 տարեկան)
ԾննդավայրՀամիլթոն, Օնտարիո, Կանադա
ԿրթությունՄաքՄաստեր համալսարան և Westdale Secondary School?
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
Ազգությունկանադացի
Այլ անուն(ներ)Մարտին Հայթեր Շորթ
Մասնագիտությունդերասան, պրոդյուսեր, սցենարիստ
Ակտիվ շրջան1972 թվական - այժմ
Ժանրերկատակերգություն
Ծնողներհայր՝ Charles Patrick Short?, մայր՝ Olive Grace Hayter?
Ամուսին(ներ)Նենսի Դոլման
Երեխա(ներ)Քեթրին Էլիզաբեթ (1983 թվական), Օլիվեր Պատրիկ (1986 թվական), Հենրի (1990 թվական)
Պարգևներ և մրցանակներ
Մարտին Շորթ՝ Վիքիպահեստ

Մարտին Հայտեր Շորթ (անգլ.՝ Martin Hayter Short, մարտի 26, 1950(1950-03-26)[1][2][3], Համիլտոն, Օնտարիո, Կանադա և Օնտարիո, Կանադա[4]), կանադացի դերասան, սցենարիստ, երգիչ, պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսությունում իր կատակերգական դերերով, մասնավորապես, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում իր ելույթներում։ Կանադայի բարձրագույն պարգևի՝ Կանադայի Շքանշանի ասպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Շորթը ծնվել է Համիլթոն քաղաքում, Կանադայում, ջութակահարի և պղնձաձուլական գործարանի կառավարման անդամի ընտանիքում[5][6]։ Նրա հայրը ԱՄՆ է տեղափոխվել Հյուսիսային Իռլանդիայից՝ վերջինիս անկախության համար պատերազմի տարիներին[7][8]։ Շորթի մայրըեղել է քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր և մշակույթի հանդեպ սերը նա ստացել է նրանից[9]։ Ապագա դերասանի պատանեկությունը մթագնել է նրա հարազատների մահերի հաջորդականությամբ. 1962 թվականին ավտովթարում մահանում է նրա ավագ եղբայր Դևիդը, հինգ տարի անց քաղցկեղից մահանում է նրա մայրը, իսկ երբ լրանում է Մարտին Շորթի 20-ամյակը, մահանում է և նրա հայրը, որը մահանում է ուղեղի կաթվածի հետագա բարդացումներից[10]։ 1972 թվականին Մարտին Շորթը ավարտում է Մակմաստերի համալսարանը՝ Հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով[11]։ Հետագայում նա որոշում է չշարունակել մասնագիտությամբ աշխատանքը, այլ հետաքրքրվում է դերասանական կարիերայով՝ սկսելով մասնակցել թատերական ներկայացումների Տորոնտոյում։ 1970-ական թվականների վերջին Մարտին Շորթը իր նորամուտն է նշում հեռուստատեսությունում, իսկ այնուհետև նաև մեծ էկրանին։

Հաջողության Մարտին Շորթը հասնում է 1984 թվականին, երբ առաջին անգամ հայտնվում է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում[12]։ Դերասանը շոուին մասնակցում է մեկ եթերաշրջանի ընթացքում, մինչև 1985 թվականի, այդ ժամանակի ընթացքում հանդիսատեսին հիշվելով իր վառ կատակերգական դերերով, այդ թվում Ջերրի Լյուիսի և Քեթրին Հեփբորնի ծաղրերգությամբ։ 1980-ական թվականների երկրորդ կեսին նա նկարահանվում է մի շարք ֆիլմերում, այդ թվում «Երեք ամիգո» («Three Amigos», 1986 թվական), «Ներքին տարածություն» («Innerspace», 1987 թվական), նրանցում խաղալով գլխավոր դերերում։ Հետագա տարիներին Շորթը ակտիվություն է ցուցաբերում հիմնականում հեռուստատեսությունում, որտեղ որպես հյուր հանդես է գալիս այն ժամանակներում հայտնի բազմաթիվ հանրահայտ հեռուստասերիալներում և շոուներում։ 1990-ական թվականներին նա ուներ մի քանի նշանակալից դերեր կինոյում, որոնց շարքում «Հարսնացուի հայրը» («Father of the Bride», 1991 թվական), «Հարսնացուի հայրը 2» («Father of the Bride 2», 1995 թվական), «Մարսը գրոհում է» («Mars Attacks», 1996 թվական) և «Ջունգլիներից ջունգլի» («Jungle 2 Jungle », 1997 թվական)կատակերգությունները։ Մարտին Շորթը նաև բազմիցս մասնակցություն է ունեցել մուլիֆիլմերի ձայնավորումներում, այնպիսին, ինչպիսին են «Եգիպտոսի արքայազնը» (1998 թվական), «Ջիմի Նեյտրոն։ Տղա-հանճար» (2001 թվական), «Սպայդերվիկ։ Ժամանակագրություն» (2008 թվական) և «Կարմիր Գլխարկի ճշմարտացի պատմությունը 2։ Գլխարկը չարի դեմ» (2010 թվական)։ 2006 թվականին նա հայտնվում է Ջեկ Ֆոստի դերում ամանորյա «Սանտա Կլաուս 3» հեքիաթում։ Մարտին Շորթը երեք անգամ հայտնվել է Բրոդվեյի թատերական բեմում, 1999 թվականին արժանանալով «Տոնի» մրցանակին՝ «Փոքրիկ Ես» մյուզիքլում դերակատարման համար[13][14][15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Մարտին Շորթը ծանոթանում է կանադացի կատակերգական դերասանուհի Նենսի Դոլմանի հետ, Տորոնտոյում «Գոդսպելլ» մյուզիքլի բեմադրության ժամանակ։ 1980 թվականին նրանք ամուսնանում են, իսկ երեք տարի անց լույս աշխարհ է գալիս նրանց առաջին երեխան՝ Քեթրին Էլիզաբեթը։ 1985 թվականին Դոլման թողնում է կարիերան և իրեն նվիրում է ընտանիքին, հետագայում Շորթից ունենալով ևս երկու երեխա՝ Օլիվեր Պատրիկ (1986 թվական) և Հենրի (1990 թվական)[16]։ Ընտանիքը հիմնավորվում է Լոս Անջելեսի արվարձանում, երբեմն ժամանակ անցկացնելով Կանադայի Ռոսկո լճի մոտ գտնվող իրենց տանը[17]։ Մարտին Շորթի և Նենսի Դոլմանի ամուսնությունը տևում է 30 տարի և ավարտվում քաղցկեղից 2010 թվականի օգոստոսին Նենսիի մահով[18]։ Մարտին Շորթը հանդիսանում է երեք պետությունների քաղաքացի՝ Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա։ Նրա ավանդը կանադական զվարճանքի արդյունաբերությունում նշվել է Կանադայի Փառքի Ծառուղում երկու աստղով[19]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում
2011 Կարմիր Գլխարկը չարի դեմ Hoodwinked 2: Hood vs. Evil
2011 Թմբիր Weed
2006 Սանտա Կլաուսի պայմանագիրը 3 Santa Clause 3: The Escape Clause
2004 Ջիմինի Գլիկը Լա-Լա-Վուդում Jiminy Glick in Lalawood
2003-2006 Զարգացման խափանում Arrested Development
2002 Բոլորը սիրում են Ռայմոնդին Everybody Loves Raymond
2001 Հիասքանչ արքայազնը Prince Charming
2001 Սիրո վարակ Get Over It
2000-2011 Իր խանդավառության մահը Curb Your Enthusiasm
1999-2011 Օրենք և կարգ ու կանոն։ Հատուկ ջոկատ Law & Order: Special Victims Unit
1999 Բժիշկ Մամֆորդ Mumford
1999 Ալիսան Հրաշքների Աշխարհում Alice in Wonderland
1998-2004 Հոլլիվուդի հրապարակները Hollywood Squares
1998 Ակբարի ճանապարհորդությունը Akbar’s Adventure Tours
1998 Մերլին Merlin
1997 Հասարակ ցանկություն Simple Wish
1997 Ջունգլիներից ջունգլի Jungle 2 Jungle
1996 Մարսը գրոհում է Mars Attacks
1996 Մապետներ Muppets Tonight
1995-2009 Խելահեղ հեռուստատեսություն Mad TV
1995 Հարսնացուի հայրը 2 Father of the Bride Part II
1994 Կլիֆֆորդ Clifford
1992 Կապիտան Ռոն Captain Ron
1991 Մաքուր հաջողություն Pure Luck
1991 Հարսնացուի հայրը Father of the Bride
1989 Ես Մարտին Շորթն եմ, ուղևորվում եմ Հոլլիվուդ I, Martin Short, Goes Hollywood
1989 Երեք փախստական Three Fugitives
1989 Մեծ նկար Big Picture
1987 Թրեյսի Ուլմանի շոուն The Tracey Ullman Show
1987 Ամբողջ սրտով Cross My Heart
1987 Ներքին տարածություն Innerspace
1986 Երեք ամիգո Three Amigos!
1986 Ծիծաղ՝ թեթևացման համար Comic Relief
1985 Մարտին Շորթ։ Համերգ Հյուսիսային Ամերիկայում Martin Short: Concert for the North Americas
1985 Կանադական դավադրություն Canadian Conspiracy
1981-1983 Երկրորդ քաղաքի հեռուստատեսություն Second City Television
1979 Գտնել և կորցնել Lost and Found
1978 Տաքսի Taxi
1977-1986 Սիրո նավակ Love Boat
1975 Պիպ Շոու Peep Show
  • «Էմմի», 1982 թվական — «Երաժշտական ծրագրի լավագույն սցենար» («SCTV»)
  • «Տոնի», 1999 թվական — «Լավագույն դերասան մյուզիքլում» («Փոքրիկ Ես»)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Broadway Database — 2000.
  2. L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Martin Short Biography». filmreference. 2008. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  6. Olivia Stren (2006 թ․ հունիս). «Laugh Track». torontolife. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  7. [1] hellomagazine.com
  8. [2] Արխիվացված 2012-11-07 Wayback Machine thestar
  9. Amy Lennard Goehner (2006 թ․ օգոստոսի 6). «10 Questions For Martin Short». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  10. «Fame Becomes Martin Short». CBS News The Showbuzz. 2006 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  11. Carmela Fragomeni (2006 թ․ փետրվարի 24). «Westdale grads found stardom». The Hamilton Spectator. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  12. Allmovie. «Martin Short Biography». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  13. Haun, Harry.«Little Me Gives Martin Short His 3rd Neil Simon Role» playbill.com, September 14, 1998
  14. McGrath, Sean.«1999 Tony Winner: Martin Short (Leading Actor, Musical, Little Me)» Արխիվացված 2014-09-08 archive.today playbill.com, June 6, 1999
  15. «Internet Broadway database listing, 'Little Me'» Internet Broadway Database, retrieved May 21, 2010
  16. «Martin Short's wife dies suddenly». 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  17. Denny Lee (2005 թ․ սեպտեմբերի 16). «Muskoka: The Malibu of the North». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  18. Natalie Finn (2010 թ․ օգոստոսի 23). «Martin Short Loses Wife to Cancer». E! Online. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Martin Short: 2000 Inductee». Canada's Walk of Fame. 2000. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.