Jump to content

Մարիբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մարիբոր
սլովեն.՝ Maribor
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքՄարիբոր քաղաքային համայնք
Առաջին հիշատակում1164
Այլ անվանումներՄարբուրգ ան դեր Դրաու
Մակերես42,1 կմ²
ԲԾՄ275[1] մ
Բնակչություն96 302 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ2000
Ավտոմոբիլային կոդMB
Պաշտոնական կայքmaribor.si
Մարիբոր (Սլովենիա)##
Մարիբոր (Սլովենիա)

Մարիբոր (սլովեն.՝ Maribor, գերմ.՝ Marburg an der Drau), մեծությամբ Սլովենիայի երկրորդ քաղաքը (քաղաքի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է 94,9 հազար մարդ)[3]։ Մարիբորը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում, Պոդրավսկա տարածաշրջանում, Դրավա գետի վրա, Պոգորե լեռան ստորոտում։ Քաղաքը համարվում է Ստորին Շտիրիյա պատմական շրջանի կենտրոնը։

Միջնադարյան Մարիբորը

Մարկբուրխ ամրոցի առաջին հիշատակումը վերաբերում է 1164 թվականին։ 1254 թվականին Մարիբորը ստացել է քաղաքային իրավունքներ։ Հաբսբուրգների դինաստիայի հաստատումից հետո (1278) քաղաքը սկսեց արագ զարգանալ և դարձավ տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից մեկը։ 1532 և 1683 թվականներին Մարիբորը հաջողությամբ դիմացել է թուրքերի պաշարմանը։

Ի սկզբանե քաղաքը ենթարկվել է Շեկաուն եպիսկոպոսությանը, սակայն, 1859 թվականին սկսել է ենթարկվել Լավանտ եպիսկոպոսությանը, որն էլ 1962 թվականին ստացել է իր Մարիբորսկ եպիսկոպոսություն անվանումը։ 2006 թվականին Հռոմի Բենեդիկտոս XVI պապը քաղաքին շնորհեց արքեպիսկոպոսական կարգավիճակ։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքի բնակչության 80 %-ը եղել են գերմանացիներ, 20 %-ը՝ սլովենացիներ։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի գյուղական բնակչությունը սլովենացիներ էին։ Պատերազմի ժամանակ Շտիրիյան և Կարինտիյան մեծ թվով սլովենացիների հայտարարել են Ավստրիական պետության թշնամիներ և զրկել պետական պաշտոններից։ Դա ուժեղացրել է քաղաքի սլովենացի և գերմանացի բնակչության անտագոնիզմը։ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո Մարիբորը պահանջ է ներկայացրել Ավստրիական Հանրապետությանը և Հարավսլավիայի թագավորությանը։ 1919 թվականի հունվարի 27-ին Մարիբոր քաղաքը գերմանացիների կողմից սլովենացի Ռուդոլֆ Մայստերի ջոկատները գրոհի են ենթարկվել։ Արդյունքնում սպանվել է 13 մարդ և ավելի քան 60 հոգի վիրավորվել է։

Մարիբոր քաղաքը Հարավսլավիային միանալուց հետո բազմաթիվ գերմանացիներ լքել են՝ ներգաղթելով Ավստրիա։ Փակվել են գերմանական դպրոցները և կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, 1930-ական թվականներին Մարիբոր քաղաքի գերմանական բնակչության մասնաբաժինը կազմել է 25 %։

1941 թվականին Մարիբորը Շտիրիայի հետ միասին բռնակցվել է նացիստական Գերմանիային։ Նույն տարվա ապրիլին Մարիբոր է այցել Ադոլֆ Հիտլերը։ Քաղաքային ամրոցում նրա համար կազմակերպվել է ճոխ հյուրասիրություն։ Պատերազմի տարիներին քաղաքում գործում էին խոշոր ռազմական գործարաններ։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է դաշնակիցների ավիացիոն ռմբակոծությունների։ Պատերազմի ավարտից հետո գերմանացի բնակչության մնացած մասը արտաքսվել է երկրից։

Մարիբորի ազատագրումից հետո քաղաքը սկսել է արագ զարգանալ։ Արդյունքում քաղաքը դարձել է Սլովենիայի տրանսպորտային, արդյունաբերական և մշակութային կենտրոնը։ 1991 թվականին քաղաքը ճգնաժամ է ապրել, որի արդյունքում քաղաքի գործազրկության մակարդակը հասել է 25 %-ի։ Ներկայումս տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է՝ շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման։

2012 թվականին Մարիբորը Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքի հետ մեկտեղ ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Մարիբորը ճանաչվել է «Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք 2013» մրցույթի հաղթող[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի դինամիկան[5]


Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հրապարակը

Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերն են՝ Մարիբորի Սուրբ Հովհաննես Մկրտչի գոթական տաճարը (12-րդ դար), քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է Վերածննդի ոճով և Մարիբորի 15-րդ դարի ամրոցը։ Քաղաքում գտնվում է Մարիբոր համալսարանը, որը կառուցվել է 1961 թվականին։ Գլխավոր հրապարակում կան շենքեր, որոնք կառուցված են բարոկկո ոճով՝ Սուրբ Ալոիզիա եկեղեցին, քաղաքապետարանը և Կույս Մարիամի արձանը[7]։

Պագորե լեռան վրա ձմռանը զբաղվում են դահուկային սպորտով, որտեղ կառուցվել է դահուկամրցության ուղի։

Քաղաքում գտնվում է Սլովենիայի երկրորդ օդանավակայանը։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մարիբոր քաղաքի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) −21,0 −20,2 −15,2 −5,1 −1,1 3,6 6,3 5,5 −1,0 −5,9 −12,7 −17,6 −21,0
միջին առավելագույնը (°C) 3,6 6,4 11,2 15,4 20,6 23,6 25,7 25,4 21,2 15,5 8,6 4,5 15,1
միջին ջերմաստիճանը (°C) −0,3 1,7 5,8 10,1 15,1 18,2 20,1 19,6 15,4 10,1 4,4 0,8 10,1
միջին նվազագույնը (°C) −3,6 −2,1 1,3 5,2 9,8 13,0 14,9 14,7 10,9 6,2 1,1 −2,2 5,8
բացարձակ նվազագույնը (°C) 17,4 21,5 26,0 28,0 30,9 34,7 35,8 36,8 31,4 27,2 21,5 20,7 36,8
տեղումների քանակը (մմ) 42 47 64 73 91 119 115 122 103 100 91 66 1034
Աղբյուր՝ 1

Եղբայր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene and English). Statistical Office of the Republic of Slovenia. 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  3. «:: Statistical Office of the Republic of Slovenia — How frequent are the same names of settlements and streets? ::». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)
  4. Молодёжную столицу Европы-2015 выберут из четырёх претендентов // РИА Новости, 24 ноября 2012
  5. Tabela: Podatki s področja demografije (projekt Urban Audit) za občini Ljubljana in Maribor
  6. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  7. Город Марибор
  8. «Pobratena mesta». Արխիվացված է օրիգինալից 2013-03-27-ին. Վերցված է 2017-08-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիբոր» հոդվածին։