Jump to content

Մազլում Աբդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազլում Աբդի
1967 -
ԾննդավայրKobanê Canton, Սիրիական Քուրդիստան, Սիրիա
ԶորատեսակՍիրիայի դեմոկրատական ուժեր
ԿոչումԳերագույն գլխավոր հրամանատար

Ֆերհաթ Աբդի Շահին, ով իր մականվամբ ավելի հայտնի է որպես Մազլում Աբդի[3], Շահին Չիլո[4], և Մազլում Քոբանե (1967, Kobanê Canton, Սիրիական Քուրդիստան, Սիրիա)[5], սիրիաքուրդ ռազմական առաջնորդ, ով հանդիսանում է Սիրիայի դեմոկրատական ուժերի գերագույն հրամանատար [Ն 1][9]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Աբդին ծառայել է Քրդական բանվորական կուսակցության Սիրիայի մասնաճյուղում[5], մի քանի անգամ ձերբակալվել է Սիրիայի իշխանությունների կողմից։ 1996 թվականին նա միացել է Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցությանը, Հաքյարիի մարզի Շեմդինլիի շրջանում մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների[10]։ Դրանից հետո Աբդին տեղափոխվել է Եվրոպա, որտեղ զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ապա՝ մեկնել է Իրաք, որտեղ կրկին զբաղվել է ռազմական գործունեությամբ[8]։ 2014 թվականի օգոստոսի գլխավորել է Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) պատվիրակությունը Իրանի և Միացյալ Նահանգների հետ Սուլեյմանիյեում տեղի ունեցած բանակցությունները, որից հետո նրան հաջողվել է դաշնակցային հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ՝ ընդդեմ Իրաքի և Լևանտի իսլամական պետության[5]։ Որպես Սիրիայի դեմոկրատական ուժերի գերագույն հրամանատար ղեկավարում է 70 000 հոգանոց բանակ[11]։ Հայտարարել է, որ պատրաստ է Ռոժավան ընդգրկող դաշնային համակարգի ներքո համագործակցել Սիրիայի կառավարության հետ[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.newyorker.com/news/dispatch/how-trump-betrayed-the-general-who-defeated-isis
  2. https://www.theguardian.com/world/2017/may/01/tensions-rise-along-the-turkey-syria-border-pkk-ypg-erdogan
  3. Wilgenburg, Wladimir van (2019 թ․ մայիսի 3). «Syrian Kurdish leader reveals indirect negotiations with Turkey». Kurdistan24 (անգլերեն). Kurdistan 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Chulov, Martin; Hawramy, Fazel (2017 թ․ մայիսի 1). «Ever-closer ties between US and Kurds stoke Turkish border tensions | Martin Chulov and Fazel Hawramy». The Guardian. Guardian News & Media Limited. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Wright, Robin (2019 թ․ ապրիլի 4). «How Trump Betrayed the General Who Defeated ISIS» (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Ebdî: Em ê hêzeke leşkerî ava bikin ya ku wê bibe garantiya Sûriyeyê». ANF News (քրդերեն). 2019 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Said, Rodi (2018 թ․ դեկտեմբերի 13). Francis, Ellen; Perry, Tom; Chopra, Toby (eds.). «Exclusive: U.S.-backed SDF vows to fight any Turkish attack in north Syria». Reuters. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  8. 8,0 8,1 Hubbard, Ben; Schmitt, Eric (2019 թ․ մայիսի 12). «They Were 'Comrades in Arms' Against ISIS. Now the U.S. Is Eyeing the Exit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  9. Williams, Holly (October 2018). «What remains to be done in the final phase of America's war on ISIS». CBS News. CBS Interactive Inc. CBS. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  10. CAN ACUN, BÜNYAMIN KESKIN, 2019. THE PKK’S BRANCH IN NORTHERN SYRIA PYD-YPG. SETA - FOUNDATION FOR POLITICAL, ECONOMIC AND SOCIAL RESEARCH. P19. Accessed on 15 October 2019.
  11. Abdi, Mazloum. «If We Have to Choose Between Compromise and Genocide, We Will Choose Our People». Foreign Policy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. Rand, Alex (2017 թ․ նոյեմբերի 6). «From Kobane to Raqqa». Middle East Studies Center. The Ohio State University. College of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found