Jump to content

Ձեռքի մաստակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անցքով հոսող ձեռքի մաստակ

Ձեռքի մաստակ (անգլ.՝ Handgum, հենդգամ, մաստակ ձեռքերի համար), պլաստիկ խաղալիք, որը ստեղծվում է սիլիցիումի օրգանական պոլիմերի հիման վրա[1], ստեղծվել է 1943 թվականին շոտլանդացի գիտնական Ջեյմս Ռայթի կողմից։ Յուրօրինակ հատկություններով պոլիմերը նա ստացվել է որպես բնական ռետինների սինթետիկ փոխարինողներ ձեռք բերելու համար անցկացվող փորձերի կողմնակի արդյունքներ։

ԱՄՆ-ում այս խաղալիքը հայտնի է որպես «հիմար մածուկ» (անգլ.՝ Silly Putty)[2]։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքի մաստակն արտաքինից նման է պլաստիլինի կամ մեծ մաստակի։ Նյութը ոչ տոքսիկ է, չունի հոտ և համ, չի կպչում ձեռքին և չի կեղտոտվում։

Երկար ժամանակահատվածում ձեռքի մաստակը գտնվում է հեղոիկ վիճակում։ Եթե դրանով ինչ-որ ձևի առարկա պատրաստվի և այն թողնվի հարթ մակերևույթի վրա, որոշ ժամանակ անց այդ նյութը կտարածվի։ Նյութը անցքերի միջով դանդաղորեն հոսում է խոշոր կաթիլներով։ Կարճ ժամանակահատվածում նյութը իրեն պահում է պինդ մարմնի նման, օրինակ՝ եթե դրանից գնդիկ պատրաստեն և հարվածեն հատակին, ապա այդ գնդակը վեր կցատկի, իսկ եթե մուրճով հարվածեն նրան, այն կտորների կվերածվի։ Նման հատկություններ ցուցաբերող նյութերը կոչվում են ոչ նյուտոնական հեղուկներ։

Կախված տարբեր հավելումներից՝ կարելի է ստանալ տարբեր գույների խաղալիքներ, այդ թվում նաև մթության մեջ փայլող, գույնը փոխող, ինչպես նաև մագնիսական հատկություններ ունեցող։

Սկզբում ձեռքի մաստակը ունեցել է մարջանի գույն և բաղկացած է եղել 65 % երկմեթիլսիլոքսանից, 17 % սիլիցիումի երկօքսիդից (բյուրեղային քվարց), 9% Thixatrol ST-ից (գերչակի յուղի հավելանյութ), 4% պոլիդիմեթիլսիլոքսանից, 1% դեկամեթիլցիկլոպենտասիլոքսանից, 1% գլիցերինից և 1% տիտանի երկօքսիդից[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. TREATING DIMETHYL SILICONE POLYMER — Google Patent Search
  2. Chemical & Engineering News: What’s That Stuff? Silly Putty
  3. «Science Becomes a Toy — Silly Putty». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձեռքի մաստակ» հոդվածին։