Հրիտակ
Արտաքին տեսք
Հրիտակ, ժառանգի (ժառանգների) վրա կտակարարի որոշակի պարտավորություններ դնելը՝ հօգուտ այլ անձի (անձանց)։ Օրինակ՝ կտակարարը կարող է պարտավորեցնել ժառանգորդին ժառանգություն ստացած բնակարանը (կամ մի մասը) ցմահ օգտագործման հանձնելու ժառանգներից որևէ մեկին կամ այլ անձի։ Ժառանգորդը պարտավորվում է հրիտակը կատարել ժառանգած գույքի իրական արժեքի սահմաններում՝ դուրս եկած կտակարարի պարտքերը։ Եթե մինչև ժառանգության բացումը ժառանգորդը հրաժարվում է նրանից կամ մահանում է, պարտավորությունն անցնում է գույքն ընդունող մյուս ժառանգին։ Պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձինք հրիտակը կատարելու պարտավորություն ստանձնում են պարտադիր բաժնի սահմանը գերազանցող գույքի չափով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 632)։ |