Jump to content

Հիստոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուկլեոզոմի մեջ հիմնական հիստոնների հավաքման սխեմատիկ ներկայացում

Հիստոններ, թույլ հիմնային հատկություններով օժտված պարզ սպիտակուցների խումբ։ Մոլային զանգվածը՝ 5.000-ից մինչև 37.000։ Պարունակվում են կենդանիների բջիջների մեծ մասում, հատկապես էրիթրոցիտներում ու վահանագեղձում։ Հիմնային հատկությունները պայմանավորված են հիստիդին, լիզին և արգինին ամինաթթուների առկայությամբ։ Բջիջների կորիզներում այն դեզօքսիռիբոնուկլեինաթթուների (ԴՆԹ) հետ կազմում են նուկլեոհիստոն համալիր։ Հիստոնները ներկայացված են 5 ֆրակցիաներով՝ ։ Դրական լիցքավորված հիմնային սպիտակուցներ են, ուստի բավականին ամուր կապերով միանում են ԴՆԹ-ի հետ, ինչով էլ խոչընդոտում են նրանում պարփակված կենսաբանական ինֆորմացիան կարդալուն։ Սրանով հիստոնային սպիտակուցները կատարում են կարգավորիչ դեր։ Հիստոնները ունեն նաև կառուցվածքային նշանակություն ապահովում են քրոմոսոմներում ԴՆԹ-ի տարածական կազմավորվածությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 424