Հանս Կրեբս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանս Կրեբս | |
---|---|
գերմ.՝ Hans Krebs | |
մարտի 4, 1898[1] - մայիսի 1, 1945 (47 տարեկան) կամ մայիսի 2, 1945 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Հելմշտեդտ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն Վայմարյան Հանրապետություն Երրորդ Ռայխ |
Զորատեսակ | Գերմանական կայսրական բանակ |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Հանս Կրեբս (գերմ.՝ Hans Krebs, մարտի 4, 1898[1], Հելմշտեդտ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - մայիսի 1, 1945 կամ մայիսի 2, 1945, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի գեներալ, գերմանական վերմախտի բարձրագույն հրամանատարության ցամաքային ուժերի վերջին հրամանատարը։
Գերմանական կողմում մասնակցել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Կրեբսը ծնվել է 1898 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Սաքսոնիա երկրամասում գտնվող Հելմշթեդտ փոքրիկ քաղաքում։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին տասնվեցամյա Հանսը կռվել է արևմտյան ճակատում, որպես կամավոր։ Պատերազմից հետո նա շարունակել է իր զինվորական կարիերան Ռեխսվերում՝ Գերմանական կայսրության ռազմաօդային ուժերում։
1930 թվականին, որպես կապիտան տեղափոխվել է Բեռլինում գտնվող Գերմանիայի ռազմական նախարարություն։ 1930 թվականին Կրեբսը որոշ ժամանակով աշխատել է գերմանական զինվորական կցորդ Խորհրդային Միությունում։ Այդ շրջանում վերջինս բնակվել է Մոսկվայում։
Կրեբսը հիանալի տիրապետում էր ռուսերեն լեզվին և ճանաչում էր խորհրդային մի շարք բարձրաստիճան այրերի, այդ թվում և Խորհրդային Միության քառակի հերոս Գեորոգի Ժուկովին։
1939 թվականին դարձել է փոխգնդապետ և շուտով նշանակվել 7-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1940 թվականին դարձել է գնդապետ, 1942 թվականին՝ գեներալ մայոր, իսկ մեկ տարի անց՝ գեներալ-լեյտենանտ։
Ռուսաց լեզվի բնագավառում ունեցած իր գիտելիքները օգնեցին Կրեբսին, որպեսզի նա բանակցություններ անցկացնի խորհրդային կարմիր բանակի հետ։ Նա փորձում էր զինադադար կնքել ԽՍՀՄ-ի հետ, սակայն խորհրդային զորքերը շարունակում էին գրոհել Բեռլինը։
Տեսնելով Գերմանիայում ստեղծված խառնակ իրավիճակն ու Երրորդ Ռայխի փլուզումը՝ Հանս Կրեբսն իր աշխատասենյակում ինքնասպան է լինում՝ ատրճանակով կրակելով իր սրտին։ Միաժամանակ նրա հետ ինքնսպան է լինում նաև գեներալ Վիլհելմ Բուրգդորֆը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
Գրականությու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans Krebs — Hitlers treuester General // Braunschweiger Zeitung Spezial (04/2005)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Կրեբս» հոդվածին։ |
|