Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), Հայաստանում՝ 7 տեսակ՝ Կուրկուրան կովկասյան (H. caucasicum), Կուրկուրան նրբագեղ (H. elegans), Կուրկուրան մետաքսյա (H. sericeum), մանրաթեվ (H. micropterum) և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ վայրերում, լեռն, մարգագետիններում, օշինդրային կիսաանապատներում և այլն։
Ցողունը կանգուն է կամ փռված, բարձր.՝ 3-80 սմ։ Տերևները կեևտփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ վարդագույն, ծիրանագույն, մանուշակագույն, դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը կլորավուն-տափակ մասերից կազմված ունդ է։ Գեղազարդիչ է։ Նրբագեղ Կուրկուրանը հանդիպում է միայն Շիրակի մարզում (Ջաջուռ գյուղ), մետաքսյա Կուրկուրան՝ Վայոց ձորի մարզում (Գնիշիկ գյուղ)։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Федченко Б. А. Копеечник - Hedysarum // Флора СССР / Ботанич. ин-т им. В. Л. Комарова Ак. наук СССР; Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.-Л.: Изд-во Академии наук СССР, 1948. — Т. XIII. — С. 259-319.
Ю. В. Никифоров. Алтайские травы-целители. Горно-Алтайск։ Юч-Сумер - Белуха, 1992.
↑Федченко Б. А. Копеечник - Hedysarum // Флора СССР / Ботанич. ин-т им. В. Л. Комарова Ак. наук СССР; Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.-Л.: Изд-во Академии наук СССР, 1948. — Т. XIII. — С. 259-319.
Копеечник в Энциклопедии декоративных садовых растений
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։