Jump to content

Կլաուս Ֆուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Ֆուքս
գերմ.՝ Emil Julius Klaus Fuchs
Ծնվել էդեկտեմբերի 29, 1911(1911-12-29)[1][2][3][…]
Ռյուսելսհայմ, Գերմանական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 28, 1988(1988-01-28)[1][2][3][…] (76 տարեկան)
Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Բնակության վայր(եր)Փարիզ[1], Մեծ Բրիտանիա[1] և Արևելյան Գերմանիա[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Արևելյան Գերմանիա
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, atomic spy, քաղաքական գործիչ, ֆիզիկոս-տեսաբան, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
ԳործակիցՄանհեթթենյան նախագիծ և Tube Alloys?
Հաստատություն(ներ)Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա[1], Ատոմային էներգիայի հետազոտության գործակալություն[1], Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն[1], Բիրմինգհեմի համալսարան[1] և Էդինբուրգի համալսարան[1]
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Reichsbanner Schwarz-Rot-Gold?, Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կենտրոնական կոմիտե և Research Council of the GDR?
Ալմա մատերԼայպցիգի համալսարան (1931)[1], Քրիստիան-Ալբերտի համալսարան (1933)[1], Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (օգոստոս 1933)[1] և Բրիստոլի համալսարան (1937)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4] (1937) և գիտությունների դոկտոր[1] (1938)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարՆեվիլ Մոտտ
Եղել է գիտական ղեկավարBarry Spain?[4]
Պարգևներ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1], Գերմանիայի կոմունիստական կուսակցություն[1] և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն[1]
Ամուսին(ներ)Grete Keilson?[1]
ՀայրEmil Fuchs?
 Klaus Fuchs Վիքիպահեստում

Էմիլ Ջուլիոս Կլաուս Ֆուքս (գերմ.՝ Emil Julius Klaus Fuchs, դեկտեմբերի 29, 1911(1911-12-29)[1][2][3][…], Ռյուսելսհայմ, Գերմանական կայսրություն[1] - հունվարի 28, 1988(1988-01-28)[1][2][3][…], Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա, ԳԴՀ), ավելի հայտնի է որպես Կլաուս Ֆուքս (գերմ.՝ Klaus Fuchs), գերմանացի ֆիզիկոս-տեսաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 29-ին, Գերմանիայի, Հեսսեն նահանգի Ռյուսենսհայմի քաղաքում, գերմանական թեոլոգ-քվակեր Էմիլ Ֆուքսի, և Էլզա Ֆուքսի (օրիորդական ազգանունը՝ Վագներ) ընտանիքում։ Ընտանիքում չորս երեխաներից երրորդն է եղել։ Ֆուքսը բոլորին հայտնի է եղել Կլաուս անունով։ Նա ուներ ավագ եղբայր` Գերհարդը, ավագ քույր Էլիզաբեթը և կրտսեր քույրը` Կրիստել։ Ընտանիքը տեղափոխվել է Այզենախ, որտեղ Ֆուքս (գերմաներեն` աղվես) հաճախել է գիմնազիա։ Ֆուքսին և նրա եղբայրներին դպրոցում ծաղրում էին նրանց հոր քաղաքական հայացքների համար, որոնք կիսում էին նաև երեխաները։ Նրանց կոչում էին «Կարմիր աղվեսներ» ("red foxes")[5][6]։

1930-1931 թվականներին սովորել է Լայպցիգի համալսարանում Նրա հայրը համալսարանում աշխատում էր որպես աստվածաբանության պրոֆեսոր։ Նա համալսարանում սկսել է մասնակցել ուսանողական քաղաքական շարժմանը։ Հորը միանալով ընդունվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[7]։ Ֆուքսի հայրը պրոֆեսորի նոր պաշտոն ստացավ Կիլի մանկավարժական համալսարանում։ 1931 թվականին նրա մայրն ինքնասպանություն է գործել` խմելով աղաթթու։ Հետագայում պարզվեց, որ նրա մայրական տատը նույնպես ինքնասպան էր եղել[8]։

1932 թվականին ընդունվել է Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցություն։ 1933 թվականին փախել է Ֆրանսիա և ապա Մեծ Բրիտանիա։ 1937 թվականին Բրիստոլի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում ֆիզիկայի գծով (գիտական ղեկավար Նևիլ Մոտտ

1932 թվականին Գերմանական նախագահական ընտրությունների (SPD) Պաուլ ֆոն Հինդենբուրգը իր դիրքեը զիջեց Ադոլֆ Հիտլերին` նախագահական դեկրետով վերջինիս հանձնարարելով կառավարություն ձևավորել։ Սակայն կոմունիստական կուսակցությունը, երբ իր թեկնածուն առաջարկեց` Էռնստ Թելմանին։ Ֆուքսը և նրա եղբայրները բացահայտորեն պաշտպանում էին նրա թեկնածությունը։ Հավաքույթներից մեկի ժամանակ Ֆուքսը և նրա եղբայրները ծեծվեցին և նետվեցին գետը[9]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև պատերազմը սկսվելուց հետո բռնադատվել է որպես թշնամական տերության քաղաքացի և կես տարի Մեն կղզու ճամբարում է անցկացրել, որտեղ, ֆիզիկայի դասախոսություններ է կարդացել մնացած ճամբարականների համար, որից հետո տեղափոխվել է Կանադա։ Այդ ընթացքում նա շարունակում է աշխատել և հրատարակում է ևս չորս հոդված[10]։

1941 թվականին Բրիտանիա վերադառնալով միացել է Ռուդոլֆ Պայերլսի խմբին, որն այն ժամանակ աշխատում էր Tube Alloys ծրագրի վրա. ուրանի կրիտիկական զանգվածի հստակեցման վրա և իզոտոպների տարանջատման խնդրի վրա։ Նույն տարում, Գերմանիայի ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը սկսելուց մի քանի ամիս անց, Ֆուքսը հանդիպել է խորհրդային ռազմական հետախուզության ներկայացուցիչներին և սկսել է միջուկային զենքի բնագավառում բրիտանական մշակումների մասին տեղեկություններ փոխանցել։ 1943 թվականից կապերը շարունակել է ԽՍՀՄ հետախուզության հետ։ 1943 թվականին Պայերլսի առաջարկով նա դարձել է Մանհեթենյան նախագծի անդամ։ 1944 թվականի հունիսին Ֆուքսը իր կապավոր Հարրի Գոլդին տեղեկատվություն է փոխանցել Մանհեթենյան նախագծում իր կատարած հետազոտական աշխատանքների մասին։

Ժամանակակիցների կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ես գիտեմ, որ Ֆուքսը գործել է իր համոզմունքներին համապատասխան։ Նա դա արել է ոչ հանուն փողի ու ոչ էլ ստիպողաբար։ Նա պարզապես մտածում էր, որ կոմունիստներն ամբողջ տեղեկատվությունը պետք է ստանան։
Նա համոզված կոմունիստ էր։ Նա կարծում էր, որ ատոմային ռումբը չպետք է պատկանի միայն արևմտյան աշխարհին... Հավասարակշռություն, ակնհայտ է, որ պետք է գոյություն ունենա։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի փետրվարի 4-ին Կլաուս Ֆուքսը բրիտանական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է։ Հարցաքննվել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան հակահետախույզ Ռոբերտ Լեմֆերի կողմից, որը նրան համոզել էր բացահայտել կապավոր Հարրի Գոլդի ինքնությունը։ Գոլդն էլ, իր հերթին, մատնացույց էր արել Դևիդ Գրինգլասին, վերջինիս միջոցով գտել են Ռոզենբերգներին։

Դատապարտվել է 14 տարվա ազատազրկման (լրտեսության համար տրվող առավելագույն ժամկետը ռազմական գաղտնիքները բարեկամ պետությանը փոխանցելու համար, քանի որ տվյալների փոխանցման ժամանակ ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան դաշնակիցներն էին)։ Կլաուս Ֆուքսին արտաքսելու Միացյալ Նահանգների պահանջներին Մեծ Բրիտանիան պատասխանել է մերժմամբ եւ դրանով նրան փրկել է մահապատժից։ Խորհրդային Միությունը, իր հերթին, հրաժարվել է նրան իր գործակալ ճանաչել։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Ֆուքսը ժամկետից շուտ ազատ է արձակվել և զրկվել է բրիտանական քաղաքացիությունից։ Վերադարձել է Գերմանիա (ԳԴՀ)։ Ամուսնացել է Գերմանիայի Սոցիալիստական միացյալ կուսակցութան (SED) ԿԿ բարձրաստիճան աշխատակցուհի Մարգարետ Կեյլսոնի (անգլ.՝ Grete Keilson) հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս պատանի տարիքում։ Աշխատել է Միջուկային հետազոտությունների կենտրոնական ինստիտուտում և դասավանդել է Դրեզդենի տեխնիկական համալսարանում։ Մինչև 1974 թվականը կենտրոնի փոխտնօրենն է եղել։ 1967 թվականից Գերմանիայի Կոմունիստակամ միացյալ կուսակցության Կենտկոմի անդամ է եղել, 1972 թվականից ԳԴՀ գիտությունների Ակադեմիայի Նախագահության անդամ։

Կլաուս Ֆուքսի գերեզմանը Բեռլինում

Մահացել է 1988 թվականի հունվարի 28-ին Դրեզդենում։ Կյանքի վերջում, ինչպես նրա կինն է հիշում, նա այլևս ոչ մի սպասելիքներ չուներ խորհրդային իշխանություններից։ Նրա մահից հետո Խորհրդային Միությունում ինչ-որ շարժում նկատվեց։

Ի վերջո, պարգևատրության գործը ինչ-որ կերպ կարգավորվեց։ Ինձ հարցրեցին, թե որտեղ կուզեի այն ստանալ... Ես պատասխանեցի, որ պարգևը կընդունեմ Բեռլինում դեսպանատանը։ Այդ ժամանակից ի վեր ես ոչինչ չեմ լսել այդ պարգևի մասին։
- Գրետա Ֆուքս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. Moss, Norman (1987). «Klaus Fuchs: the Man who Stole the Atom Bomb». New York: St. Martin's Press.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. ISBN 978-0-312-01349-3. OCLC 16277749.
  7. Robert Chadwell Williams, Klaus Fuchs, atom spy. https://www.worldcat.org/title/klaus-fuchs-atom-spy/oclc/15520151. ISBN ISBN 0-674-50507-7. OCLC 15520151. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն); External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Flowers, Mary. ["Fuchs, (Emil Julius) Klaus (1911–1988)". «doi:10.1093/ref:odnb/40698»]. Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. Moss, Norman (1987). Klaus Fuchs: the Man who Stole the Atom Bomb. New York: St. Martin's Press. ISBN 978-0-312-01349-3. OCLC 16277749
  10. Emil Klaus Julius Fuchs

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Виолетта Баша КЛАУС ФУКС. Из истории атомного шпионажа. chitalnya.ru կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Ֆուքս» հոդվածին։